Արքայախնձորը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի. այն հարուստ է մի շարք վիտամիններով, սննդային մանրաթելերով։ • Արքայախնձորը հակաբորբոքային հատկություններ ունի։ • Այն բազմաթիվ առավելություններ ունի սրտի առողջության համար։ Արքայախնձորը վիտամին C է պարունակում, որը կարող է նվազեցնել կորոնար հիվանդությունների առաջացման հավանականությունը։ • Հակակոնցերոգեն հատկություններ ունի։ • Կարող է կանխարգելել կատարակտի առաջացումը։ Վիտամին C-ն հրաշալի միջոց է նաև տեսողությունը պաշտպանելու համար։ • Ասթմա։ Արքայախնձորը բետա-կարոտին է պարունակում, որը նյութափոխանակության ընթացքում վերածվում է վիտամին A-ի։ Մի քանի հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ այն օգնում է նվազեցնել ասթմայի առաջացման հավանականությունը։ Ինչպես պատրաստել արքայախնձորի հյութ. անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները. • 1 լիտր ֆիլտրված ջուր • 1 ամբողջական արքայախնձոր՝ կեղևով • շաքարի փոխարինիչ։ Պատրաստման եղանակը 1. Լավ լվացեք արքայախնձորի կեղևը։ 2. Դրեք այն ջրով լի տարայի մեջ և եռացրեք։ 3. Երբ խառնուրդը սառչի, այն բացեք ջրով և շաքարի փոխարինիչ ավելացրեք։
Ապշեցնող է արքայախնձորի օգտակար հատկությունները: Կեղևից պատրաստված թուրմը նույնպես օգտակար է, այն դեն մի նետիր:
