Ամուր և գեղեցիկ եղունգ ունենալու համար կիրառեք այս միջոցը.

Բոլոր կանայք երազում են ունենալ ամուր, երկար ու խնամված եղունգներ, չէ՞ որ դա կանացի ձեռքերի գեղեցկության հիմնական գրավականն է:

Ցավոք, ոչ բոլորին է բնությունն օժտում նման զարդով, այնպես որ պետք է խնամքով վերաբերվել և տարբեր միջոցներ կիրառել, ցանկալի արդյունքին հասնելու համար: Եղունգների ամրությունն ու գեղեցկությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով` տարիք, աշխատանքի բնույթ, առողջական խնդիրներ և այլն: Բայց ցանկացած դեպքում անհրաժեշտ խնամքն իր արդյունքը կտա:

Եվ այսպես`

1. Եղունգների ամրացման համար օգտագործեք սխտորով լաք
— 1-2 պճեղ սխտոր
— ցանկալի է թափանցիկ եղունգների լաք:
Մանր կտրատած սխտորը լցրեք լաքի մեջ, թողեք 7-10 օր, այնուհետև ուղղակի այդ միջոցը քսեք եղունգներին: Սա եղունգներին բնական ամրություն կտա:

2. Կիտրոնի հյութը եղունգների ամրացման և գեղեցիկ գույնի համար

Կտրեք կիտրոնը մեջտեղից և մատները խրեք պտղամսի մեջ, պահեք 10 րոպե: Այնուհետև երկու կտորները փաթաթեք փայլաթիթեղով և դրեք սառնարանը, դրանք կարող եք օգտագործել ևս մեկ շաբաթ: Երկու շաբաթ այս պրոցեսը կրկնելուց հետո կտեսնեք արդյունքը: Կիտրոնաթթուն օգտակար է եղունգի և մաշկի համար:

3. Ծովի աղ
250 մլ տաք ջրի մեջ լուծեք 1 թեյի գդալ աղ, սոդա և ցանկացած շամպուն, ավելացրեք մի քնաի կաթիլ եթերայուղ ըստ նախասիրության: Ձեռքերը դրեք այս խառնուրդի մեջ 15-20 րոպե: Եթե ընթացքում սառչում է` տաք ջուր ավելացրեք: Լավանալուց հետո ձեռքերին կրեմ քսեք: այս պրոցեդուրան կարելի է անել թեկուզ ամեն օր:

4. Յոդ
Քնից առաջ վրձինով յոդ քսեք եղունգներին: Սկզբում դրանց գույնը կփոխվի, բայց արդեն առավոտյան յոդը ներծծված կլինի և եղունգները բնական գույն կունենան: Այս եղանակով կարելի է վերացնել եղունգների շերտավորումը:

Այժմ ձեր եղունգները կլինեն ամուր, գեղեցիկ ու խնամված

Понравилась статья? Поделиться с друзьями: