10 ախտանշաններ, որոնք զգուշացնում են լուրջ հիվանդության մասին.

Ժամանակին բուժօգնության դիմելը կարող է նկատելիորեն ազդել ձեր կյանքի որակի վրա:10 ախտանշան, որոնք կարող են զգուշացնել լուրջ առողջական խնդիրների մասին:

Քաշի անբացատրելի կորուստ: Եթե ոչ մի ջանք չեք գործադրում, սակայն քաշն անկում է ապրում, հարկավոր է դիմել մասնագետի: Առանց կենսակերպում և սննդակարգում որևէ փոփոխություն կատարելու քաշի նկատելի կորուստ է համարվում մեկ ամսվա ընթացքում ընդհանուր քաշի՝ 5, և 6-12 ամսվում՝ 10 տոկոս կորուստը:

Այս խնդիրը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ, այդ թվում՝ վահանաձև գեղձի գերակտիվություն՝ հիպերթիրեոզ, դեպրեսիա, լյարդի հիվանդություններ, քաղցկեղ, որոնք օրգանիզմին խանգարում են յուրացնել սննդարար նյութերը:

Պահպանվող բարձր ջերմություն: Եթե իմունային համակարգը նորմալ է աշխատում, և բուժում չեք ստանում, օրինակ՝ քիմիաթերապիա, հարկավոր է դիմել բժշկական օգնության, եթե ջերմությունը մեկ շաբաթից ավելի բարձր է:

Ջերմության բարձրացումը կարող է վկայել թաքնված վարակների, լիմֆոմայի մասին: Այն կարող է նաև որոշակի դեղամիջոցների կողմնակի ազդեցություն լինել:

Շնչահեղձություն: Եթե խնդիրը պայմանավորված չէ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, հարկավոր է դիմել մասնագիտական բուժօգնության: Պատճառները կարող են լինել թոքերիքրոնիկ օբստրուկտիվհիվանդությունը, քրոնիկ բրոնխիտը, ասթման, սրտի հետ կապված խնդիրները, տագնապի նոպաները, պնևմոնիան, թոքային էմբոլիան, թոքային հիպերտենզիան և այլն:

Աղիների աշխատանքի անբացատրելի փոփոխություններ: Դիմեք մասնագետի օգնությանը, եթե նկատվում են հետևյալ ախտանշանները.

ուժեղ արտահայտված փորլուծություն, որը տևում է երկու օրից ավելի
թույլ արտահայտված փորլուծություն, որը մեկ շաբաթից ավելի է տևում
փորկապություն երկու շաբաթից ավելի
արյուն արտաթորանքում
արտաթորանքի մուգ սև գույն:
Աղիների աշխատանքի փոփոխությունները կարող են վկայել բակտերիալ վարակների, աղիների բորբոքային հիվանդությունների և հաստ աղու քաղցկեղի մասին:

Հոգեբանական փոփոխություններ: Հարկավոր է դիմել մասնագիտական բուժօգնության, եթե նկատվում են մտածողության մթագնում, կողմնորոշվելու անկարողություն, ագրեսիվության նոպաներ:

Նմանատիպ խնդիրների պատճառ կարող են դառնալ վարակները, գլխուղեղի ցնցումը, կաթվածը, արյան մեջ շաքարի ցածր մակարդակը, ինչպես նաև որոշակի դեղամիջոցների ընդունումը:

Գլխացավեր: Դիմեք մասնագետի օգնությանը հետևյալ դեպքերում.

անսպասելի ուժեղ գլխացավ
գլխացավ, որն ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, ծոծրակի հատվածում թմրածությամբ, մտածողության շփոթով, տեսողության փոփոխություններով, թուլությամբ, թմրածությամբ, խոսքի խանգարումներով, ցավով ծամելու ընթացքում
գլխացավ, որը պայմանավորված է գլխուղեղի ցնցումով:
Այս ախտանշանները կարող են պայմանավորված լինել կաթվածով, արյունատար անոթների բորբոքմամբ, մենինգիտով, ուղեղի քաղցկեղով, վնասվածքի պատճառով արյունահոսությամբ, և այլն:

Տեսողության, խոսելու կարողության կարճատև կորուստ, շարժումները վերահսկելու անկարողություն: Թվարկված ախտանշանները կարող են վկայել կաթվածի, նոպայի մասին: Անհապաղ դիմեք բժշկական օգնության, եթե առկա են հետևյալ ախտանշանները.

դեմքի, ձեռք, ոտքի թմրածություն

մտածողության շփոթ, տեսողության կարճատև կորուստ

խոսելու կարողության կորուստ

սուր գլխացավ

գլխապտույտ:

Կայծակի տեսքով բռնկումներ աչքերում: Այս խնդիրը կարող է վկայել ցանցաթաղանթի շերտազատման մասին: Հարկավոր է անհապաղ դիմել բժշկական օգնության, ինչը կօգնի պահպանել տեսողությունը:

Հագեցածության զգացում շատ քիչ ուտելուց հետո: Սովորականից շուտ հագեցածության զգացումը, սրտխառնոցն ու փսխումը, որոնք չեն անցնում արդեն մի քանի շաբաթ, մասնագիտական օգնության դիմելու լուրջ նշաններ են: Դրանք կարող են մի շարք խնդիրների հետևանք լինել, այդ թվում՝ ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի և ձվարանների քաղցկեղի:

Հոդերի կարմրածություն, այտուցվածություն: Այս նշանները կարող են վկայել վարակների առկայության, ինչպես նաև հոդատապի և ռևմատոիդ արթրիտի մասին: Դիմեք մասնագետի, ով ախտորոշում կկատարի և համապատասխան բուժում կնշանակի:

Понравилась статья? Поделиться с друзьями: