Այն ինչ օգտակար հատկություններ ունի սերկևիլը ոչ մի միրգ չունի: Ինչ հիվանդություններ է բուժում:

Սերկեևիլն ամենաօգտակար մրգերից է, այն հարուստ է  վիտամիններով և օրգանիզմին անհրաժեշտ այլ սննդարար նյութերով: Med2.ru-ն ներկայացրել է մի քանի փաստ՝ ինչու է հարկավոր սերկևիլը սննդակարգ ներառել:

Սերկևիլը հարուստ է թթուներով, պեկտինով, երկաթով, կալիումով, ֆոսֆորով, կալցիումով, A, B, C, E, PP վիտամիններով: Ժողովրդական բժշկությունը սերկևիլն օգտագործում է ջերմիջեցող միջոցների օգտագործման համար: Սերկևելի մուրաբան կարող է օգնել կարգավորել նյութափոխանակության համակարգի աշխատանքը: Արյունահոսությունը դադարեցնելու համար խորհուրդ է տրվում սերկևիլի կորիզներով թուրմ օգտագործել:

Ժողովրդական բժշկությունն օգտագործում է նաև սերկևիլի տերևները: Դրանցով պատրաստված թուրմը կարող է արդյունավետորեն իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը: Սերկևիլի հյութը ևս օգտակար է, քանի որ կարող է հականեխիչ ազդեցություն ունենալ: Այն խորհուրդ է տրվում նաև վերին շնչուղիների հիվանդություններով տառապող անձանց:

Սերկևիլը նյութեր է պարունակում, որոնք կօգնեն օրգանիզմից դուրս բերել տոքսինները, մաքրել աղիները, խորչընդոտել նյութափոխանակության համակարգի բորբոքային հիվանդությունների զարգացմանը: Բացի այդ՝ սերկևիլի կալորիականությունը ցածր է:

Սերկևիլն օգնում է պայքարել նաև մտավոր լարվածության, սթրեսի դեմ, նպաստում է տրամադրության բարձրացմանը:

Սերկևիլի հյութը հաճախ օգտագործվում է նաև կոսմետոլոգիայում՝ բշտիկներից ազատվելու նպատակով:

Понравилась статья? Поделиться с друзьями: