10 նշաններ այն մասին, որ դուք վահանաձև գեղձի խնդիրներ ունեք

10 նշաններ այն մասին, որ դուք վահանաձև գեղձի խնդիրներ ունեք։ Եթե տառապում եք մշտական թուլության զգացողությունից և վատ տրամարդություն ունեք, ապա հավանական է, որ նման ինքնազգացողությունը վահանաձև գեղձի խանգարման հետևանք է:

Վահանաձև գեղձը գտնվում է մարդու պարանոցի տակ` կոկորդում: Այն արտադրում է հորմոններ, որոնք մեծ նշանակություն ունեն օրգանիզմի ճիշտ գործընթացի համար:

Հորմոնները, որոնք արտադրում է վահանաձև գեղձը, ազդում են գլխուղեղի, սրտի, մկանների, երիկամների և այլ օրգանների աշխատանքի վրա:

Արյան անալիզը օգնում է ախտորոշել այս հիվանդությունը, որից հետո համապատասխան բուժում է նշանակվում: Պետք է ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ և ուշադրություն դարձնել այն ազդանշաններին, որոնք ուղարկում է մեր մարմինը:

Ձեզ ենք ներկայացնում հիպոթիրեոզի ախտանշանները.

1․ Թուլություն, քնկոտություն, հոգնածություն

2․ Չոր մազեր և չոր ու գունատ մաշկ

3․ Դեմքի վրա հայտնված այտուցներ

4․ Խռպոտ ձայնը կոկորդի այտուցի հետևանք է

5․ Ցրտին չդիմանալը

6․ Հաճախակի փորկապություններ

7․ Հիշողության կորուստ

8․ Դաշտանի խանգարումներ

9․ Ընկճախտ

10․ Մկանային կծկումներ և ցավեր

Նշենք, որ ախտանշանները տարբեր մարդկանց մոտ տարբեր են լինում, իսկ եթե փոփոխություն եք նկատում ձեր օրգանիզմում, ապա դիմեք մասնագետների օգնությանը, քանի որ առողջությունը մեր ամենամեծ հարստությունն է:

Понравилась статья? Поделиться с друзьями: