Շատ կարեվոր տեղեկություն՝ Նշիկների հեռացման բացասական գործոնները:

Նշիկների հեռացման վիրահատություն տարած 8 երեխաներից 7-ի համար այս վիրահատությունը բացարձակապես անհրաժեշտ չէ: Նման անսպասելի եզրակացության են եկել University of Birmingham-ի գիտնականները:

Հետազոտության ժամանակ, որի արդյունքները հրապարակվել են British Journal of General Practice-ում, գիտնականները վերլուծել են 2005-2016 թվականներին 700 բրիտանական հիվանդանոցներից ավելի քան 1.6 մլն երեխաների բժշկական գրառումները եւ հայտնաբերել, որ 18271 երեխաներից միայն 2144-ի մոտ էր հիվանդոթյունն այնքան ծանր, որպեսզի նշիկների հեռացման վիրահատությունը արդարացված լիներ:

Միեւնույն ժամանակ, հետաքրքիրն այն է, որ շատ երեխաներին, որոնց անհրաժեշտ կլիներ այդ վիրահատությունն անել, նշիկները չեն հեռացնում. նշիկների հեռացման ցուցումներ ունեցող 15,764 երեխաներից ընդամենը 2,144-ին (13,6 տոկոս) են դրանք վիրահատել:

Բրիտանական բժշկական հաստատությունների չափանիշներով, նշիկները խորհուրդ է տրվում հեռացնել, եթե երեխայի կոկորդը տարվա ընթացքում 7 անգամ հիվանդանում է, երկու տարի անընդմեջ տարվա ընթացքում ավելի քան 5 անգամ կամ 3 տարի անընդմեջ տարվա ընթացքում 3 անգամ:
Հետազոտողները հայտնաբերել են, որ նշիկները հեռացրած երեխաների 12.4 տոկոսը հայտնել են տարվա ընթացքում կոկորդի 5-6 անգամ բորբոքման մասին, 44.7 տոկոսը տարվա ընթացքում 2-4 անգամ է գանգատվել կոկորդի ցավից, իսկ 9.9 տոկոսը՝ միայն մեկ անգամ:

Ըստ գիտնականների, նշիկների հեռացումը կարող է ավելի շատ վնաս հասցնել, ուստի այդ վիրահատությունից առաջ պետք է մտածել պետք է այն եւ արդյոք դրա անցկացման համար ցուցումներ կան:

Понравилась статья? Поделиться с друзьями: