Աստղագուշակ․ դեկտեմբերի 29

 

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ինչքան լավ հասկանաք, թե ինչի եք ուզում հասնել, այնքան հաջող կդասավորվի օրը: Աշխատեք հենց առավոտվանից որոշել գործողությունների պլանն ու դնել առաջնահերթությունները: Հետո պարզապես բավարար կլինի թույլ չտալ մտերիմներին շեղել ձեզ: Ինչ-որ մեկի խորհուրդներն այսօր ձեզ հազիվ թե օգուտ տան, դրանց սպասելու ժամանակ էլ չեք ունենա: Պետք է արագ, ինքնուրույն որոշումներ ընդունեք:

Անսպասելի նոր գաղափարներ կունենաք, չեն բացառվում մտքի փայլատակումները: Որոշ Խոյեր հրաժեշտ կտան մոլորություններին, որոնք խանգարում էին առաջ շարժվել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մանրուքների պատճառով չեք անհանգստանա և ճիշտ կվարվեք: Կողքից կարող է թվալ, որ ձեզ ընդհանրապես ոչինչ չի հուզում, բացի սեփական հաջողությունից: Նման տպավորություն թողնելը շատ օգտակար կլինի, քանի որ ուրիշների հաշվին իրենց ցանկությունները կատարել սիրող մարդիկ կհասկանան, որ ձեզանից ոչինչ չեն կարող ակնկալել ու կնախընտրեն հեռու մնալ ձեզանից:

Հնարավոր է առաջընթաց մի գործում, որը շատ կարևոր եք համարում: Ժամանակը զուր մի վատնեք ու մի կորցրեք ձեր շանսը: Ինչքան վճռական տրամադրվեք, այնքան մեծ կլինի վճռորոշ ճակատամարտում հաղթանակ տոնելու հավանականությունը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ, արագ ծանոթություններ կհաստատեք, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Հնարավոր է ընկերության, համագործակցության կամ նոր սիրավեպի սկիզբ: Այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր սեփական ցանկությունից:

Այնքան կհետաքրքրվեք ուրիշների գործերով, որ վտանգ կա մոռանաք սեփականների մասին: Մի գործեք այդ սխալը: Ձեզանից բացի ոչ ոք չի լուծի ձեր խնդիրները: Հազիվ թե կարողանաք հասցնել պլանավորած գործերը, ավելի լավ է նախապես մտածեք, թե ինչը կարելի է հետաձգել: Անհնարինը մի պահանջեք ո՛չ ձեզանից, ո՛չ էլ շրջապատողներից:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հիանալի, հանգիստ օր է: Ոչ ոքի հետ պետք չէ վիճել: Շրջապատողները կհամաձայնեն ձեր նույնիսկ ամենապրովոկացիոն արտահայտություններին, կաջակցեն ձեր համարձակ գաղափարներին ու իրենց ընդհանուր առմամբ լավ կպահեն: Օգտակար կլինի գործերը հետաձգելն ու հանգստանալը: Դա կառույգացնի ձեզ ու կբարձրացնի տրամադրությունը: Եթե նման հնարավորություն չունեք, աշխատեք գոնե ամենաբարդ խնդիրների լուծումն ուրիշներին հանձնարարել:

Կկարողանաք հարթել հարաբերությունները մեկի հետ, ում հետ վերջերս չէր հաջողվում լեզու գտնել: Կարող է պարզվել, որ ձեր բոլոր տարաձայնությունների պատճառը պարզ անհասկացողությունն է եղել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հարմար է կարևոր զրույցների համար: Խոսքը և՛ գործնական, և՛ անձնական թեմաներով զրույցների մասին է: Ձեզ ճիշտ կհասկանան, շատ հարցերում կաջակցեն: Բայց մի թուլացեք: Օրվա երկրորդ կեսը ամենայն հավանականությամբ ձեզանից հերոսական ջանքեր ու մեծ աշխատանք է պահանջելու: Բայց նպատակն արժե նրան, որ ջանքեր գործադրեք: Դրան հասնելուց հետո ձեզանով հպարտանալու առիթ կունենաք:

Հաջող կլինեն ոչ մեծ ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք նախապես չեք պլանավորել: Պատահական ուղեկիցները շատ հաճելի կլինեն, նրանց հետ շփումներն էլ կբարձրացնեն տրամադրությունը:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հնարամտություն դրսևորեք ու բանեցրեք երևակայությունը: Այսօր փորձված մեթոդները անարդյունավետ կլինեն և չեն տանի դեպի նպատակը: Պետք է ինչ-որ լրիվ նոր բան, և դրա համար ամեն անհրաժեշտ բան ունեք՝ գիտելիքներ, փորձ ու երևակայություն: Մի քիչ խիզախության պակաս կունենաք, բայց կողքին կլինեն մարդիկ, ովքեր կոգևորեն ձեզ:

Օրվա սկզբին կարող եք երազել ու սավառնել ամպերում, բայց երկրորդին պետք է կենտրոնանաք պրակտիկ խնդիրների լուծման վրա: Կարևոր է ուշադիր լինել մանրուքներին: Այն, ինչ հիմա աննշան է թվում, հետո վճռական դեր է խաղալու:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լսեք ինտուիցիայի հուշումները: Դրանք կտանեն ուղիղ դեպի նպատակը: Շրջապատողները, հակառակը, մոլորության մեջ կգցեն ձեզ կամ կշեղեն անվերջանալի զրույցներով: Օրվա կեսին պետք է հիշեք անցյալի մասին: Դա կօգնի խուսափել սխալներից ու արագ ճիշտ որոշում ընդունել:

Ավելի ուշ կգա հաճելի անակնկալների ժամանակը, որոնք, ամենայն հավանականությամբ, սիրային բնույթ կկրեն: Երեկոն հարմար է ժամադրության կամ պարզապես ձեզ համար թանկ մարդու հետ շփումների համար: Օգտակար կլինի ընդհանուր պլանները քննարկելը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր ձեզ համար հատկապես դժվար կլինի հույզերը կառավարելը: Աշխատեք էներգիան խաղաղ հունի մեջ դնել, և այդ դեպքում մեծ հաջողությունների հասնելու հնարավորություն կունենաք: Խուսափեք չմտածված արարքներից հատկապես օրվա առաջին կեսին, երբ հույզերը առավելապես լարված կլինեն:

Ավելի ուշ ինչ-որ մեկի հետ խորհրդակցելու կամ պարզապես անկեղծ զրուցելու հնարավորություն կունենաք, ինչը շատ տեղին կլինի: Լուրջ խոստումներ մի տվեք ու մի կապվեք ֆինանսական պարտավորություններով: Շատ կարևոր կլինի գործողություններում ազատությունը պահպանելը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ բան կախված կլինի նրանից, թե ովքեր են ձեզ շրջապատում: Ավելի շատ շփվեք լավատեսների կամ գոնե նրանց հետ, ովքեր կյանքը մռայլ գույների մեջ չեն տեսնում: Հենց նման մարդկանց շնորհիվ նույնիսկ դժվար պահերին ձեզ վատ չեք զգա, խուճապի չեք մատնվի ու ճիշտ որոշումներ կընդունեք:

Քննադատելու սիրահարներից հնարավորինս հեռու մնացեք, նույնիսկ եթե նրանց քննադատության մեջ առողջ հատիկ կա: Նման մարդիկ այսօր կշեղեն ձեզ, կխախտեն ձեր հոգեկան հավասարակշռությունը: Երեկոյան հնարավոր են անսպասելի ու շատ հաճելի այցեր:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Քիչ անհանգստացեք ու ուշադիր հետևեք իրադարձություններին: Այսօր շատ հարցերում կարող եք հաջողության հասնել ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելու և այն մարդուն դիմելու շնորհիվ, ով կարևոր որոշումներ է ընդունում: Գումարը ռիսկի մի ենթարկեք: Ոչ մեծ, բայց շատ ցավալի կորուստների վտանգ կա:

Գնումների հարցում էլ մի շտապեք, եթե դրանք նախապես չեք պլանավորել: Նշանակալի գումար կծախսեք այնպիսի բաների վրա, որոնց համար հետո կզղջաք: Խորհուրդ չի տրվում նաև գումարը բիզնեսի մեջ ներդնել:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի շտապեք ինչ-որ բան փոխել: Առաջին հերթին դա անձնական հարաբերություններին է վերաբերում: Այստեղ մեծ է վտանգը, որ տաք գլխով ասված խոքերի կամ գործած արարքների համար շատ շուտով ստիպված լինեք զղջալ: Բայց կյանքի մյուս ոլորտներում էլ զգուշությունը ցանկալի է: Ինչ-որ բանից հրաժարվելուց, հին կապերին վերջ տալուց կամ ձեզ վրա նոր պարտավորություններ վերցնելուց առաջ երկար մտածեք: Այսօր ընդունված բոլոր որոշումները չէ, որ հիմա ճիշտ են թվում, այդպիսին կլինեն:

Մասնագիտական աճին կամ սեփական բիզնեսի զարգացմանը վերաբերող լավ գաղափարներ կունենաք: Դրանք կկարողանաք կյանքի կոչել արդեն եկող տարի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր մարդկանցից ավելի վատ գլուխ կհանեք, քան սովորաբար: Հիշեք այդ մասին, երբ գնաք պոտենցիալ գործընկերների հետ հանդիպման կամ նոր ծանոթների հետ պայմանավորվեք ինչ-որ բանի շուրջ: Ինչ-որ մեկի խաղի գործիքը դառնալու կամ խաբեբաների գործողություններից տուժելու վտանգ կա, եթե շատ վստահող լինեք: Մնացած հարցերում օրը բարենպաստ է:

Այն հաջող զուգադիպություններ ու նոր հնարավորություններ է խոստանում, որոնք բաց չեք թողնի: Հավանական են ձեզ համար թանկ մարդկանց վերաբերող հաճելի նորություններ: Անսպասելի կլուծվեն ընտանեկան խնդիրները:

Понравилась статья? Поделиться с друзьями: