ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Բարենպաստ օր է կարևորի մասին զրուցելու համար: Հաջող կանցնեն նույնիսկ այն հանդիպումները, որոնց հետ մեծ հույսեր չէիք կապում: Ցանկացած հարց կհաջողվի հանգիստ ու կառուցողական լուծել: Չեն բացառվում փոփոխությունները մասնագիտական ոլորտում. պետք է զբաղվեք իսկապես հետաքրքիր ու գրավիչ բանով:
Անձնական հարաբերություններում կարող եք նախաձեռնող լինել, մտերիմներն ամենայն հավանականությամբ կաջակցեն ձեզ: Երեկոն հիանալի է սիրելիին անակնկալ անելու, ձեզ համար իսկապես թանկ մարդու հին երազանքն իրագործելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հաջողությունների կհասնեք, նույնիսկ եթե պայմանները լավագույն ձևով չդասավորվեն: Ձեզ կօգնի բոլորի հետ լեզու գտնելու, պահանջկոտ մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու ունակությունը: Օրը լավ նորություններ կբերի, ինչպես նաև լուրեր, որոնց վաղուց եք սպասում:
Ոչ մեծ ուղևորության մեկնելու շանս ունեք: Այն կաշխուժացնի ու կուրախացնի ձեզ և երկար ժամանակ կհիշվի: Նոր տպավորությունները կոգեշնչեն: Չի բացառվում՝ ուզենաք փոխել ձեր պլանները, ինչ-որ անսովոր բան փորձել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա առաջին կեսին հնարավոր են տհաճ պահեր: Որոշումների հարցում մի շտապեք ու ավելորդ բաներ մի խոսեք: Վտանգ կա՝ կարևոր ինֆորմացիայով կիսվեք մեկի հետ, ով կուզենա այդ ինֆորմացիան ձեր դեմ օգտագործել:
Հետագայում դրական միտումների ազդեցությունը միայն կաճի, իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի: Աշխատանքի կամ բզինեսի հետ կապված նոր հնարավորություններ կբացվեն: Հատկապես լավ գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում պահանջող գործերից: Շրջապատի վրա լավ տպավորություն թողնելու, նրանց ձեր ճշմարտացիության մեջ ապացուցելու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա սկիզբը ոչ միանշանակ կլինի: Հույզերն ուժեղ կլինեն և դրանք վերահսկել բոլորին չի հաջողվի: Բայց եթե դա ձեզ հաջողվի, լուրջ հարցերն արագ լուծելու և ձեզ համար յուրահատուկ կարևորություն ներկայացնող գործում առաջընթացի հասնելու շանս կունենաք: Աշխատեք չտրվել կողքից ճնշումներին, ղեկավարվել առողջ բանականությամբ, այլ ոչ թե ուրիշների խորհուրդներով:
Շփումների հարցում զգուշություն է անհրաժեշտ: Վտանգ կա՝ վստահեք մեկին, ով դրան արժանի չէ: Օրվա երկրորդ կեսին կարող եք լուծել ֆինանսական հարցերը: Գումարին վերաբերող հարցերում չեք սխալվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա առաջին կեսը վատը չի լինի: Համառ ու հաստատակամ կլինեք, գործերում նշանակալի հաջողությունների կհասնեք: Չի բացառվում՝ ծանոթությունները, որոնք այդ հատվածում կհաստատեք, շուտով հաճելի շարունակություն ստանան: Սակայն մի շտապեք վստահել առաջին տպավորությանը. այն կարող է ստել:
Ավելի ուշ մտերիմների հետ տարաձայնություններ կառաջանան: Փոքրիկ վեճերը չեն փչացնի հարաբերությունները, բայց տհաճ տպավորություն կթողնեն: Ձեզ հաճախ կքննադատեն, իսկ դուք ցավոտ կարձագանքեք, սրտին մոտ կընդունեք այն, ինչին առաջ ուշադրություն չէիք դարձնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Բարդ օր է, բայց այն անհույս վատն անվանել չի կարելի: Համառ եղեք և կհասնեք ձեր ուզածին: Լավ է հույս դնել միայն սեփական ուժերի վրա, քանի որ հազիվ թե ինչ-որ մեկն օգնի լուծել ծագած խնդիրները: Աշխատեք դատարկ բաների պատճառով չանհանգստանալ, իսկ եթե նույնիսկ հուզվեք, թույլ մի տվեք, որ շրջապատողները նկատեն դա:
Հենց ինքնատիրապետումը կօգնի խուսափել սխալներից, շրջանցել թշնամիների լարած թակարդները, ոչ միանշանակ իրավիճակում էլ ճիշտ վարվել: Հնարավորություն կունենաք հաջող ավարտին հասցնել գործը, որին վերջին շրջանում մեծ ուժեր եք տվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Դժվարություններ երբեմն կառաջանան, բայց դրանք հաղթահարելի են և դուք գիտեք դա: Հաճախ փորձված մեթոդները անարդյունավետ կլինեն, ստիպված եք լինելու լրիվ նոր բան մտածել: Դրանից շատ լավ գլուխ կհանեք: Երբեմն օգտակար կլինեն ուրիշների գաղափարները: Այն, ինչ ձեզանից պահանջվում է, ժամանակին դրանք յուրացնելն է:
Հնարավոր են անսպասելի ու հաճելի ծանոթություններ, չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները: Նոր հարաբերություններն արագ կզարգանան ու մեծ ուրախություն կբերեն: Կվստահեք ձեր ինտուիցիային ու ճիշտ կվարվեք. այն ձեզ հուսախաբ չի անի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա սկզբին ամեն ինչ ինքն իրեն կդասավորվի, և դուք ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա: Հնարավոր են հաճելի անակնկալներ, զուգադիպություններ, որոնք շատ օգտակար կլինեն: Չնայած դրական միտումներին, դուք չեք թուլանա, նպատակասլաց կլինեք ու հիանալի արդյունքների կհասնեք:
Օրվա երկրորդ կեսին պետք է ուշադիր լինեք: Լսեք փորձառու մարդկանց խորհուրդները: Խուսափեք ռիսկից, հատկապես եթե խոսքը կարևորի մասին է. ինչքան շատ բան դնեք խաղասեղանին, այնքան մեծ կլինի պարտության հավանականությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, բայց դրա համար պետք է աշխատեք: Կողքից կարող է թվալ, որ հաջողությունն ինքն է ընկնում ձեր ձեռքը, բայց ձեր ձեռքբերումները գործադրված ջանքերի արդյունք կլինեն, իսկ մարդիկ, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է, կհասկանան դա: Դուք չեք կորցնի կարիքավորներին օգնելու հնարավորությունը:
Օրվա երկրորդ կեսը հարմար է ցանկացած տեսակի հարաբերություն վերականգնելու համար, որոնք ավարտվել էին ոչ ձեր ցանկությամբ: Կարող եք ուղղել հին սխալները, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը զգուշություն և մանրուքներին ուշադրություն է պահանջում: Սովորական գործերը ավելի ժամանակատար կլինեն, քան սովորաբար, և դրանց պատճառով ստիպված եք լինելու հետաձգել նշանակված հանդիպումներն ու պլանավորված զվարճանքները: Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքում, որտեղ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի:
Լավագույն օրը չէ ապագայի պլաններն ու այլ կարևոր հարցեր քննարկելու համար: Լավ է զրուցել ինչ-որ ուրախ բանի մասին. դա կբարձրացնի երկու կողմի տրամադրությունը: Հաջող կլինեն ոչ մեծ գնումները, կարող եք նվերներով ուրախացնել մտերիմներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը լավ կդասավորվի: Նոր գործերը ոգևորությամբ կստանձնեք: Դա ոչ միայն կնպաստի հաջողությանը, այլ նաև շատ դուր կգա շրջապատողներին: Դուք ոչ միայն նոր համախոհներ, այլև իսկական ընկերներ ձեռք կբերեք: Նրանց աջակցության շնորհիվ ավելի շատ բանի կհասնեք, քան սպասում էիք:
Շատ բան կսովորեք, օգտակար փորձ ձեռք կբերեք ու կկարողանաք որոշակիություն մտցնել ապագայի պլաններում: Անցյալում կմնան կասկածներն ու տագնապները, որոնք մթագնում էին ձեր կյանքը: Օրվա վերջին հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ անակնկալներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Գործնական շփումների համար բարենպաստ օր է: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ, որոնց հետ գործնական կամ ստեղծագործ հետաքրքրություններն են կապում: Շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք: Գնումներն ավելի հաջող կլինեն, քան սպասում էիք: Մի վախեցեք ձեզ վրա ուշադրություն հրավիրել. հիմա դա օգտակար կլինի: Հավանական են լավ նորություններ՝ կապված ընտանիքի անդամների հետ, ինչպես նաև այլ հաճելի անակնկալներ:
Սովորականից դժվար կտրվի կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող աշխատանքը: Դրանից արագ կհոգնեք, իսկ դա ամենալավ ձևով չի անդրադառնա տրամադրության վրա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: