Բանանը պետք է կազմի առողջ սննդակարգի անբաժանելի մասը: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ բանանը, ի թիվս այլ սննդարար նյութերի, հարուստ է նաև B խմբի վիտամիններով, որոնք կարևոր են մթերքն էներգիայի վերածելու համար: Բանանի համադրությունն այլ մրգերի հետ կօգնի ակտիվացնել ճարպերի այրումը:
Բանանով կոկտեյլ. բաղադրիչներ
2 ճաշի գդալ քունջութ (կոկտեյլը պատրաստելուց 1-2 ժամ առաջ թրջեք ջրում)
2 ճաշի գդալ կտավատի սերմեր (կոկտեյլը պատրաստելուց 1-2 ժամ առաջ թրջեք ջրում)
1 նարնջի հյութ
1 թեյի գդալ մեղր:
Բոլոր բաղադրիչները հարեք բլենդերում այնքան, մինչև միասեռ զանգված ստանաք: Օգտագործեք նախաճաշին կամ օրվա ընթացքում:
Բանանով և սպանախով կոկտեյլ. բաղադրիչներ
թարմ սպանախ
100 մլ յոգուրտ կամ կեֆիր
1 թեյի գդալ մեղր
1 բանան:
Բաղադրիչները հարեք բլենդերում, ստացեք միասեռ զանգված: Օգտագործեք նախաճաշին, օրվա ընթացքում՝ որպես ընդմիջում:
Բանան և հատապտուղներ. բաղադրիչներ
100 մլ ջուր կամ բուսական կաթ
1 թեյի գդալ մեղր
1 բանան
մի բաժակ հատապտուղ:
Բլենդերում հարեք բաղադրիչները, ստացեք միասեռ զանգված: Օգտագործեք առավոտյան կամ ցերեկվա ժամերին: