Ցավալի լուր ՝Մահացել է դերասան Լևոն Մուրադյանը

Սրտի կանգից 60 տարեկանում մահացել է դերասան, երգիծաբան  Լևոն Մուրադյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դերասանի մահվան մասին  «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել  է  Լևոն Մուրադյանի գործընկեր, դերասան Արթուր Բարսեղյանը: «Աստված հոգիդ լուսավորի մեր լավ ընկեր: Բառերը քիչ են բնորոշելու մարդ տեսակդ։ Հանգչես խաղաղությամբ»,-գրել է նա:

Լևոն Մուրադյանը  շատերին հայտնի է «Շանթ» հեռուստաընկերության «Քաղաքում» հեռուստասերիալում խաղացած դերով: Նա հայտնի դերեր ունի նաև թատրոնում:

Понравилась статья? Поделиться с друзьями: