ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Իրադարձություններով լի վառ ու հագեցած օր է։ Կհետաքրքրվեք շրջապատում տեղի ունեցող ամեն ինչով, կաշխատեք մասնակից լինել ամենատարբեր միջոցառումներին, նախաձեռնող լինել, եթե իրավիճակը թույլ տա։
Վատ մի զգացեք խոսել ձեր մասին։ Ձեր տաղանդներն ու ունակությունները աննկատ չեն մնա, իսկ գիտելիքներն ու փորձը շատերին պետք կգան։ Չի բացառվում՝ օրվա վերջին առաջարկներ ստանաք, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի։ Հնարավոր են դրական փոփոխություններ ֆինանսական դաշտում, ինչպես նաև խոշոր դրամական մուտքեր։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Ֆինանսական հարցերը լուծելիս առավելագույնս զգույշ եղեք, հատկապես եթե խոսքը մեծ գումարների մասին է։ Հիմա հակված կլինեք գումարին թեթևամտորեն վերաբերվել, ծախսել դրանք այնպիսի բաների վրա, որոնց կարիքը չկա։ Հատկապես վտանգավոր կլինի խոշոր գնումների հարցում շտապելը։ Այդ գնումները անհաջող կլինեն։ Վարկեր վերցնել էլ չարժե։
Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ։ Հատկապես լավ կտրվեն ստեղծագործական մոտեցում ու իրերին ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերը։ Ընկերները հաճույքով կօգնեն ձեզ։ Միայն պետք է խնդրեք նրանց։ Չնայած՝ նրանք երբեմն իրենք էլ նախաձեռնող կլինեն։ Հնարավոր են անսպասելի սիրային խոստովանություններ։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Բարենպաստ օր է ծանոթությունների, գործնական բանակցությունների, պոտենցիալ համախոհների ու գործատուների հետ հանդիպումների համար։ Դժվար չի լինի լավ տպավորություն թողնելն ու ձեզ ամենալավ կողմերով ցույց տալը։ Ձեր գաղափարներով կհետաքրքրեք նրանց, ովքեր կարող են օգնել կյանքի կոչել դրանք։ Ճիշտ է, այստեղ երկար բացատրությունների կարիք է լինելու։ Համբերատար եղեք։
Գործնական հարաբերություններում սիրային նոտաներ կհայտնվեն և ուրախ կլինեք դրա համար։ Չեն բացառվում հաճելի անակնկալներն ու անսպասելի նորությունները, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրն այնքան էլ վատը չի լինի։ Բայց շատ նյարդային ու անհամբեր կլինեք, կվիճեք բոլորի հետ ու ինքներդ ձեզ համար խնդիրներ կստեղծեք։ Դժվար կլինի հույզերին չտրվելը։ Չի հաջողվի խուսափել նկատողություններից ու այնպիսի կատակներից, որոնք ինչ-որ մեկին վիրավորական կարող են թվալ։
Եթե պահպանեք ինքնատիրապետումը, կտեսնեք, որ օրը շատ լավ բաներ կբերի, իսկ ձեզ կշրջապատեն մարդիկ, որոնց հետ կարող եք գործ ունենալ։ Օրվա վերջին որոշ Խեցգետիններ հաճելի նորություններ կստանան այն մարդկանցից, որոնց վաղուց չեն տեսել։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Գործերի վրա կենտրոնանալը բարդ է լինելու։ Կնյարդայնացնի խառնաշփոթն ու անկարգապահությունը։ Շատ հարցերի լուծում սովորականից մեծ ջանքեր կպահանջի, իսկ դա ձեզ կստիպի բարկանալ, երբեմն հուսահատության կհասցնի։ Ինչքան շուտ վերականգնեք հոգեկան հավասարակշռությունը, այնքան շատ օգտակար բաներ կարող եք անել այսօր։ Այնպես որ՝ հույզերին մի տրվեք։
Օրվա առաջին կեսը հարմար է ընթացիկ խնդիրները լուծելու համար, իսկ երկրորդին զբաղվեք ստեղծագործ մոտեցում պահանջող գործերով։ Պետք չէ գումար ծախսել պահի ցանկությունների վրա։ Ավելի խնայող եղեք։
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հակասական, անհարթ ու լարված օր է։ Շրջապատը հաճախ կնյարդայնացնի անտեղի նկատողություններով, քննադատություններով ու խորհուրդներով։ Բայց կպահպանեք ինքնատիրապետումն ու կկարողանաք խուսափել վեճերից։ Անբարենպաստ պայմանները չեն խանգարի անել պլանավորածը, ժամանակին ավարտին հասցնել գործերը։
Օգնության հարցով արժե դիմել միայն հուսալի, փորձված համախոհներին։ Մի շտապեք վստահել նոր ծանոթներին, հատկապես՝ եթե խոսքը կարևոր ֆինանսական հարցի մասին է։ Նրանք կարող են հուսախաբ անել։ Օրվա երկրորդ կեսին հավանական է ինքնազգացողության վատացում: Խուսափեք ծանրաբեռնվածությունից։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Արդյունավետ օր է։ Շատ բան կհասցնեք անել: Լավ գլուխ կհանեք նույնիսկ ամենաբարդ գործերից, ելք կգտնեք ոչ միանշանակ իրավիճակներից։ Հաճախ կօգնի նախկինում ստացած փորձը։ Այս անգամ սխալներ չեք անի ու միակ ճիշտ որոշումը կընդունեք։
Կհաջողվի օգնել մտերիմ մարդուն, լուծել վերջին ժամանակներս նրան հանգիստ չտվող խնդիրը։ Կփորձեք չմերժել նրանց, ովքեր դիմում են աջակցության խնդրանքով, բայց չեք մոռանա նաև սեփական հետաքրքրությունների մասին։ Նոր նախասիրություններ ձեռք կբերեք։ Ընկերներն էլ կկիսեն դրանք։
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Ինչով էլ որ զբաղվեք, հույս դրեք սեփական ուժերի վրա։ Ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելն այսօր սովորականից բարդ է լինելու։ Հնարավոր են խնդիրներ ավագ հարազատների ու այն մարդկանց հետ շփվելիս, ովքեր առաջ մեկ անգամ չէ, որ աջակցել են ձեզ։
Այսօր կարող եք ուղևորություններ պլանավորել։ Դրանք հետաքրքիր կլինեն, կբարձրացնեն տրամադրությունն ու դրական հույզեր կպարգևեն։ Ճանապարհին ուշադիր եղեք։ Հնարավոր է՝ ինֆորմացիա ստանաք, որը շատ շուտով պետք կգա աշխատանքի մեջ։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)