Ինչպես արագ ազատվել որովայնի փքվածությունից, մեծ քանակով գազերից

Նյութափոխանակության հետ կապված խնդիրներն առաջանում են հիմնականում այն ժամանակ, երբ օրգանիզմը դժվարանում է մշակման ենթարկել մթերքը: Որովայնի փքվածության, անհարմարության, մեծ քանակով գազերի առաջացման պատճառ կարող են դառնալ մի շարք այլ գործոններ ևս.

գրգռված աղու համախտանիշ

որովայնի հատվածում հեղուկի կուտակում

կաթնամթերքի օգտագործում լակտոզային անբավարարության դեպքում

նախադաշտանային համախտանիշ և հղիություն

քաշի և հասակի համաչափության խախտում:

Ինչպես ազտվել որովայնի փքվածությունից

նվազագույնի հասցրեք աղի օգտագործումը

հրաժարվեք ալկոհոլից

պատրաստված բանջարեղեն օգտագործեք

սննդակարգ ներառեք մթերք, որը հարուստ է կալիումով:

1. Իմբիրով թեյ: Մի բաժակ եռացրած ջրին ավելացրեք իմբիրի արմատ, կրակին թողեք 5 րոպե: Երբ սառչի, ավելացրեք մեղր և կիտրոնի հյութ: Օգտագործեք ամեն օր քաղցած վիճակում:

2. Երիցուկով թեյ: Մի բաժակ եռացրած ջրին չորացրած երիցուկ ավելացրեք, թողեք թրմվի: Ավելացրեք մեղր և կիտրոնի հյութ:

3. Սխտոր: Որովայնի փքվածությունից և գազերից ազատվելու համար խորհուրդ է տրվում ամեն օր մի փոքր սխտոր ծամել:

Понравилась статья? Поделиться с друзьями: