Չափազանց կարևոր է այն, թե ինչպես եք սկսում օրը: Վերջին շրջանում ավելի շատ մարդիկ են համոզվում, որ կիտրոնաջուրն ապահովում է հրաշալի արդյունք:
Սակայն այդ դեպքում դուք դեռ չեք ստանում կիտրոնի բոլոր օգտակար հատկությունները: Միայն գոլ կիտրոնաջուր խմելու դեպքում կկարողանաք օգտագործել կեղևի ու փափուկ միջուկի հզոր հատկությունները: Եփելով կիտրոնը, այլ ոչ թե միայն ճզմելով հյութը, կկարողանաք կիտրոնից դուրս բերել դրա բոլոր օգտակար նյութերը:
Առաջարկում ենք առողջարար բաղադրատոմս՝ պատրաստվող կիտրոնի հիման վրա:
6 կիտրոն
ջուր
մեղր
Ինչպես պատրաստել բուժիչ հեղուկը.
Կտրել 6 կիտրոնները մեջտեղից և ջուր լցնել:
Ջուրը եռացնել 3 րոպե:
Հանել կրակից կաթսան և թողնել, որ սառի:
Կիտրոնները հանել ջրից:
Խմել կիտրոնաջուրը տաք վիճակում, իսկ մնացած ջուրը պահել ապակե բանկայի մեջ:
Ցանկության դեպքում մեղր ավելացնել, սակայն լցնել այն անմիջապես խմելուց առաջ՝ բաժակի մեջ, երբ ջուրը թեթևակի սառած լինի:
Ըմպելիքի օգտակար հատկությունները.
լավացնում է իմունիտետը
պաշտպանում է հարբուխից
էներգիա է տալիս
կարգավորում է մարսողությունը
արագացնում է նյութափոխանակությունը
մաքրում է մաշկը
լավացնում է տրամադրությունը և ոչ միայն:
Օրը սկսելով այսպիսի ըմպելիքով՝ ձեզ շատ ավելի լավ կզգաք:
Եղեք առողջ: