ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա սկիզբը բարենպաստ, հետաքրքիր ու հագեցած կլինի: Դա հարմար ժամանակ կլինի նոր բան ստանձնելու համար. դուք արագ ամեն ինչ կսովորեք, հրաշալի գլուխ կհանեք ամենաբարդ առաջադրանքներից: Հաճելի կլինի հին ընկերներին, ծանոթներին հանդիպելը, որոնց վերջերս շատ էիք կարոտում: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն:
Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի պասիվ հանգստի, հետաքրքիր ու ոչ այնքան հոգնեցնող զբաղմունքների համար: Կարող եք հիշել հին նախասիրության մասին, որը կրկին դրական հույզեր կպարգևի:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Մի շտապեք: Օրվա սկիզբը հարմար չի լինի կարևոր գործերի, տարատեսակ հերոսությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք բարենպաստ տպավորություն թողնել: Այդ ժամանակահատվածը լավ է օգտագործեք հանգստի կամ լավ ծանոթ գործերով զբաղվելու համար, որոնք երբևէ ձեզ համար դժվարություններ չեն ստեղծել:
Օրվա երկրորդ կեսը ավելի հետաքրքիր ու հագեցած կանցնի: Այն հարմար կլինի նոր գործերի համար. դուք անմիջապես կհասկանաք, թե ինչպես կարող եք գլուխ հանել դրանցից, շատ բան ոտքի վրա կսովորեք: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ՝ և՛ նոր ծանոթների, և՛ նրանց, ում հետ մանկությունից ընկերություն եք անում: Ընտանիքի անդամները կուրախացնեն հաճելի անակնկալներով ու լավ նորություններով:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա առաջին կեսը առանց անակնկալների չի անցնի: Այդ հատվածում ծրագրի համաձայն գործելը բարդ կլինի, քանի որ ամեն ինչ սպասվածի նման չի դասավորվի: Բայց հոգ չէ, քանի որ ձեզ շատ լավ կտրվեն իմպրովիզները, ինտուիցիան էլ անսխալ կհուշի, թե ինչպես է լավ գործել:
Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, ինչպես նաև կենցաղային խնդիրները լուծելու համար: Կարող եք տան համար օգտակար իրեր գնել, որոնք պետք կգան և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Կուզենաք նոր բան ստանձնել: Ձեզ այդ հաճույքից մի զրկեք: Օրը հրաշալի կլինի փորձարկումների համար, որոնք հաճախ հաջող կլինեն: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչպես է լավ գործել: Նրա շնորհիվ ելք կգտնեք բարդ իրավիճակից, կաջակցեք դժվար իրավիճակում հայտնված մարդուն:
Այսօր ձեզ համար յուրահատուկ կարևոր կլինի մտերիմների աջակցությունը. եթե դրա պակասը զգաք, տրամադրությունը կարող է փչանալ: Վատ մի զգացեք պատմել ձեզ անհանգստացնող բաների մասին: Այսօր կարող եք կարևոր բաների մասին խոսել՝ առանց վախենալու, որ տարաձայնություններ ու վեճեր կառաջանան:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Ամենահասարակ օրը չէ, բայց այն բավական հաճելի կլինի: Ինչ-որ բան կարող է սպասվածի նման չդասավորվել, բայց անլուծելի խնդիրներ չեն առաջանա, բոլոր դժվարությունները կհաջողվի հաղթահարել: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ ու լավ նորություններ, ինչպես նաև առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա:
Օրը հրաշալի կլինի ընկերների հետ հանդիպելու ու ռոմանտիկ ժամադրությունների համար: Շփումները կուրախացնեն, զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնեք, նոր ծրագրեր էլ կարող են հայտնվել: Հավանական են դրամական մուտքեր, հաջող գնումներ ու գործարքներ:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա սկզբին դատարկ բաների պատճառով մի բարկացեք: Դա ամենահասարակ ժամանակահատվածը չի լինելու, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, եթե պահպանեք ինքնատիրապետումը, տաք գլխով ոչ մի բան չասեք ու չանեք: Շատ Կույսերի կօգնի վաղուց ձեռք բերած փորձը. դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչներն արագ կհասկանան՝ ինչպես պահեն իրենց:
Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ կբերի: Կուրախացնեն հին ծանոթների հետ անսպասելի հանդիպումները: Հնարավորություն կունենաք վերականգնել այն կապերը, որոնք ժամանակին թանկ են եղել ձեզ համար: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Բարենպաստ օր է: Դուք վճռական, էներգիայով լի կլինեք ու շատ բանի պատրաստ կլինեք: Կարող եք բարդ գործ ստանձնել. դուք անպայման գլուխ կհանեք դրանից: Հաճույքով կօգնեն հին ծանոթները, որոնց աջակցության ու խորհուրդների շնորհիվ արագ կհասնեք նրան, ինչին ձգտում եք:
Օրը հրաշալի կլինի ցանկացած ստեղծագործ նախաձեռնության համար: Շատ Կշեռքներ այսօր անսպասելի կիրառում կգտնեն իրենց տաղանդներին. ոմանց համար պարզ կդառնա՝ ինչպես կարելի է հին նախասիրությունը եկամուտների աղբյուրի վերածել: Երեկոն հաճելի հանդիպումներ է խոստանում: Հավանական են անսպասելի նվերներ:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հաջող օր է: Անհանգստանալու բան չկա, դուք հրաշալի գլուխ կհանեք այն ամենից, ինչ կստանձնեք, պայմանները բարենպաստ կլինեն, նոր հնարավորությունների պակաս էլ չի լինի: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, նոր ընկերներ կգտնեք: Չի բացառվում ծանոթությունը, որը գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդնի:
Լավ է զբաղվեք ընտանեկան գործերով. այսօր դրանք դժվարություններ չեն առաջացնի: Ցանկացած կենցաղային խնդիր դուք արագ կլուծեք: Ճիշտ է, դա երբեմն չծրագրված ծախսեր կպահանջի, բայց խոսքը սովորաբար աննշան գումարի մասին կլինի:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Աստղերը ձեր կողմից կլինեն, և դրանից արժե օգտվել կարևոր ծրագրերն իրագործելու, վաղուց մտածածն անելու համար: Օգտակար կլինի աշխատանքին կամ բիզնեսին վերաբերող հարցերը քննարկելը, ապագայի մասնագիտական ծրագրեր կառուցելը: Չի բացառվում՝ համախոհներ գտնեք, որոնց շնորհիվ շուտով մեծ հաջողության կհասնեք:
Օրվա երկրորդ կեսի համար ոչ մի հոգնեցնող ու բարդ բան մի ծրագրեք: Այդ հատվածում օգտակար կլինի հանգստանալը: Գործերում մի փոքր դադարն էլ բավական կլինի, որպեսզի ձեզ կրկին առույգ ու էներգիայով լի զգաք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելը բարդ կլինի: Հուզական դաշտը լարված կլինի, երբեմն ձեզ հակասական զգացմունքները կհամակեն: Բայց դուք կպահպանեք խելամտությունը, կաշխատեք պահի ցանկություններին չտրվել: Ժամանակի ընթացքում տրամադրությունը կլավանա:
Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի օգտակար գործերի համար: Կարևոր չէ՝ կնախընտրեք կենտրոնանալ ընտանեկան հոգսերի, աշխատանքի, թե ուսման վրա. բոլոր դեպքերում կհաջողվի արագ հասնել անհրաժեշտ արդյունքին: Հավանական են հաճելի հանդիպումներ, հին ընկերների անսպասելի այցեր:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը վատ չի դասավորվի: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք ձեզ չեն ստիպի հրաժարվել մտածածից, կասկածել ընտրած ուղու ճիշտ լինելու վրա: Հակառակը՝ դուք ոգևորությամբ նոր բարձունքներ կգրոհեք, ոգեշնչված կփնտրեք խոչընդոտները հաղթահարելու եղանակը: Կհաջողվի ոչ միայն գլուխ հանել սեփական գործերից, այլև աջակցել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել:
Արժե ուշադրություն դարձնել ցանկացած, նույնիսկ աննշան իրադարձություններին: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ դեպի ուր շարժվել:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Ոչ մի տեղ մի շտապեք: Եթե այսօր կարողանաք հանգստություն պահպանել, պրովոկացիաներին չտրվել, ամեն քայլը մտածել, ապա կարող եք ոչ միայն խուսափել սխալներից ու դժվարություններից, այլև հրաշալի գլուխ հանել բարդ գործից: Օրվա առաջին կեսը հարմար է շփումների ու նոր համախոհներ փնտրելու համար: Իսկ ահա երկրորդ կեսին կուզենաք մենակ մնալ ու հանգստանալ:
Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Ձկների կվերադարձնեն հին պարտքերը, և դա շատ տեղին կլինի: