6 առողջական խնդիր, որոնք ուղղակի կապված են վահանաձև գեղձի ֆունկցիաների խանգարման հետ.

Վահանաձև գեղձի հիվանդությունների հետևանքով օրգանիզմում կարող են ի հայտ գալ բազմաթիվ խանգարումներ, որոնք լրջորեն ազդում են հիվանդի կյանքի որակի վրա:

Վահանաձև գեղձի հիվանդությունները ժամանակակից հասարակությունում ամենատարածվածներից են: Դրանք առավել հաճախ հանդիպում են կանանց շրջանում:

Վահանաձև գեղձն օրգանիզմում բազմաթիվ գործառույթներ է իրականացնում, իսկ գեղձի հիվանդության դեպքում դրանք խանգարվում են:

Սա նշանակում է, որ կարևոր է ժամանակին դիմել բժշկի, ախտորոշել հիվանդությունն ու բուժում ստանալ:

Հատկանշական է, որ հիվանդությունը կարող է բավական երկար ժամանակ հստակ ախտանշաններ չունենալ, իսկ եղած ախտանշաններն էլ կարող են ընկալվել՝ որպես այլ խնդրի հետևանք:

Գեղձի հորմոնների՝ նորմայից քիչ կամ շատ արտադրվելու դեպքում կարող են նկատվել մի շարք խանգարումներ:

Փորկապություն, նյութափոխանակության հետ կապված խնդիրներ:

Վահանաձև գեղձի հիվանդությունները հաճախ փոփոխություններ են առաջացնում նյութափոխանակության համակարգում: Կախված ախտանշաններից՝ հնարավոր է հասկանալ՝ ինչ խնդիր ունի վահանաձև գեղձը:

Դաշտանային ցիկլի խանգարում,

հնարավոր անպտղություն: Վահանաձև գեղձի հիվանդությունների հետևանքով խանգարվում է նաև դաշտանային ցիկլը:

Հոդացավեր, ցավ մկաններում:

Եվս մեկ տարածված խնդիր, որը կապված է վահանաձև գեղձի հիվանդությունների հետ:
Անկախ տարիքից ու սեռից՝ հիպերթիրեոզի դեպքում հիվանդները գանգատվում են մկաններում և հոդերում զգացվող ցավից: Սա իսկապես լուրջ անհարմարություններ է ստեղծում, բայց բուժումը սկսելուց կարճ ժամանակ անց սովորաբար անցնում է:

Վահանաձև գեղձի հիվանդություններով տառապող անձինք հաճախ տառապում են նաև դաստակային թունելի համախտանիշով: Հիպերթիրեոզի դեպքում հիվանդները հաճախ գանգատվում են ցավից ու թուլությունից վերջույթներում:

Խոլեստերինի բարձր մակարդակ:

Այո՛, վահանաձև գեղձի հիվանդությունները կարող են ազդել արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա: Եթե ոչ մի կերպ չի հաջողվում կարգավորել խոլեստերինի մակարդակը, հարկավոր է ստուգել վահանաձև գեղձը: Հիպոթիրեոզի դեպքում կարող է նկատվել՝ խոլեստերինի բարձր, հիպերթիրեոզի դեպքում՝ ցածր մակարդակ:

Քնի հետ կապված խնդիրներ:

Խնդիր, որը բավական հաճախ է ուղեկցում վահանաձև գեղձի խանգարումներին և զգալիորեն ազդում հիվանդների կյանքի որակի վրա: Խոսքը միայն քնի որակի մասին չէ: Վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում նույնիսկ մի քանի ժամ շարունակ քնելուց հետո մարդը հոգնածություն է զգում, ուժերը չեն բավականացնում:

Մաշկային փոփոխություններ:

Վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում մազաթափությունը հաճախ ուղեկցվում է նաև մաշկային խնդիրներով:

Понравилась статья? Поделиться с друзьями: