Ահա, թե ինչպես պետք է թխել իսկական բիսկվիտ.

Շատ մարդիկ սիրում են թխել: Ի վերջո, այնքան հաճելի է ուտել մի կտոր կարկանդակ, տորթ կամ բիսկվիտ:

Հենց բիսկվիթի մասին կխոսենք այսօր։ Համեղ, փարթամ, փափուկ և առաձգական՝ այն պարզապես հրաշալի է: Բիսկվիտի խմորը օգտագործվում է որպես հիմք տորթերի և գլանափաթեթների համար:

Բիսկվիտը կարելի է նաև թխել և մատուցել հենց որպես բիսկվիտ՝ առանց ավելացնելու զարդարանք կամ կրեմ: Մևնույնն է շատ համեղ կլինի:

Բիսկվիթը հրուշակեղենի խմոր է, որի հիմքը ձվերն են, ալյուրը և շաքարը: Թվում է, որ նրա կազմում ոչ մի բարդ բան չկա, և թխել այն, ավելի քան պարզ է և հեշտ:

Բայց, այնուամենայնիվ, կան որոշ գաղտնիքներ դրա թխման պրոցեսում, որը մենք պետք է պատմենք ձեզ հիմա:

Բիսկվիթի թխման գաղտնիքները:

1: Հետևե՛ք բաղադրիչների ճիշտ հարաբերակցությունը: Ահա առավել հաջող հարաբերակցությունը՝ 6 ձու, 1 բաժակ շաքար, 1 բաժակ ալյուր, 1 պտղունց սոդա կամ 0,5 թ. գ. Փխրեցուցիչ:

2: Նախքան ձվերը հարելը պահել դրանք սառնարանում 10-15 րոպե, դրանք պետք է լավ սառեցված լինեն:

3: Հարել ձուն խորը ամանի մեջ հարիչի բարձր արագությամբ: Հարիչի թաթիկները պետք է հասնեն մակերեսին, և միայն երբեմն իջնեն կոնտեյների ներքևի մասը:

4: Այս բանից հետո ձվի զանգվածը ավելանում է ծավալով 4-5 անգամ, սկսեք փոքր մասերով ավելացնել շաքար:

5: Անջատեք հարիչը և լցրեք մաղված ալյուրը, խառնեք խառնուրդը գդալով, ավելացնեք սոդա կամ փխրեցուցիչ: Որոշ խոհարարներ խորհուրդ են տալիս սոդա քացախ կամ կիտրոնաթթու, հերթականությամբ ավելացնել խմորին (առանց խառնելու նախապես գդալում )

6: Թխելու համար տարրայի վրա փռեք թխվածքի պատրաստման համար նախատեսված թուղթ և շաղ տվեք ալյուր դրա վրա, լցնեք բիսկվիտի խմորը: Դրեքեք տարրան տաք ջեռոցում և թխեք այն ոչ ավել, քան 180 աստիճանով ջերմաստիճանով: Եթե դուք նկատել եք, որ եզրամասերը թխվածքի կարմրում են, իսկ կենտրոնը ջրիկ է, աստիճանաբար ավելացրեք ջերմաստիճանը: Թխեք բիսկվիտը մոտ 45 րոպե: Թխման ժամանակը կախված է տարրայի ձևի տրամագծով:

7: Թխման ընթացքում ջեռոցի դուռը ավելի լավ է չբացել: Բիսկվիտը կարող է սառել: Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն մի փոքր բացեք դուռը:

8: Պատրաստ բիսկվիտը թողեք սառչի հենց նույն տարրայում, որում թխվել է:

Բիսկվիտ թխելու հմտությունը կարևոր հմտություն է հմուտ տնտեսուհու համար: Բիսկվիտից դուք կարող եք պատրաստել իրական գլուխգործոցներ՝ ավելացնելով ընկույզ, քսելով կրեմ: Պարզապես պետք է ցույց տալ մի քիչ երևակայություն:

Понравилась статья? Поделиться с друзьями: