Արթրիտի 5 վաղ ախտանշան, որոնց չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել

Եթե ժամանակ առ ժամանակ ցավեր եք ունենում, որոնք մեկ հանգստանում են, մեկ՝ սաստկանում, հնարավոր է՝ պատճառը զարգացող արթրիտն է: Ռևմատոիդ արթրիտն աուտոիմուն հիվանդություն է, որի ժամանակին հայտնաբերումը չափազանց կարևոր է հետագա բարդությունները կանխարգելելու համար:

 

Հոգնածություն: Մշտական հոգնածությունը, որն ուղեկցվում է դեպրեսիայի նշաններով, ճնշվածության զգացմամբ, ռևմատոիդ արթրիտի առաջին նշաններից է: Դա հիմնականում նման է զգացմանը, որն ունենում են գրիպով կամ այլ վարակիչ հիվանդությամբ վարակվածները: Դիմեք մասնագետի, եթե նկատում եք, որ վերջին շրջանում շուտ եք հոգնում, և, եթե հոգնածությունը ձեր մշտական ուղեկիցն է դարձել:

Մարմի ջերմաստիճանի անկում: Մշտապես ցածր ջերմության մեղավորը կարող է ռևմատոիդ արթրիտը լինել: Որոշ բորբոքային գործընթացներ կարող են արտահայտվել ջերմության նվազմամբ: Եթե խնդիրն ուղեկցվում է մյուս ախտանշաններով, դիմեք մասնագետի:

Քաշի անկում, ախորժակի վատացում: Արթրիտը բորբոքային գործընթաց է, որի հետևանքներից կարող է լինել ախորժակի անկումը, և որպես հետևանք՝ քաշի նվազումը: Ընդհանրապես քաշի կորուստն առանց պատճառի լուրջ ախտանշան է, որը չի կարելի անուշադրության մատնել: Դիմեք բժշկական օգնության:

Չորություն բերանում և աչքերում: Սա ռևմատոիդ արթրիտի ամենատարածված նշաններից է: Ընդ որում, այն ավելի շուտ է նկատվում, քան մյուս, առավել հայտնի ախտանշանները:

Ցավ կրծքավանդակում: Ցավը հատկապես զգացվում է ներշնչման ժամանակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: