Ինչպես ազատվել մեջքի ցավերից առանց թանկարժեք բուժումների․․․Միլիոնավոր մարդիկ այսօր տառապում են մեջքի ցավից, որը քրոնիկական հիվանդություն է և լրջորեն իջեցնում է կյանքի որակը։ Այս ցավը հիմնականում մեղմում են ցավազրկող միջոցներով, սակայն դրանցից շատերը կողմնակի ազդեցություն են ունենում և վտանգի տակ դնում մեր առողջությունը, նույնիսկ, եթե դրանք
մեղմացնում են նշանների մեծ մասը։
Մեջքի ցավը կարող է առաջանալ տարբեր պատճառներով, ինչպիսիք են սպորտային վնասվածքները, դժբախտ պատահարները, մկանների դեֆորմացիան և այլն։ Ամեն դեպքում, անկախ պատճառներից՝ նշանները նույնն են։ Մեջքի ցավը կարող է առաջանալ տարբեր տարիքային խմբերի անձանց մոտ, բայց առավել հաճախ այն հանդիպում է մեծահասակ անձանց, ինչպես նաև՝ 30-40 տարեկան անձանց շրջանում։
Առավել հաճախ մեջքի ցավ են ունենում այն մարդիկ, ովքեր սովոր չեն ֆիզիկապես ակտիվ լինել։ Ավելորդ քաշը և սխալ սնունդդ ևս կարող են մեջքի ցավի պատճառ դառնալ։Քաղցկեղի և արթրիտի որոշ տեսակները ևս կարող են այսպիսի վիճակի պատճառ դառնալ։
Ծխողներն առավել շատ են հակված մեջքի ցավի, քանի որ չեն ստանում անհրաժեշտ նյութեր մեջքի համար, և հազը կարող է ցավ առաջացնել։ Մեջքի ցավն առաջանում է նաև նստակյաց կենսակերպ ունեցող անձանց շրջանում, ինչպես նաև նրանց շրջանում, ովքեր ուղիղ չեն նստում։ Ամեն դեպքում, այս ցավից կարելի է ազատվել առանց դեղամիջոցների օգտագործման։
Դրա համար անհրաժեշտ է.
ամեն օր վարժություններ արեք
խորը շնչեք
ազատվեք ավելորդ քաշից
վիտամին D օգտագործեք
յոգայով զբաղվեք
տաք և սառ կոմպրեսներ արեք
դադարեք ծխել
լիարժեք հանգստացեք
մերսումներ արեք
փորձեք պիլատեսով զբաղվել
խուսափեք այնպիսի գործողություններից, որոնք կարող են մեջքի ցավի առաջացման պատճառ դառնալ։
Տարածված խնդիրներից մեկն էլ իրանի ցավերն են։ Այն շատ դժվար է հանգստացնել։ Հետևեք այս խորհուրդներին.
ճիշտ դիրքով քնեք
տաք լոգանք ընդունեք՝ մկանները թուլացնելու համար
օգտագործեք սառը կոմպրեսներ
փորձեք քնել տաք բարձի վրա։
Ապրեք առողջ, առանց խնդիրների