Ձմռանը մաշկը յուրահատուկ խնամք է պահանջում: Յուլիա Յանչարը ներկայացնում է մաշկը ճիշտ խնամելու մի քանի միջոց:
1. Քնելուց առաջ շպարը պարտադիր պետք է լվանալ:
2. Պետք է ճիշտ լվացվել: Պետք չէ դեմքը լվանալ շատ տաք ջրով, քանի որ այն մաշկը չորացնում է:
Դեմքը մաքրելու համար օգտագործե՛ք միայն փրփուր և մուսեր, դիմահարդարումը հանելու համար նախատեսված քսուքներ:
Կտրականապես խորհուրդ չի տրվում կիրառել լոսյոններ և տոնիկներ, որոնց կազմում կան սպիրտ և սուլֆատներ:
3. Անհրաժեշտ է խոնավեցնել դեմքը: Դրա համար օգտագործե՛ք E և D վիտամիններով հարուստ քսուքներ:
4. Ձմռանը խորհուրդ է տրվում յուրաքանչյուր 2-3 օրը մեկ անգամ օգտագործել վիտամիններով և սնուցող նյութերով հարուստ դիմակներ:
5.Խուսափե՛ք ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Դրա համար օգտագործեք քսուքներ, որոնք SPF 20 են պարունակում:
6. Խոնավեցրե՛ք զգայուն հատվածները: Ձմռանը հատկապես պաշտպանության կարիք ունի աչքերի և շուրթերի շուրջ մաշկը:
Միշտ ունեցեք հիգիենիկ շրթներկ, որը մեղրամոմ կամ վիտամին Е է պարունակում:
7. Մի՛ սեղմեք դեմքի բշտիկները: Այդ պարագայում վերքի մեջ կարող է վարակ ներթափանցել: Խնդիրը լուծելու համար ավելի լավ է այցելել մաշկաբանի կամ դիմահարդարի:
8. Վստահեք ոչ թե բժշկի վկայագրին, այլ դիպլոմին: Միայն որակավորված մաշկաբանը չի վնասի ձեր մաշկը: