Ձեզ տանջում է փորկապությո՞ւնը. ընդամենը երկու բաղադրիչ կօգնի ազատվել խնդիրներից

Փորկապությունն աղեստամոքսային տրակտի հետ կապված ամենատարածված խնդիրներից է: Այն ոչ միայն անհարմարություն է պատճառում, այլև կարող է վտանգավոր լինել, քանի որ նյութափոխանակության արգասիքները մնում են օրգանիզմում, ներծծվում աղիների պատերից:

Փորկապության պատճառ կարող են դառնալ բազմաթիվ գործոններ՝ քիչ քանակով ջրի, մանրաթելերի օգտագործում, սթրեսներ, անառողջ կենսակերպ, մի շարք հիվանդություններ: Հետևեք առողջ սննդակարգի կանոններին, եթե խնդիրը պարբերաբար կրկնվում է, դիմեք համապատասխան մասնագետի՝ խորհրդատվություն ստանալու նպատակով:

Կայքը ներկայացրել է բնական միջոց, որը կօգնի արագացնել նյութափոխանակությունը:

Բաղադրիչներ

սպանախի տերևներ
2 բաժակ կաթ:
Մի բաժակ սառը կաթին մի փոքր կիտրոնի հյութ ավելացրեք, մի քանի րոպե խառնեք:

Ինչպես պատրաստել և օգտագործել

Լավ լվացեք սպանախը տաք ջրով և քացախով: Բանջարեղենի տերևները կաթի հետ հարեք բլենդերում, ստացեք միասեռ զանգված:

Խմեք օրվա ընթացքում 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան:

Մի քանի օր անց կնկատեք արդյունքը:

Եթե փորկապությունը վերածվել է քրոնիկական խնդրի, հարկավոր է դիմել բժշկական օգնության:

Понравилась статья? Поделиться с друзьями: