Զարմանալի փաստեր ձմերուկի մասին

Ձմերուկը մեծ քանակով հակաօքսիդանտներ, վիտամիններ է պարունակում: Որքան ձմերուկը հասած է, այնքան օգտակար է: Հասած ձմերուկն 90 տոկոսով ջրից է բաղկացած, օգնում է պայքարել ջրազրկման, անեմիայի դեմ:

Ամրացնում է սրտի առողջությունը: Ձմերուկն արգինին և ցիտրուլին է պարունակում: Այս ամինաթթուները լավացնում են երակների վիճակը, արյան շրջանառությունը, սիրտ-անոթային համակարգի աշխատանքը:

Օգնում է էրեկտիլ դիսֆունկցիայի դեպքում: Ձմերուկի հատկությունները նման են անոթալայնիչ դեղամիջոցների ազդեցությանը, որոնք անհրաժեշտության դեպքում նշանակվում են էրեկտիլ դիսֆունկցիայի դեպքում: Իհարկե, դեռևս չկան ուսումնասիրություններ, թե որքան ձմերուկ է հարկավոր օգտագործել այս խնդրի դեպքում:

Բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում: Ձմերուկը միզամուղ հատկություն ունի, օգնում է պայքարել օրգանիզմի ջրազրկման դեմ: Ձմերուկը բազմաթիվ այլ սննդարար նյութեր է պարունակում: 100 գրամ ձմերուկը պարունակում է.

8 գրամ ածխաջրեր
6 գրամ պրոտեիններ
2 գրամ ճարպեր
30 կալորիա
գրամ բջջանյութ
570 IU վիտամին A
1 մգ վիտամին C
112 մգ կալիում
11 մգ մագնիում
5 մգ երկաթ
վիտամիններ B1, B2, B3, B6
հանքանյութեր՝ ֆոսֆոր, մանգան:

Понравилась статья? Поделиться с друзьями: