Բանանի 10 օգտակար հատկությունները.

Բանանի օգտագործումը կարևոր նշանակություն ունի մեր առողջության համար: Այն մեզ տալիս է մեծ քանակի վիտամիններ, սպիտակուցներ և այլ սննդարար նյութեր: Բանանը պարունակում է տիամին, ռիբոֆլավին, նիացին և ֆոլաթթու, որն էներգիայի հիմնական աղբյուրն է: Այս պտուղը նաև բջջանյութի հիանալի աղբյուր է, ինչը մեզ ազատում է մի շարք հիվանդություններից:

Եվ այսպես, ի՞նչ օգուտ կարող է տալ մեզ բանանը.

1. Էներգիա

Բանաններն էներգիայի լավ աղբյուր են, հենց այդ պատճառով մարզիկների սննդակարգում միշտ կա բանան՝ էներգիայի պակասը լրացնելու նպատակով:

2. Սթրես

Բանանները բավականին լավ օգնում են սթրեսը հաղթահարելու գործում: Դրանք պարունակում են տրիպտոֆան ամինաթթու, որն օգնում է լավ տրամադրություն պահպանելուն: Բանանները նաև պարունակում են կալիում և մագնիում, որոնք նույնպես պայքարում են սթրեսային վիճակների դեմ:

3. Սիրտ

Բանաններն օգտակար են նաև սիրտ-անոթային համակարգի համար: Դրանք օգնում են պայքարել հիպերտոնիայի դեմ նույն կալիումի հաշվին:

4. Հիշողություն

Բանանն ամեն օր կաթով օգտագործելը բարելավում է հիշողությունը:

5. Անեմիա (սակավարյունություն)

Բանանը երկաթ է պարունակում, և այդ պտուղը սննդակարգում կանոնավոր ներառելու դեպքում հեմոգլոբինի մակարդակը բարձրանում է, այնպես որ այն շատ օգտակար է երկաթի պակասի դեպքում:

6. Հորմոններ

Բանանը կարգավորում է հորմոնալ ֆոնն օրգանիզմում:

7. Հղիություն

Բանանը կարգավորում է շաքարի պարունակությունը հղիների արյան մեջ, ինչը նպաստում է առավոտյան թուլության կանխմանը:

8. Ստամոքս

Բարձր սննդարարության շնորհիվ բանաններն օգնում են վերահսկել ստամոքսահյութի թթվայնությունը: Բժիշկները նշում են, որ բանաններն օգնում են ստամոքսում լորձի շերտի հաստացմանը, ինչը նվազեցնում է խոցի առաջացման ռիսկը:

9. Գլյուկոզայի մակարդակն արյան մեջ

Բանանները պարունակում են B խմբի վիտամիններ, որոնք օգնում են նորմայի սահմաններում պահել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ:

10. Բջջանյութ

Բանանները բջջանյութի լավ աղբյուր են: Դրանց օգտագործումը նախաճաշին նվազեցնում է փորկապության հավանականությունը և կարգավորում է աղիների աշխատանքը:

Понравилась статья? Поделиться с друзьями: