Մազերի աճը խթանող դիմակ

Մազաթափությունն ու ճաղատացումն այսօր բավականին տարածված խնդիր են երկու սեռերի համար էլ: Դա կարող է կապված լինել մի շարք գործոնների հետ, ինչպիսիք են ֆիզիկական կամ էմոցիոնալ սթրեսը, անբավարար սնունդը, հորմոնալ դիսբալանսը, ալերգիան, վատ հիգիենան ու մազերի խնամքի ոչ ճիշտ միջոցների կիրառությունը:

Ստորև ներկայացվող դիմակը խթանում է նոր մազերի աճն այն տեղերում, ուր նրանք թափվել են: Բացի դրանից, այն խորը կսնուցի ձեր մազերը ու դրանք կդարձնի ավելի առողջ և ուժեղ:

Այս էժան և թեթև դիմակը դուք պետք է կիրառեք շաբաթական մեկ անգամ:

Բաղադրիչները`

1 ձու
1 հասած բանան
1 ճաշի գդալ մեղր
125 մլ կամ կես բաժակ գարեջուր
Պատրաստման եղանակը`

Ափսեի մեջ տրորեք բանանն ու ավելացրեք մեկ ձու:
Լավ խառնեք՝ մինչև միատարր զանգված դառնալը:
Ավելացրեք մեղրն ու գարեջուրը ու կրկին լավ խառնեք:
Ստացված խառնուրդը քսեք գլխամաշկին ու մերսեք 5 րոպեների ընթացքում:
Լոգանքի համար նախատեսված գլխարկը դրեք ու թողեք մեկ ժամ:
Ապա մազերը լվացեք սովորականի պես:
Բանանը կալիումի ու A, C, E վիտամինների գերազանց աղբյուր է, ինչը դրանք թույլ մազերի համար կատարյալ միջոց է դարձնում: Այս վիտամիններն անհրաժեշտ են առողջ և ուժեղ մազերի համար:

Ձուն հարուստ է սպիտակուցներով, իսկ մազերի բաղկացուցիչներից մեկը սպիտակուցն է: Այսպիսով, սպիտակուցները կարևոր դեր են խաղում առողջ մազերի աճի համար: Բացի դրանից, ձուն ձեր մազերին անհավանական փայլ կհաղորդի:

Գարեջուրը հարուստ է B խմբի վիտամիններով, որոնք ամրացնում են մազարմատները:

Մեղրն ազդում է՝ որպես խոնավեցնող միջոց, ու կարող է փափկեցնել ու հարթեցնել մազերը: Դա այնպիսի վիտամինների գերազանց աղբյուր է, որոնք շատ օգտակար են ձեր գլխամաշկի համար: Բացի դրանից, կանոնավոր կիրառության դեպքում մեղրը կարող է բացել ձեր մազերի գույնը:

Понравилась статья? Поделиться с друзьями: