Ինչու են թմրում ձեր ձեռքերը՝ որն է պատճառը…

Շատերն են ձեռքերի կամ ոտքերի զգայունության կորստի զգացում ունենում, որն ուղեկցվում է թեթև ծակոցներով։

Դա հիմնականում տեղի է ունենում վերջույթներում արյան շրջանառության ժամանակավոր խանգարման հետևանքով՝ անոթների և նյարդային վերջույթների ճնշման հետևանքով։ Mirkrasoty.life-ը գրում է, որ դիրքը փոխելուց կամ շարժվելուց հետո փոփոխությունն անմիջապես զգացվում է. արյան շրջանառությունը սկսում է վերականգնվել։

Սակայն քնի ընթացքում անհարմար դիրքը վերջույթների թմրածության միակ պատճառը չէ։ Եթե ավելի ու ավելի հաճախ եք թմրածություն զգում, որը չի անցնում երկար ժամանակ, հարկավոր է զգուշանալ, քանի որ թմրածությունը կարող է լուրջ հիվանդության ազդանշան լինել։ Ձեռքերի թմրածության պատճառները Պարանոցային օստեոխոնդրոզ։ Ողնաշարի պարանոցային հատվածում ցանկացած խանգարում, որը նյարդի սեղմում է առաջացնում, կարող է ձեռքերի թմրածության պատճառ դառնալ, ինչպես նաև՝ գլխացավեր և կոորդինացիայի խանգարումներ առաջացնել։

Ցրված սկլերոզ։ Սա լուրջ հիվանդություն է, որի դեպքում տեղի է ունենում նյարդային իմպուլսների խանգարում։ Զգայունությունը նվազում է, և ձեռքերում կարող է թմրածություն զգացվել։ Եթե ձեռքերի թմրածության մյուս պատճառները բացառված են, հարկավոր է դիմել նյարդաբանի օգնությանը։ Կարպալ թունելի համախտանիշ։ Դաստակային թունելի համախտանիշը հաճախ դիտվում է մարդկանց շրջանում, ում գործունեությունը կապված է ձեռքերի միալար աշխատանքի հետ՝ ծրագրավորողներ, դերձակներ, երաժիշտներ։

Մատների կրկնվող գործողությունների հետևանքով տեղի է ունենում ջլերի այտուցում։ Թունելի նյարդերը սեղմվում են, ինչի հետևանքով թմրածություն է զգացվում։ Հարկավոր է դիմել նյարդաբանի օգնությանը, քանի որ անհրաժեշտ միջոցառումներ ձեռք չառնելու դեպքում կարող են բարդություններ առաջանալ, ընդհուպ՝ մինչը ձեռքերի մկանների ատրոֆիա։ Վերջույթների երակների թրոմբոզ։

Թրոմբը դանդաղեցնում է արյան հոսքը, այդ պատճառով էլ խանգարվում է նյութերի տեղափոխումը, որոնք հարկավոր են վերջույթների գործառույթների համար։ Թրոմբոզի հետևանքով կարող են նաև այտուցներ և այլ լուրջ խնդիրներ առաջանալ, հետևաբար այս հիվանդությունն ախտորոշման ու համապատասխան բուժման կարիք ունի։ Անեմիա և շաքարային դիաբետ։ Այս հիվանդությունները հաճախ ուղեկցվում են վերջույթներում արյան շրջանառության խանգարմամբ, և որպես հետևանք՝ թմրածությամբ։

Ուսային նյարդերի նևրալգիան, ինչպես նաև ուսային հատվածում գտնվող հյուսվածքների երկարատև բորբոքային պրոցեսները կարող են ցավ առաջացնել, որին հաջորդում է ձեռքի թմրածությունը։ Ուղեղի արյան շրջանառության խանգարում. ձեռքերի թմրածության ամենավտանգավոր պատճառը։ Եթե ձեռքերի թմրածությունն ուղեկցվում է վերջույթների աշխատանքի խանգարմամբ, գիտակցության շփոթով, գլխացավով, խոսքի ու տեսողության խանգարմամբ, հարկավոր է անհապաղ շտապօգնություն զանգահարել։

Понравилась статья? Поделиться с друзьями: