Մարդկանց մի զգալի հատված բախվում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են խոլեստերինի բարձր մակարդակը, ավելորդ քաշը, քնի հետ կապված խնդիրները: Այս ըմպելիքը կօգնի մի շարք առողջական խնդիրների դեպքում: Այն պատրաստվում է միայն բնական միջոցների օգտագործմամբ և բացասաբար չի անդրադառնում առողջության վրա:
Ըմպելիքը կօգնի.
առաձգականություն հաղորդել անոթներին
մաքրել անոթները
կարգավորել pH-ը
նվազեցնել, կարգավորել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը
կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը
օրգանիզմից դուրս բերել օսլան և շաքարը:
Միայն հաշվի առեք, որ թուրինջը կարող է որոշակորեն ազդել որոշ դեղամիջոցների վրա, հետևաբար, եթե պարբերաբար դեղեր եք ընդունում, այն կարող եք փոխարինել այլ մրգով՝ դեղձ, նարինջ, խնձոր, ձմերուկ կամ սեխ:
Բաղադրիչներ
1 թուրինջ
ճյուղ նեխուր կամ 1 քաղցր պղպեղ
1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
կես թեյի գդալ իմբիր
200 մլ ջուր:
Ինչպես պատրաստել և օգտագործել
Բոլոր բաղադրիչները հարեք բլենդերում, ստացեք միասեռ զանգված:
Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, խորհուրդ է տրվում օգտագործել օրվա ընթացքում 2-3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:
Ըմպելիքը պատրաստեք ամեն օր, օգտագործեք թարմ վիճակում:
Արյան մեջ խոլեստերինի, շաքարի մակարդակը նվազեցնելու, հոդացավերի, հոդատապի առաջացրած ցավը թուլացնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթվա ընթացքում 3-4 օր՝ օրվա ընթացքում 1 անգամ: