Ոտքերի ցավերից ազատվելու հրաշք միջոց, որոնց մասին բժիշկները երբեք չեն ասում․․․Ավելի հաճախ ոտքի ցավերի բուժումը կարելի է կազմակերպել տանը, սակայն,եթե ցավը հանկարծակի սկսվում և արագ սաստկանում է կամ կայուն է և ուղեկցվում է այլ ախտանիշներով, ապա բժիշկը կարող է ձեզ առաջարկել հիվանդանոցային բուժում և հսկողություն:
Ինքնօգնություն
Ոտքի ցավերի մեծ մասը որևէ լուրջ պատճառ չունի և կարող է մեղմացվել տնային պայմաններում:Նման դեպքերում դուք կարող եք՝
խուսափել կանգնած վիճակներից, առավել ևս՝ ծանրություն կրելուց
խուսափել բարձրակրունկ կոշիկներից
ձեր ոտքերին որոշ ժամանակ հանգստություն տալ
ոտքերին բարձր դիրք տալ
ոտքի ցավոտ շրջանին դնել բարակ սավանով փաթաթած սառցեպարկ և պահել շուրջ 20 րոպե (եթե նման միջոցով ցավերը
մեղանում են, ապա կարող եք կրկնել 2-3 ժամը մեկ). սառեցնող մեթոդը խիստ օգտակար է հատկապես վնասվածքներ ստանալիս
օգտագործել սեղմող վիրակապ կամ ճնշող գուլպա
բժշկի խորհրդով խմել սովորական ցավազրկողներ(օրինակ՝ Պարացետամոլ) կամ հակաբորբոքային հաբեր(օրինակ՝ Իբուպրոֆեն):
Եթե ունեք մկանային ձգվածություն, ապա թուլացնող մերսո ւմը կարող է օգնել: Հաճախ մկանային ծակծ կոցները և թմրածության զգացողությունը մեղմանում են ոտքի կամ ոտնաթաթի մի շարք պտտողական կամ այլ շարժումներից հետո:Ընդհանուր առողջության մասին հոգ տանելն իր հերթին կարող է օգնել ոտքերում առկա ցավերի կամ անհարմարավետության զգացման (դիսկոմֆորտ) մեղմացմանը: Օրինակներից են՝ բավարար քունը, բավարար քանակի ջուր ընդունելը, կանոնավոր վարժանքները, ծխախոտից հրաժարվելը և առողջ կշիռ պահպանելը:
Բուժում
Ցանկացած բուժում կախված է առողջական խնդրի պատճառից: Այս առումով, ձեր ոտքի ցավերով կարող են զբաղվել տարբեր բժիշկներ, օրինակ՝ պոդիատրիստ, անոթաբան, ֆիզիոթերապևտ և այլն:Բուժման հնարավոր տարբերակներից են՝
հանգիստ պայմաններ, անշարժացում կամ վարժանքներ
տաք կամ սառը միջոցներ
ֆիզիոթերապիա
երբեմն՝ հակաբիոտիկներ կամ հակաբորբոքային դեղեր, քսուքներ
հազվադեպ՝ վիրահատություն:
Առանց հետաձգելու դիմեք ձեր բժշկին, եթե ձեր ոտքի ցավերն ուղեկցվում են այս նշաններով՝
ձեր գանգատներն աստիճանաբար սաստկանում են
ի հայտ են գալիս նոր գանգատներ ու նշաններ
դուք խիստ անհանգստացած եք առկա ախտանիշներից
դուք ունեք որևէ լուրջ քրոնիկ հիվանդություն: