Վահանաձև գեղձ. ինչպես ժամանակին հայտնաբերել խնդիրը

Վահանաձև գեղձն օրգանիզմում մի շարք կարևոր գործառույթներ է իրականացնում, այդ թվում՝ պատասխանատու է հորմոնների արտադրության, նյութափոխանակության կարգավորման և մի շարք այլ պրոցեսների համար: Ամենամեծ խնդիրն այն է, որ վահանաձև գեղձի խանգարումներն ուշ են հայտնաբերվում, և այն արդեն հասցրած է լինում զգալիորեն վնասել առողջությանը:

Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման դեպքում առաջանում են հիպո և հիպերթիրեոզ: Առաջինի դեպքում գեղձը քիչ քանակով հորմոններ է արտադրում, երկրորդի դեպքում՝ շատ:

Երկու դեպքում էլ օրգանիզմը սկսում է հակամարմիններ արտադրել, որոնք խանգարում են վահանաձև գեղձի աշխատանքին: Որոշակի ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է դիմել էնդոկրինոլոգի օգնությանը՝ համապատասխան հետազոտություններ անցնելու և ախտորոշում ստանալու համար:

Հիպերթիրեոզի մասին վկայում են հետևյալ նշանները.

զարկերակային ճնշման բարձրացում
հաճախասրտություն
նյարդային լարվածություն, տագնապի զգացում, անքնություն
ախորժակի մեծացում կամ քաշի արագ կորուստ
թույլ մազեր և եղունգներ
մկանային թուլություն
առատ քրտնարտադրություն, գերզգայունություն բարձր ջերմաստիճանի հանդեպ
տեսողության խանգարում
անկանոն դաշտանային ցիկլ
դիարեա
դող:
Հիպոթիրեոզի մասին վկայում են հետևյալ նշանները.

թուլություն, քրոնիկ հոգնածություն
ցրտին դիմանալու անկարողություն
ախորժակի կորուստ, քաշի ավելացում
հեղուկի կուտակում
զարկերակային ճնշման բարձրացում
սառը ձեռքեր, մաշկի չորություն
չոր, բարակ մազեր, թույլ եղունգներ
հիշողության և ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներ
շարժման և խոսքի դանդաղում
դաշտանային ցիկլի խանգարում
ցավ մկաններում
քնկոտություն:

Понравилась статья? Поделиться с друзьями: