Երիկամների վարակի 6 թաքնված ախտանշան, որոնք անուշադրության եք մատնում

Երիկամների ինֆեկցիոն հիվանդությունները սկզբնական շրջանում հաճախ կարող են ընթանալ առանց ախտանշանների:Ախտանշանները, որպես կանոն, ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ երիկամներն արդեն լուրջ վնաս են կրել, և երկարատև բուժում է հարկավոր: Կարևոր է ուշադիր լինել առողջության հանդեպ և ախտանշանների առկայության դեպքում դիմել մասնագետի օգնությանը:

 

 

Արյուն մեզում: Մեզի մեջ էրիթրոցիտների բարձր մակարդակը, ինչպես նաև արյան առկայությունը կարող են վկայել սկսվող վարակի մասին: Կարևոր է ժամանակին դիմել մասնագետի և բուժում սկսել, քանի դեռ հիվանդությունը չի ախտահարել երիկամները:

Հաճախակի միզարձակում: Եթե նկատում եք, որ ավելի հաճախ եք միզարձակման ցանկություն ունենում, հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ, նույնիսկ, եթե մյուս ախտանշաններն առկա չեն:

Մեջքի ցավ: Երիկամների ինֆեկցիոն հիվանդությունների ամենատարածված նշանը՝ պարբերական ցավ մեջքի հատվածում: Գոտկատեղի հատվածում պարբերական ցավի դեպքում դիմեք բժշկական օգնության:

Ցավ միզարձակման ընթացքում: Երիկամների ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում ախտահարվում են նաև միզուղիները, ինչի հետևանքով միզարձակման ընթացքում ցավ է առաջանում:

Մեզի մուգ գույն: Մեզի գույնի մգացումը, սուր տհաճ հոտը վկայում են երիկամների խնդիրների մասին: Մի փորձեք ինքնուրույն ախտորոշում կատարել և ինքնաբուժմամբ զբաղվել: Դիմեք մասնագիտական խորհրդատվության:

Գլխապտույտ: Ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ ձեռք չառնելու դեպքում վարակը կարող է թափանցել արյան մեջ, ինչի արդյունքում խանգարվում է արյան մատարարումը, ուղեղը կարող է բավարար քանակով թթվածին չստանալ: Արդյունքում՝ կարող են նկատվել գլխապտույտ, ուշաթափություն:

Понравилась статья? Поделиться с друзьями: