Մաքրեք օրգանիզմն ու կարգավորեք սննդակարգը

Մարդու օրգանիզմը յուրօրինակ մեխանիզմ է, որը, ինչպես բոլոր մեխանիզմները, հաճախակի մաքրման կարիք ունի: Օրգանիզմում կուտակված տոքսիններից ազատվելու համար նախ և առաջ՝ պետք է փոփոխել սննդակարգը. Հրաժարվեք արագ սնունդից, վերամշակված կերակուրներից, արագ ածխաջրեր պարունակող մթերքներից և կիսաֆաբրիկատներից: Սկսեք ճիշտ սնվել, թարմ բանջարեղեն և մրգեր կերեք:

 

Բացի այդ, չափազանց կարևոր է նաև օրգանիզմը մաքրող հյութերի գործածումը:Բաղադրություն

3 ճյուղ նեխուր
1 վարունգ
1 բուռ մաղադանոս
1 բուռ համեմ կամ գինձ
1 կանաչ խնձոր
Մի փոքր սամիթ
Մեկ մաքրած կիտրոն

Հյութի բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք, մինչև միատարր զանգված ստանալը: Եթե ըմպելիքը չափազանց խիտ ստացվի, մի փոքր ֆիլտրած ջուր լցրեք:

Понравилась статья? Поделиться с друзьями: