Այս բնական միջոցի շնորհիվ մաքրեք Ձեր աղիները

Բամզաթիվ հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ այս միջոցի մեջ օգտագործվող բոլոր
բաղադրիչները հաստ աղիքի աշխատանքի հիանալի խթանիչ են հանդիսանում: Դրանցում պարունակվող
վիտամինները հզոր հակաօքսիդանտ միջոցներ են, նպաստում են մարսողությանը և օրգանիզմից դուրս են
բերում տոքսինները:

Ըմպելիքը պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը մի քանի րոպե.

բաղադրիչներ.

1/2 բաժակ տաք ջուր
1/2թ.գ. ծովի աղ
2թ.գ. թարմ կիտրոնի հյութ
1/2 բաժակ 100% թարմ խնձորի հյութ
1թ.գ. կոճապղպեղի հյութ

Պատրաստման եղանակ.

Տաքացնել ջուրը, բայց չեռացնել: Ավելացնել աղը և լավ խառնել: Ավելացնել կոճապղպեղը, կիտրոնի և խնձորի
հյութը, ևս մեկ անգամ խառնել: Խմել օրական 3 անգամ, 150մլ չափաբաժնով՝ ուտելուց առաջ: Բուժման
ընթացքում պարտադիր պետք է շատ ջուր խմել, օրական առնվազն 7 բաժակ:

Չնայած նրան, որ միջոցը լիովին բնական է, այնուամենայնիվ, այն ունի հակացուցումներ: Չի կարելի
օգտագործել ալերգիայի, հղիության, այլ դեղեր ընդունելու ընթացքում, դիաբետի, նաև բարձր ճնշման
ժամանակ:Այսպիսի բուժումը շարունակեք 2-3 օր: Այդ կերպ կազատվեք այտուցներից, ավելորդ քաշից,
կլավանա մարսողությունը և նյութափոխանակությունը:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․

Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված
տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ
առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Понравилась статья? Поделиться с друзьями: