Շատ արագ ազատվեք ատամի ցավից, եթե ձեռքի տակ չկան հաբեր:

Ատամի ցավը, թերևս, ամենատհաճ զգացողություններից մեկն է, որը զգում է մարդը: Իսկ գլխավորն այն է, որ դրա հայտնվելուն անհնար է պատրաստվել:

Ներկայացնում ենք 6 գործուն միջոցներ, որոնք կօգնեն թեթևացնել անսպասելի ցավը: 1. Անանուխ Անանուխով պատրաստված թեյը վաղուց հայտնի է՝ որպես գերազանց և արագ ազդող ցավազրկող միջոց: Պատրաստեք անանուխով թուրմ և ողողեք բերանի խոռոչն ատամնացավի ժամանակ, կամ անանուխի թուրմով թրջած բամբակով տրորեք ցավող ատամը: 2. Մեխակի յուղ Այս յուղը հանդիսանում է ժամանակով ստուգված միջոց ատամնացավի դեմ, քանի որ ունի հակամանրէասպան և ցավազրկող հատկություններ: Այդ յուղից մի քանի կաթիլ կաթեցրեք բամբակի վրա և դրանով տրորեք ցավող ատամը, կամ կես բաժակ ջրի մեջ ավելացրեք 2-3 կաթիլ մեխակի յուղ և ողողեք դրանով բերանի խոռոչը: 3. Աղաջուր Եվս մեկ պարզ և էֆեկտիվ մեթոդ ատամնացավը թուլացնելու համար հանդիսանում է գոլ աղաջրով բերանի խոռոչը ողողելը: Աղն ընդունակ է սպանել ցավ առաջացնող և վիրուսային բոլոր միկրոօրգանիզմները: 4. Վանիլին Ուղղակի մի քանի բյուրեղ դրեք ցավող ատամի վրա: Մի քանի ժամում ցավն ուղղակի կանհետանա: 5. Սառույց Սառույցը դրեք ձեռքի բութ մատի և ցուցամատի միացման V-աձև հատվածի վրա և 5-7 րոպե սեղմեք այդ կետը: 6. Թեյի ծառի յուղ Բամբակը թրջել ոչ մեծ քանակության յուղով և դնել այն ցավող ատամի վրա, կամ մի քանի կաթիլով ջուրը երկար պահել բերանի խոռոչում, բայց ոչ մի դեպքում կուլ չտալ:

Понравилась статья? Поделиться с друзьями: