Կանայք բազմաթիվ խնդիրներ են ունենում այս հորմոնի ցածր մակարդակի պատճառով.

Էստրոգենը կնոջ օրգանիզմում արտադրվող կարևոր հորմոնների հավաքական անվանումն է:  Այն պատասխանատու է մի շարք գործառույթների համար և չափազանց կարևոր է սեռական զարգացման և վերարտադրողական առողջության համար:

 

Կարևոր է հետևել էստրոգենի մակարդակի հավասարակշռության պահպանմանը, քանի որ դրա մակարդակի նվազումը և բարձրացումը կարող են լուրջ հետևանքներ ունենալ, այդ թվում՝ անպտղության պատճառ դառնալ:

Ինչ խնդիրների է հանգեցնում էստրոգենի մակարդակի նվազումը

կորչում է հակառակ սեռի հանդեպ հետաքրքրությունը
նկատվում է հակվածություն կանացի հիվանդությունների առաջացմանը
առաջանում է հեշտոցի չորություն:

Հարկավոր է ուշադիր լինել առողջությանը և ժամանակին դիմել մասնագետի, եթե առկա են ախտանշանները, որոնք կարող են վկայել հորմոնի մակարդակի նվազման մասին.

անկանոն դաշտանային ցիկլ

մազաթափություն

տրամադրության հաճախակի փոփոխություններ

գլխացավեր

անպտղություն

նյութափոխանակության դանդաղում

վահանաձև գեղձի աշխատանքի խանգարում:

Եթե նշված ախտանշաններն առկա են, հարկավոր է դիմել մասնագետի և կատարել նրա ցուցումները՝ չզբաղվելով ինքնաբուժմամբ: Կարևոր է հետևել առողջ սննդակարգի կանոններին՝ հրաժարվելով յուղոտ և քաղցր պարունակող մթերքից: Մասնագետները կարևորում են նաև առողջ քաշի պահպանումը:

Понравилась статья? Поделиться с друзьями: