Աստղագուշակ հունիսի 30-ի համար.

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Արժե քննարկել կարևոր հարցերը. այսօր ձեր կարծիքը կլսեն նրանք, ովքեր նախկինում այն արհամարհում էին: Կհարթվեն գործնական հարաբերությունները, որոնք վերջին ժամանակներս լարվել էին: Անցյալում կմնան գործընկերների և ղեկավարության հետ տարաձայնությունները, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք:

Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կհաջողվի հանդիպել այն մարդուն, որին վերջին ժամանակներս կարոտում էիք: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, ընդհանուր ծրագրեր էլ կհայտնվեն: Անսպասելի ուղևորությունները վառ տպավորություններ կպարգևեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Վճռական գործեք: Դուք շատ գործերում հաջողությունների կհասնեք, եթե դատարկ բաների վրա չշեղվեք: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Չեն բացառվում աշխատանքի առաջարկները: Որոշ Ցուլեր շատ հեռանկարային ու խոստումնալից նախագծի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենան:

Չնայած հոգսեր սովորականից շատ կլինեն, ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք միասին զբաղվել տնային գործերով. այդպես դրանցից ավելի արագ գլուխ կհանեք, միաժամանակ շատ բաների մասին կզրուցեք: Ընդհանուր հոգսերը կմտերմացնեն նրանց, ովքեր նախկինում հաշտ չէին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին առաջ եկած մանր-մունր պատահարների, անհաջող զուգադիպությունների համար չարժե հուզվել: Դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, շուտով ամեն ինչ կհարթվի: Կուրախացնի հին ծանոթների հետ հանդիպումը: Դուք նրանցից հետաքրքիր ու կարևոր մի բան կիմանաք:

Օրվա երկրորդ կեսը նոր գործեր կբերի, որոնց վրա էլ հաճույքով կկենտրոնանաք: Կարող եք հաջողությամբ ավարտել այն, ինչին նախկինում մեծ ուժեր եք նվիրել: Երեկոն հարմար կլինի ընտանեկան գործերի, մտերիմների հետ հանդիպելու և ընդհանուր ծրագրերը քննարկելու համար:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր շատ հեշտ կլինի: Դրանից արժե օգտվել վերջին ժամանակներս հանգիստ չտվող հարցերը լուծելու համար: Դուք հեշտությամբ օգնականներ կգտնեք, եթե նրանց կարիքն ունենաք, և նույնիսկ հին թշնամիները ձեզ ավելի լավ կվերաբերվեն: Հավանական են աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հետաքրքիր առաջարկներ:Ինչով էլ զբաղվեք, աշխատեք չշտապել: Խնդիրներից շատերը, որոնցով այսօր պիտի զբաղվեք, սկզբում փոքրիկ մի բան կթվան: Բայց ավելի ուշ պարզ կդառնա, թե իրականում որքան կարևոր են դրանք եղել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի վախեցեք խախտել ստեղծված ավանդույթները, հրաժարվել հին ծրագրից ու նորը մտածել: Օրը հրաշալի գաղափարներ կբերի, կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել դրանց իրագործման հարցում: Նույնիսկ ամենաբարդ ու կարևոր հարցերը կարելի է քննարկել ոչ ֆորմալ միջավայրում: Այդպես ձեզ համար ավելի հեշտ կլինի հին ու նոր ծանոթների հետ լեզու գտնելը:Արժե զգույշ լինել գումարի հետ: Ֆինանսների հետ կապված հարցերում լավ է խուսափեք շտապողական որոշումներից: Օրը հազիվ թե հարմար լինի խոշոր գնումների համար, եթե դրանք նախապես չեք ծրագրել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Չարժե տրվել պահի հույզերին, առանց մտածելու ինչ-որ բան ասել կամ անել: Կշռադատված որոշումները ճիշտ կլինեն, իսկ ահա տաք գլխով ընդունածների համար ավելի ուշ կզղջաք: Դա հատկապես կարևոր կլինի օրվա առաջին կեսին: Խուսափեք շտապողականությունից ու պրովոկացիաներին մի տրվեք:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունն ավելի նկատելի կլինի: Հնարավոր են հաճելի անակնկալներ, ձեզ համար կարևոր հարցի հետ կապված լավ նորություններ: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության ու մի մարդու հետ հանդիպելու համար, որը յուրահատուկ թանկ է ձեզ համար:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հնարամիտ եղեք. հենց դա կօգնի ձեզ կարևոր հարցերի լուծման մեջ: Փորձված մեթոդները հազիվ թե արդյունավետ լինեն, բայց դուք լրիվ նոր բան մտածելու, նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնելու շանս կունենաք: Ձեր գաղափարները դուր կգան նոր ծանոթներին: Չի բացառվում արդյունավետ համագործակցության, ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

Հնարավոր են փոքրիկ դժվարություններ, թյուրիմացություններ, որոնց պատճառով ցանկացած գործ սպասվածից մեծ ուշադրություն կպահանջի: Բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Պարզապես համառ եղեք ու սկսածը կես ճամփին մի թողեք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կենտրոնացեք կարևոր գործերի վրա: Այսօր դուք շատ բան կհասցնեք, եթե մանրուքների վրա չշեղվեք: Խուսափեք երկար զրույցներից, մի քննարկեք այն, ինչը դեռ կամ արդեն նշանակություն չունի: Հեշտությամբ կտրվի ուսումը, դուք արագ կկենտրոնանաք նորի վրա, գլուխ կհանեք՝ ինչպես է լավ գործել:

Պատրաստ եղեք անակնկալների, որոնք այսօր շատ կլինեն: Ծրագրերն ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու փոխել, բայց դա ձեզ նույնիսկ կուրախացնի: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև գնումներ ու հաջող գործարքներ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաստատակամությունն ու նպատակասլացությունն այսօր յուրահատուկ կարևոր կլինեն: Հենց այդ հատկանիշների շնորհիվ դուք հաջողության կհասնեք նրանում, ինչն ուրիշների մոտ չի ստացվել: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց աջակցությունը շատ տեղին կլինի: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն նախկին գործընկերները: Նրանք ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն:

Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու, ինչպես նաև պետկազմակերպություններին դիմելու համար: Խնդիրներ չեն առաջանա փաստաթղթերը ձևակերպելու գործում, դուք շատ բան ավելի արագ կանեք, քան սպասում էիք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք ժամանակը զուր չվատնել: Օրվա առաջին կեսը շատ բարենպաստ կլինի, հարմար կլինի տարբեր հարցեր լուծելու համար: Օգտակար կլինի և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Ավելի վաղ գործած սխալներն ուղղելու, կորցրածը լրացնելու հնարավորություն կունենաք:

Օրվա երկրորդ կեսը կարող է անսպասելի դժվարություններ ու տհաճ անակնկալներ բերել: Դուք կհաղթահարեք բոլոր փորձությունները, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Կարող է պետք գալ հին ծանոթների օգնությունը: Նրանք հաճույքով ձեռք կմեկնեն:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վճռական գործեք: Սա ամենահասարակ օրը չի լինելու, բայց խոստումնալից կլինի: Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել բարդ գործը, որին արդեն մեծ ուժեր եք նվիրել, ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր դրանով նախկինում ընդհանրապես չեն հետաքրքրվել: Նախկինում բացառապես աշխատանքային բնույթ կրող հարաբերությունները ոչ ֆորմալ, համարյա ընկերական կդառնան:

Մտերիմները ձեր օգնության ու աջակցության կարիքը կունենան: Չի բացառվում պետք լինի փոխել ծրագրերը, հետաձգել սեփական գործերը տնային խնդիրների լուծմամբ զբաղվելու համար:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր առաջ եկած ցանկացած գաղափար ուշադրության արժանի կլինի: Հնարավոր է՝ դրանք շրջապատողներին տարօրինակ կամ չափազանց համարձակ թվան, բայց պետք է վստահեք ոչ թե ուրիշի կարծիքին, այլ սեփական ինտուիցիային: Այսօր ընդունած որոշումները կարևոր կլինեն ձեր կարիերայի զարգացման համար, թույլ կտան դեպի վաղուց դրված նպատակն առաջին քայլն անել:

Շատ Ձկներ կկարողանան գլուխ հանել սեփական զգացմունքներից, կհասկանան, թե ինչն է իրենց համար իսկապես կարևոր, իսկ ինչը՝ արդեն ոչ: Անցյալում կմնան կասկածներն ու տագնապները, լրիվ պարզ կդառնա՝ ինչ է պետք անել հետագայում:

Понравилась статья? Поделиться с друзьями: