Ավելորդ քաշից ազատվելու լավագույն միջոցը ճիշտ սննդակարգի և մարզումների համադրությունն է, սակայն ոչ բոլորին է հաջողվում բավականաչափ ժամանակ տրամադրել մարզումներին կամ մարզասրահ այցելել: Այնուամենայնիվ բրիտանացի գիտնականները ներկայացրել են երեք արտասովոր մեթոդ, որոնք կօգնեն ազատվել ավելորդ քաշից առանց մարզումների ու խիստ սահմանափակումների:
1. Քրոմի գործածություն
Հաճախ մարդկանց չի հաջողվում նիհարել, քանի որ նրանք չեն կարողանում դիմակայել քաղցին և ավելորդ կալորիաներ են օգտագործում, սակայն այս խնդրից կարելի է ազատվել քրոմի օգնությամբ: Հենց այս հանքանյութն է ազդում այն բանի վրա, թե ինչպես է օրգանիզմը կարգավորում արյան մեջ շաքարի մակարդակը: Քրոմով հարուստ են բրոկոլին, խաղողը, նարինջը, հնդկահավի միսը, կարտոֆիլը ամբողջական հացահատիկը և կարմիր գինին:
2. Պարբերաբար քաղցած մնալ
Խոսքը որոշակի ժամանակահատվածում առհասարակ ոչինչ չուտելու կամ սնունդը խիստ սահմանափակելու մասին է: Այս կերպ կազմված սննդակարգերից շատ հայտնի է 5:2 սննդակարգը, որի դեպքում շաբաթվա 5 օրը մարդը կարող է ուտել ցանկացած բան, իսկ մյուս երկու օրը պետք է կտրուկ սահմանափակի կալորիաների քանակությունը: Գրեթե նույն սկզբունքով է գործում նաև 14:10 դիետան, որի դեպքում օրվա 14 ժամվա ընթացքում կարելի է ուտել ցանկացած մթերք, իսկ հաջորդ 10 ժամվա ընթացքում ոչինչ չի կարելի ուտել:
3. Սնդակարգում դարչին օգտագործել
Դարչինը շատ օգտակար է երկրորդ տիպի շաքարային դիաբետից տառապողների համար, քանի որ օգտնում է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը: Իր այս հատկության շնորհիվ այն նաև ազատում է քաղցի նոպաներից, ինչն էլ օգնում է խուսափել ավելորդ կալորիաներից և նվազեցնել քաշը: