Վահանաձև գեղձը հորմոններ է արտադրում, որոնք չափազանց կարևոր են օրգանիզմի համար: Դրանք պատասխանատու են մի շարք գործառույթների համար: Գեղձի աշխատանքի խանգարման դեպքում խանգարվում է նաև հորմոնների արտադրությունը, ինչի արդյունքում օրգանիզմը չի կարողանում նորմալ աշխատել: Սա նշանակում է, որ վահանաձև գեղձի առողջությունը չափազանց կարևոր է:
Վահանաձև գեղձի քաղցկեղը հիմնականում հայտնաբերվում է 30-40 և 60 տարեկանից բարձր անձանց շրջանում: Առավել հաճախ նկատվում է կանանց մոտ: Հիվանդության վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է, քանի որ այդ դեպքում բուժումն առավել արդյունավետ է:
Այս նշանները կարող են նկատվել վահանաձև գեղձի քաղցկեղի առկայության դեպքում.
ուռուցք կամ այտուց իրանի հատվածում: Սա բավակական տարածված նշան է, միայն թե հիշեք, որ 20 դեպքից միայն 1-ն է վկայում է օնկոլոգիական հիվանդության առկայության մասին:
իրանի հատվածում գեղձերի բորբոքում
անհարմարություն կլման ակտի ընթացքում
ձայնի կոշտացում առանց որևէ այլ պատճառի
ցավ կոկորդում և հազ, որոնք մրսածության հետևանք չեն:
Նշանների առկայության դեպքում խորհրդակցեք մասնագետի հետ: Ուշադրության կենտրոնում պահեք վահանեձև գեղձի առողջությունը, եթե առկա է գենետիկ նախատրամադրվածություն:
Հիշեք, որ հիվանդությունը շատ դեպքերում չի ուղեկցվում ակնհայտ ախտանշաններով, և խնդիրը կարող է հայտնաբերվել միայն համապատասխան հետազոտությունների արդյունքում: