Երիցուկ օգտագործելու 6 լուրջ պատճառ

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։

Երիցուկ օգտագործելու 6 լուրջ պատճառ։

Կարգավորում է նյութափոխանակությունը։ Երիցուկն օգտակար է աղիների հետ կապված խնդիրների դեպքում, կարող է օգնել թուլացնել գաստրիտի հետևանքով առաջացող գավը, հանգստացնել սրտխառնոցն ու փսխումը։ Երիցուկը հանգստացնում է աղիների մկանները, բորբոքային գործընթացները։ Այս բույսն օգնում է նաև ազատվել գազերից, որովայնի փքվածությունից։

Իջեցնում է խոլեստերինի մակարդակը։ Երիցուկը կարող է արյունը մաքրել ճարպից։ Այդ պատճառով անձանց, ում արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է, խորհուրդ է տրվում օրվա ընթացքում նվազագույնը մեկ բաժակ երիցուկի թուրմ օգտագործել։ Իհարկե, հարկավոր է նաև հետևել առողջ սննդակարգի կանոններին և խուսափել յուղոտ մթերքի օգտագործումից։

Օգտակար է անքնության ու նյարդային լարվածության դեպքում։ Եթե հաճախ եք նյարդայնանում կամ նյարդային լարված վիճակում եք, խորհուրդ է տրվում երիցուկն ամենօրյա սննդակարգ ներառել։

Հանգստացնում է մինչդաշտանային սինդրոմի նշանները։ Երիցուկին ուշադրություն դարձրեք նաև այն դեպքում, երբ դաշտանային ցիկլը ցավերով է ուղեկցվում։ Երիցուկը հակաբորբոքային հատկություններ ունի, բացի այդ՝ օգնում է վերականգնել էստրոգենների մակարդակը։ Էստրոգենի կայուն մակարդակի պայմաններում դաշտանային ցիկլը կարգավորվում է։

Փափկեցնում է մաշկը։ Չոր երիուցկն օգնում է վերականգնել մաշկը՝ այն դարձնելով նուրբ և ձիգ։ Ցանկության դեպքում երիցուկը կարող եք ավելացնել մարմնի համար նախատեսված կրեմներին։ Երիցուկը կօգնի նաև մաշկը մաքրել մահացած բջիջներից։

Օգտակար է աչքերի բուժմանը։ Երիցուկը կօգնի թեթևացնել քորը, գրգռվածությունը, աչքերի կարմրությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: