Մոշի տերևները կարող են օգնել ազատվել կիլոգրամներից, քանի որ արագացնում են նյութափոխանակությունը, լավացնում աղիների աշխատանքը: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մոշի տերևներով պատրաստվող թեյը հարուստ է վիտամին C-ով, օգնում է պահպանել մազերի, մաշկի առողջությունը:
Մոշով թեյը կարող է օգտագործվել նաև դաշտանադադարի ընթացքում, ինչպես նաև.
օգնում է պայքարել դիաբետի դեմ
կանխարգելում է ճարպակալումն և պայքարում դրա դեմ
կարգավորում է զարկերակային ճնշումը
կարգավորում է խոլեստերինի մակարդակը
լավացնում է երիկամների և լյարդի աշխատանքը
նպաստում է նյութափոխանակությանը
բարենպաստ ազդեցություն է ունենում էնդոկրին համակարգի աշխատանքի վրա
կարող է օգնել կանխարգելել օստեոպարոզի զարգացումը
հակաբորբոքային ազդեցություն է ունենում:
Ինչպես պատրաստել մոշով թեյ. բաղադրիչներ
1 լիտր ջուր
մոշի 3 թարմ տերև:
Ջուրը եռացրեք: Ավելացրեք մոշի տերևները, դրեք կրակին:
Խորհուրդ է տրվում օգտագործել օրվա ընթացքում կես բաժակ:
Մոշի տերևներ կարող եք գտնել նաև դեղատներում: Այդ դեպքում 1 լիտր ջրին ավելացրեք 1 ճաշի գդալ մոշի տերև: