6 ախտանշան, որ աղիներին օգնություն է հարկավոր

Աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքն ապահովում է գրեթե բոլոր համակարգերի առողջությունը: Աղիներում բակտերիաների հավասարակշռության խախտումը հանգեցնում է մի շարք խնդիրների:

 

Որովայնի հետ կապված խնդիրներ: Այրոցը, սրտխառնոցը, որովայնի փքվածությունը վկայում են աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարման մասին: Ախտանշանների շարքում են նաև փորկապությունը, փորլուծությունը, ուտելուց հետո անհարմարության զգացումը, հատկապես ածխաջրեր օգտագործելուց հետո: Եթե ախտանշաններից որևէ մեկը պարբերաբար անհանգստացնում է ձեզ, դիմեք մասնագետի օգնությանը:

Անառողջ մթերք օգտագործելու ցանկություն: Խոսքն առաջին հերթին քաղցրավենիքի մասին է: Դեպքերի մեծամասնությունում այն պայմանավորված է բակտերիալ հավասարակշռության խախտմամբ: Քաղցր ուտելու ցանկությունը, օրինակ, կարող է առաջանալ հակաբիոտիկների օգտագործումից հետո. դրանք ոչնչացնում են նաև «լավ» բակտերիաները: Խնդրի դեպքում կարող եք պրոբիոտիկներ պարունակող մթերքներ օգտագործել, որոնք կօգնեն վերականգնել հավասարակշռությունը:

Քաշն ավելանում կամ պակասում է առանց պատճառի: Աղիների աշխատանքի խանգարումները կարող են հանգեցնել քաշի անբացատրելի փոփոխությունների: Որոշ բակտերիաների քանակի ավելացումը կարող է քաշի կտրուկ անկման պատճառ դառնալ. դրանց մի մասը խոչընդոտում է ճարպերի յուրացմանը: Սա լավ նորություն չէ. կարևոր սննդարար նյութերի մշտական անբավարար մակարդակը բացասաբար է անդրադառնում առողջության վրա:

Անհանգստություն, դեպրեսիա: Սերոտոնինը մեծամասամբ արտադրվում է աղեստամոքսային տրակում. այն ազդում է տրամադրության, սոցիալական վարքի, քնի, ախորժակի, հիշողության, նույնիսկ սեռական ցանկության վրա: Եթե աղիների աշխատանքը խանգարված է, և երկար ժամանակ ոչինչ չեք ձեռնարկում, դա կարող է դեպրեսիայի հանգեցնել:

Քնի հետ կապված խնդիրներ: Սերոտոնինի անբավարար մակարդակը կարող է հանգեցնել քնի խանգարումների: Որքան էլ տարօրինակ հնչի, քնի խանգարումների դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել նաև աղեստամոքսային տրակտի աշխատանքին:

Մաշկային խնդիրներ: Մաշկային խնդիրների առկայության դեպքում հարկավոր է ստուգել աղեստամոքսային տրակտի աշխատանքը: Եթե մաշկային խնդիրները հենց այս տրակտի աշխատանքի խանգարմամբ են պայմանավորված, հարկավոր է ոչ թե կոսմետիկ միջոցներ օգտագործել, այլ հետևել բժշկի խորհուրդներին:

Понравилась статья? Поделиться с друзьями: