Աստղագուշակ․ դեկտեմբերի 19-ի համար

 

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը բարդ կլինի: Կուզենաք անհապաղ հասնել ձեր բոլոր ցանկությունների իրագործմանը և չեք մտածի, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ նման շտապողականությունը: Մի քիչ համբերատար եղեք, և դա թույլ կտա խուսափել շատ տհաճություններից: Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ հին գործերին, քանի որ կպարզվի, որ ինչ-որ բան աչքաթող եք արել:

Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա կյանքի կոչել հին մտահղացումը: Ինչքան ուշադիր լինեք մանրուքներին, այնքան մեծ կլինեն հաջողության հասնելու շանսեը: Այդ ժամանակը հարմար է նաև ընտանեկան գործերի, մտերիմների հետ շփվելու, հարաբերություններն ամրապնդելու համար:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լավ օր է: Հեշտությամբ մոտեցում կգտնեք մարդկանց, լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, որոնց հետ ոչ ոքի չի հաջողվում պայմանավորվել: Հնարավոր է արդյունավետ համագործակցության սկիզբ, չի բացառվում մասնագիտական աճը: Հնարավորություն կունենաք կիսվել գաղափարներով այն մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ արդեն օգտակար եղել է: Աջակցություն կստանաք ու ձեզ ավելի վստահ կզգաք:

Անսխալ կորոշեք, թե ինչն է իսկապես կարևոր ու շտապ, իսկ ինչը արժանի չէ ձեր ուշադրությանն ու կարելի է հետաձգել: Օգտակար կլինի աշխարհիկ միջոցառումներին այցելելը: Դրանց ժամանակ հետաքրքիր ծանոթություններ կհաստատեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ բան սպասվածից դժվարությամբ կտրվի: Դա որոշ չափով կապված կլինի նրա հետ, որ իրենց աջակցությունը խոստացած մարդիկ փոխել են իրենց կարծիքն ու չեն պատրաստվում պահել իրենց խոստումը: Դրա պատճառով ստիպված եք լինելու շտապելով փոխել պլանները, նպատակներին հասնելու նոր ուղիներ փնտրել:

Չնայած ծագած խնդիրներին, հաջողության հասնելու շանսեր ունեք: Հաստատակամ եղեք, քանի որ առանց դրա չի լինի: Օրվա երկրորդ կեսը նոր ծանոթություններ է խոստանում: Որոշ Երկվորյակներ հնարավորություն կունենան հանդիպել մարդկանց, ովքեր ժամանակին կարևոր դեր են խաղացել իրենց կյանքում, կվերականգնեն հին հարաբերություններն ու կամրապնդեն օգտակար գործնական կապերը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հնարավոր են փոքրիկ տհաճություններ, բայց օրն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Որոշ հին խնդիրների լուծում կգտնեք ու կզարմանաք, որ ժամանակին չի հաջողվել այդքան հասարակ հարցերին պատասխաններ ստանալ: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնք թույլ կտան հետևում թողնել մրցակիցներին:

Նոր ծանոթները միանգամից ուշադրություն կդարձնեն ձեր արժանիքներին ու ուժեղ կողմերին, կփորձեն լավ տպավորություն թողնել: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը շուտով ձեզ համար շատ կարևոր կդառնա: Անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում հույս դրեք ինտուիցիայի վրա: Այն ձեզ հուսախաբ չի անի:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գործնական շփումների, աշխատանքի, բիզնեսի, գումարի ու ունեցվածքի հետ կապված հարցերը քննարկելու համար հարմար օր է: Դժվար կլինի ընդհանուր լեզու գտնել միայն այն մարդկանց հետ, որոնց համակրում եք: Նման մարդկանց ներկայությամբ կկորցնեք ձեզ ու ինքներդ ձեզ չեք ճանաչի:

Հավանական են հաջողություններ ինքնուրույն աշխատանքի մեջ: Նույնիսկ ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ որոշումներ կընդունեք, կանեք այն, ինչ պետք է; Շրջապատողները հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով, բայց սովորաբար չեն հետևի դրանց: Սկզբում դա ձեզ կնյարդայնացնի, իսկ հետո կսկսի զվարճացնել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը տհաճ կսկսվի: Նշանի շատ ներկայացուցիչներ այդ հատվածում ստիպված պետք է լինեն հիասթափություն ապրել, հրաժեշտ տալ պատրանքներին: Բայց հենց դրանից հետո իրերը իրական լույսի ներքո կտեսնեք ու կհասկանաք՝ ինչ է պետք անել:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով: Հնարավոր են լավ նորություններ՝ կապված ընտանիքի անդամների կամ մյուս մտերիմ մարդկանց հետ: Չեն բացառվում անսպասելի այցերը: Ուրախ կլինեք հյուրեր ընդունել, նրանք դատարկ ձեռքով չեն գա և լավ նորություններ կբերեն: Երեկոյան փորձեք չգերհոգնել: Հոգ տարեք ձեր մասին:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ինքնատիրապետումը պահպանելը դժվար կլինի: Օրը ուժեղ ու հակասական հույզեր կբերի, և նույնիսկ սառնասիրտ Կշեռքները չեն կարողանա հաղթահարել դրանք: Բացի այդ, շրջապատողները հաճախ պրովոկացիայի կենթարկեն ձեզ, կստիպեն ասել ու անել այն, ինչը ձեզ դուր չի գալիս:

Պետք չէ ողջ ժամանակ զիջումների գնալ, բայց փորձեք խուսափել կոնֆլիկտից ու պահպանել ձեզ համար թանկ մարդկանց հետ լավ հարաբերությունները: Պահի ազդեցության տակ ընդունած որոշումները հազիվ թե ճիշտ լինեն ու շուտով ստիպված եք լինելու զղջալ դրանց համար:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է կարևոր խնդիրները լուծելու համար: Արագ գլուխ կհանեք ու ելք կգտնեք բարդ իրավիճակներից: Շատ սխալներից կհաջողվի խուսափել, քանի որ ուշադիր կլինեք, ոչ մի մանրուք աչքաթող չեք անի ու միայն կշռադատված որոշումներ կընդունեք:

Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց, անհրաժեշտության դեպքում աջակցել մտերիմներին: Չի բացառվում՝ ազդեցիկ մարդիկ դիմեն ձեզ խորհրդի խնդրանքով: Աշխատեք չմերժել նրանց, քանի որ նման իրավիճակները կօգնեն օգտակար համախոհներ ձեռք բերել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին զգույշ եղեք: Այդ հատվածում հակված կլինեք պատրանքներ կառուցել ու հավատալ անհնարինին, անել այն, ինչ պետք չէ: Նշանի որոշ ներկայացուցիչներ խոստումներ կտան, որոնք չեն կարողանա կատարել, իսկ դա լուրջ խնդիրների կհանգեցնի:

Փոխարենը օրվա երկրորդ կեսին նշանակալի կլինի դրական միտումների ազդեցությունը: Արագ գլուխ կհանեք բարդ գործերից: Մտերիմների հետ հարաբերություններն ամրապնդելու, հին տարաձայնություններին վերջ տալու, մոտ ապագայի պլանների մասին պայմանավորվելու հնարավորություն կունենաք: Բոլոր նրանց մոտ, ում հետ կշփվեք, տրամադրությունը կբարձրանա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Չնայած օրը դժվարություններից զուրկ չի լինի, բայց գերակշռող կլինեն դրական միտումները, և դուք կզգաք դա: Հենց դրա համար էլ ծագած խնդիրները չեն վախեցնի ձեզ: Ոգևորությամբ կստանձնեք դրանց լուծումն ու արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին:

Կարող եք նոր գործեր ստանձնել, այդ թվում՝ անսովոր, խճճված ու բարդ գործեր: Ձեզ շատ հարցերում կօգնի ինտուիցիան, այնպես որ՝ ղեկավարվեք նրա հուշումներով: Անձնական հարաբերությունները այնքան հեշտ ու միանշանակ չեն դասավորվի, որքան  կուզենայիք: Մտերիմները մեծ ակնկալիքներ կունենա, իսկ դուք կտառապեք նրանից, որ չեք կարողանա արդարացնել նրանց հույսերը:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է: Հաճախ հաջողության կհասնեք ինտուիցիայի, ապագա իրադարձությունները կանխագուշակելու ունակության և ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելու շնորհիվ: Դժվար չի լինի շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը: Կես խոսքից կհասկանաք նույնիսկ նրանց, որոնց հետ նախկինում ոչ ոքի չէր հաջողվում պայմանավորվել:

Բայց ինքնուրույն աշխատանքն էլ հիանալի արդյունքներ կտա: Նշանի որոշ ներկայացուցիչներ կուզենան իրենք իրենց հետ միայնակ մնալ վերջին օրերի իրադարձությունների մասին մտորելու ու ապագայի պլանների հարցում որոշակիություն մտցնելու համար: Դա օգտակար կլինի հատկապես օրվա երկրորդ կեսին, երբ հիանալի գաղափարներ կարող են ծնվել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող օր է: Շատ բան հեշտությամբ կտրվի, իսկ եթե դժվարություններ առաջանան, հիանալի գլուխ կհանեք դրանցից: Շատ խնդիրներ լուծելն ավելի հեշտ կլինի, քան ակնկալում էիք, բավականին ժամանակ կմնա նաև նոր գործերի ու նախագծերի համար:

Չեն բացառվում նոր ծանոթությունները: Արագ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ, դուր կգաք բոլոր նրանց, ում հետ գործ կունենաք, իսկ ոմանց վրա էլ անջնջելի տպավորություն կթողնեք: Հավանական է սիրային պատմության սկիզբը: Այստեղ իրադարձությունները սպասվածից արագ կզարգանան, այնպես որ՝ չզարմանաք:

Понравилась статья? Поделиться с друзьями: