Սթրեսը կարող է ուղեկցվել բազմաթիվ նշաններով, որոնցից ամենահաճախ հանդիպողը գլխացավն է: Կարող են նկատվել նաև անքնություն, թուլություն: Առհասարակ գլխացավ կարող է առաջանալ հետևյալ պատճառներով.
սթրես
երկար ժամանակ գլխի՝ նույն դիրքով մնալը
համակարգչի առաջ շարունակական աշխատանք
քնի ընթացքում գլխի սխալ դիրք
աչքերի մկանների լարվածություն
ծխախոտ, ալկոհոլային խմիչք, կոֆեինի չարաշահում
սինուսիտ
մրսածություն, գրիպ:
Երբ նյարդային լարվածությունը քրոնիկ բնույթ է ստանում, այն հյուծում է օրգանիզմը, հանգեցնում դրա պաշտպանական կարողությունների թուլացման, հոգնածության, թուլության, գլխացավերի պատճառ դառնում:
Սթրեսով պայմանավորված գլխացավերի դեպքում առկա են հետևյալ նշանները.
Թույլ ինտենսիվությամբ շարունակական գլխացավ, որը լուրջ անհարմարություններ է պատճառում:
Ցավը զգացվում է ամբողջ գլխի շրջանում, ընդ որում, ուժեղանում է քունքերի, իրանի ետևի հատվածում:
Թուլություն, ուժերի անկում:
Քնելու դժվարություններ:
Գերզգայունություն եղանակային փոփոխությունների, աղմուկի, լույսի նկատմամբ: