Նուռը հարուստ է վիտամիններով և սննդարար նյութերով, հզոր հակաօքսիդանտ է: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ այն օգտագործվում է մի խումբ խնդիրների դեպքում, այդ թվում՝ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների դեպքում: Այս միրգն օգնում է լավացնել արյան հոսքը դեպի սիրտ, կանխարգելել ճարպի կուտակումն անոթներում: Այնպես, որ այս ամենը կարդալուց հետո դուք միանշանակ կսկսեք օգտագործել այս միրգը՝ հօգալով ձեր առողջական խնդիրները ժամանակին:
Նուռը մեծ քանակով C, B5 վիտամիններ է պարունակում, ինչպես նաև՝ կալիում, A և E վիտամիններ, ֆոլաթթու: Այս միրգը հարուստ է նաև հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ, կանխարգելում հյուսվածքների ծերացումը:
Նուռը՝ անոթների առողջության համար
Կայքի հաղորդմամբ՝ նուռն իսկապես կարող է կանխարգելել աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը: Այս խնդիրը կարող է զարգանալ հիպերտոնիայի՝ զարկերակային ճնշման, ինչպես նաև խոլեստերինի մակարդակի բարձրացման հետևանքով: Այս խնդիրների դեմ պայքարում նուռը կարող է իսկապես օգտակար լինել:
Ինչու է նուռն օգտակար
նվազեցնում է կատարակտի զարգացման հավանականությունը
օգնում է դիաբետի բուժմանը
հակաբորբոքային ազդեցություն ունի
ամրացնում է ոսկորներն ու մկանները
օգնում է պայքարել սթրեսի դեմ
օգնում է իջեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը
կարող է նպաստել զարկերակային ճնշման իջեցմանը
կանխարգելում է ճարպի կուտակումը որովայնի հատվածում
օգնում է պահպանել ջլերի առողջությունը
նռան կեղևի թուրմն օգտագործվում է դիարեայի դեպքում
պայքարում է աղիների բակտերիաների դեմ
պայքարում է ատամնափառի դեմ, հակաբակտերիալ ազդեցություն ունի
մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից: