Ոսպով կոտլետը դարձել է ընտանիքիս սիրելի ուտեստը

Այսօր ուզում եմ ներկայացնել ձեզ իմ սիրելի ոսպով կոտլետը. ես չէի էլ պատկերացնում, որ կարող է այսքան համեղ լինել. հիմա սա ավելի շատ եմ պատրաստում, քան մսով կոտլետը:

Ոսպով կոտլետները շատ համեղ են ստացվում, դրանք շատ օգտակար են և դյուրամարս, հեշտությամբ են յուրացվում օրգանիզմի կողմից: Ոսպով խճողակի հետ հիանալի կերպով համադրվում են բանջարեղենները, ձուն, այլ հատիկավորներ:

Ձեզ պետք կգա

  • 1 բաժակ կանաչ ոսպ
  • 1 հատ մեծ չափի գազար
  • Յուղ տապակելու համար
  • Աղ, պղպեղ, ըստ ճաշակի
  • Կարմիր պղպեղ, քարի, չորացրած նեխուր ըստ ճաշակի

Ինչպես պատրաստել

  1. Ոսպը թրջել ողջ գիշեր
  2. Գազարը անցակցնել խոշոր քերիչով
  3. Ոսպը քամել և լցնել գազարի վրա:
  4. Գազարը և ոսպը անցկացնել մսաղացով, համեմել աղով, պղպեղով և մյուս համեմունքներով:
  5. Ստացված զանգվածից կոտլետներ պատրաստել և տապակել երկու կողմից:

Ոսպով կոտլետները ավելի համեղ են ստացվում հալած յուղով տապակելիս, սակայն դրա բացակայության դեպքում կարելի է օգտագործել բուսայուղ:

Понравилась статья? Поделиться с друзьями: