Աստղագուշակ․ դեկտեմբերի 22-ի համար

 

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը հաջող կլինի: Այս հատվածը հարմար է ինչ-որ նոր բանով զբաղվելու, գործերում նախաձեռնող լինելու, համախոհների հետ պլաններով կիսվելու համար: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, ձեզ կհաջողվի հետաքրքրել ու ոգեշնչել շրջապատին, նրանց օգնել որոշում ընդունել:

Օրվա երկրորդ կեսին հավանական են ձգձգումներ գործերում, թյուրիմացություններ տանն ու աշխատավայրում: Հանգստություն պահպանելն ավելի դժվար կլինի: Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Աշխատեք հեռու մնալ նրանցից, ովքեր քննադատում են ձեզ ու փորձում են ձեր համբերությունը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը վատը չի լինի, բայց այն հեշտ չի անցնի: Բարեբախտաբար բավականաչափ փորձ ու գիտելիքներ կունենաք խոչընդոտները հաղթահարելու ու ճիշտ որոշումներ ընդունելու համար: Չեք կորցնի ինչ-որ նոր բան սովորելու, օգտակար տեղեկատվություն ստանալու հնարավորությունը: Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Փորձեք նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնել:

Կարող եք գումարի հետ կապված որոշումներ ընդունել: Այստեղ սխալների հավանականությունը շատ քիչ է: Բարդ իրավիճակներում հույս դրեք ինտուիցիայի վրա, որը ձեզ հուսախաբ չի անի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը հեշտ չի լինի: Խոցելի ու տպավորվող կլինեք, սուր կարձագանքեք իրադարձություններին, հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին: Դա ձեռնտու կլինի այն մարդկանց, ովքեր վաղուց էին մտորում ձեր տաղանդներն ի շահ իրենց հետաքրքրությունների կիրառելու մասին, այնպես որ՝ զգոն եղեք:

Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կանցնի: Դա արդյունավետ ժամանակ կլինի, որը աշխատանքում հաջողություններ է խոստանում ու հնարավորություն կտա լավ գլուխ հանել ինչ-որ կարևոր գործից: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների հետ:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է: Այն հարմար է շատ խնդիրներ լուծելու համար: Ձեզ կհաջողվի միաժամանակ ընդհանուր գծերով գնահատել իրավիճակն ու նկատել մանրուքները: Այդ ամենը թույլ կտա հաջողության տանող օպտիմալ ուղին ընտրել: Շատ բան սովորելու, գիտելիքներ ստանալու հնարավորություն կունենաք, որոնց շնորհիվ շուտով նոր մասնագիտական բարձունքներ կնվաճեք:

Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ սիրային անակնկալներ: Շատերի վրա անջնջելի տպավորություն կթողնեք, չի բացառվում՝ ինչ-որ մեկը սիրահարվի ձեզ առաջին հայացքից: Ինքներդ էլ անտարբեր չեք մնա:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին հնարավոր են դժվարություններ ու տհաճ պահեր: Կհուզվեք, կնյարդայնանաք դատարկ բաների պատճառով, իսկ դա կխանգարի կենտրոնանալ գործերի վրա ու ավարտին հասցնել դրանք: Ինչքան շուտ հավաքեք ձեզ, այնքան արագ կհաղթահարեք բոլոր խոչընդոտները:

Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ ու լավ նորություններ է խոստանում: Հարմար ժամանակ է շփումների ու ձեզ համար թանկ մարդկանց հետ հանդիպելու համար: Կարող եք մասշտաբային նախագծեր սկսել: Ամենայն հավանականությամբ հաջող կավարտեք դրանք, ընդ որում՝ ավելի արագ, քան ակնկալում էիք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Թեթև, հաճելի օր է: Շատ լավ գաղափարներ կունենաք, հաճախ ձեր մտքում այնպիսի գաղափարներ կծնվեն, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր մտածել: Շրջապատին կզարմացնեք ձեր գիտելիքներով ու կարողություններով, կցուցադրեք ձեր տաղանդները, որոնց մասին մյուսները չէին կռահում: Հավանական են համագործակցության կամ աշխատանքը փոխելու հետ կապված հետաքրքիր առաջարկներ:

Հնարավոր են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան: Այսօր սկսվող հարաբերությունները արագ լուրջ բնույթ կստանան: Ձեր մասին քիչ կխոսեք և դրա շնորհիվ շրջապատին էլ ավելի հետաքրքիր կթվաք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հեշտ չի լինելու, բայց օրն ընդհանուր առմամբ վատը չէ: Միշտ չի հաջողվի շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնել, բայց կարող եք խուսափել լուրջ կոնֆլիկտներից, եթե մյուսներից շատ բան չսպասեք: Հիշեք, որ ոմանք պարզապես չեն կարող ըստ արժանվույն գնահատել ձեր գաղափարները, իսկ ոմանք էլ սովոր են ամեն ինչին քննադատորեն մոտենալ: Երբեմն երկար բացատրությունների կարիք կլինի, այնպես որ՝ համբերատար եղեք:

Ֆինանսական գործերում զգուշություն է անհրաժեշտ, մի շտապեք խոշոր գնումների ու գործարքների հարցում: Փոխարենը անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում որոշումներ ընդունելու համար երկար ժամանակ պետք չէ: Այստեղ ինտուիցիան կհուշի՝ ինչպես վարվել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հնարավոր են թյուրիմացություններ: Շատ բան պլանի համաձայն չի ընթանա: Բայց դուք կպահպանեք հավասարակշռությունը, չեք նյարդայնանա ու չեք շտապի: Մտածված գործողությունները արդյունք կտան: Օրը հարմար է ուսում սկսելու համար, ընդ որում՝ այսօր լավ կտրվեն նույնիսկ այն գիտությունները, որոնք մեկ ուրիշ ժամանակ շատ բարդ կթվային:

Հավանական են հաջող գնումներ: Հարմար օր է կենցաղային տեխնիկա ու այլ օգտակար իրեր գնելու համար: Հետաքրքիր է, որ այսօր անսխալ կընտրեք այն, ինչ դուր կգա և՛ մտերիմներին, և՛ քիչ ծանոթ մարդկանց:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաճախ կբարկանաք դատարկ բաների պատճառով, փոխարենը չեք նկատի իրադարձությունների բարենպաստ ընթացքն ու ինչ-որ կարևոր հնարավորություն ձեռքից բաց կթողնեք: Ընկերները կփորձեն օգնել ձեզ, լավ խորհուրդներ կտան: Չեք զղջա, եթե հետևեք դրանց: Նոր գործեր ստանձնելուց առաջ համոզվեք, որ ստիպված չեք լինելու վերադառնալ ավելի վաղ սկսած գործերին, հակառակ դեպքում՝ խառնաշփոթը կխանգարի ձեր պլաններին:

Խուսափեք ծանրաբեռնվածությունից: Այսօր այն վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա ու քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ կդառնա: Շատ ժամանակ թողեք հանգստի համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ հագեցած օր է: Բազմաթիվ գործեր կունենաք և ստանձնած ամեն գործ չէ, որ կկարողանաք ավարտին հասցնել: Հաճախ ստիպված եք լինելու մի գործից մյուսին անցնել: Դա շատ հոգնեցուցիչ կլինի ու սխալների կհանգեցնի: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, ովքեր ցույց կտան ձեր սխալները, կհուշեն՝ ինչպես գործել:

Հնարավոր են դրամական մուտքեր, անսպասելի նվերներ: Չեն բացառվում հանդիպումները հին ընկերների հետ, որից հետո տրամադրությունը կլավանա: Որոշ Այծեղջյուրներ սիրային խոստովանություններ կլսեն, որոնց սրտի խորքում սպասում էին:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վատ օր չէ: Դժվարություններ կարող են ծագել, բայց դրանք չեն վախեցնի ձեզ, չեն շեղի ու չեն ստիպի նահանջել: Շատ օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլ նաև շրջապատի համար: Բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն աջակցելու հնարավորություն կունենաք կամ շնորհակալություն կհայտնեք նրանց, ովքեր ժամանակին օգնել են ձեզ գլուխ հանել ձեր խնդիրներից:

Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների ու ֆինանսական հարցերը լուծելու համար; Այդ հատվածում աշխատանքի ու բիզնեսի հետ կապված նոր պլաններ կունենաք: Շուտով կյանքի կկոչեք դրանք ու շատ գոհ կմնաք արդյունքից:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը բարդ կլինի ու ապրումների առիթներ կբերի: Շատ կուզենաք, որ ամեն ինչ պլանի համաձայն ընթանա, բայց ինչ-որ անսպասելի բան կլինի ու ստիպված կլինեք մտածածը հետաձգել և հարմարվել նոր պայմաններին: Սկզբում դա կնյարդայնացնի, բայց ժամանակի հետ կհասկանաք, թե ինչպես օգուտ քաղեք տեղի ունեցողից:

Օրվա վերջին հաջողակ կլինեն նրանք, ովքեր չեն վախենա լրիվ նոր գործ ստանձնել: Ձեր տաղանդներին անսպասելի կիրառում գտնելու և դրա շնորհիվ մրցակիցներին հետևում թողնելու հնարավորություն կունենաք:

Понравилась статья? Поделиться с друзьями: