Կարող եք մի քանի կարևոր հարց լուծել, հաջող անցկացնել գործնական բանակցություններն ու գլուխ հանել մի գործից, որը նախկինում շատ բարդ էր թվում: Օգնականների կարիք չունեք, հակառակը, ավելի լավ արդյունքների կհասնեք, եթե ինքնուրույն գործեք: Գործողություններում ազատությունը կարևոր կդառնա, երբ խոսքը ձեզ համար նոր գործերի մասին լինի:
Երեկոյան մտերիմներին ուշադրություն հատկացնելու հնարավորություն կունենաք: Զրուցեք այն ամենի մասին, ինչը կարևոր է նրանց համար: Ձեր կարծիքն անպայման կլսեն: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես կարելի է լուծել վերջին շրջանում բոլորին անհանգստացնող խնդիրները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հիանալի, արդյունավետ օր է: Արագ գլուխ կհանեք բարդ հարցերից: Լրիվ նոր գործ ստանձնելու հնարավորություն կունենաք, ինչի շնորհիվ կծանոթանաք հետաքրքիր մարդկանց հետ ու նրանցից շատ բան կսովորեք: Օգտակար կլինի սեմինարներին ու կոնֆերանսներին մասնակցությունը, որտեղ կարող եք համախոհներ գտնել:
Մտերիմները ամեն հարցում կաջակցեն ու հաճոյախոսությունների հարցում ժլատ չեն լինի: Նույնկերպ պատասխանեք նրանց ու շփումների ժամանակ ոչ մի խնդիր չի առաջանա: Կարևոր գործերի մասին մի խոսեք. դրանք քննարկելու համար բարենպաստ պահը հետո կգա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Իրատես եղեք: Միայն այդպես կարող եք խուսափել զուր հույսերից ու հիասթափություններից: Եթե ճիշտ գնահատեք ձեր հնարավորությունները, ժամանակին ուղղումներ մտցնեք պլանների մեջ, հրաժարվեք անհույս նախագծերից, ապա սխալներ չեք անի ու ինքներդ ձեզ համար խնդիրներ չեք ստեղծի:
Օրվա առաջին կեսին հնարավոր են դժվարություններ շփումների մեջ, իսկ երկրորդում բոլորի հետ լեզու գտնելն ավելի հեշտ կլինի: Միջոցառումների ժամանակ ուշադրության կենտրոնում կհայտնվեք ու շատերին դուր կգաք: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Այստեղ պետք է թույլ տաք, որ իրադարձություններն իրենց հունով զարգանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Կարող եք հետաձգել գործերն ու լավ ընկերախմբում հիանալի ժամանակ անցկացնել: Աշխատել նույնպես կարող եք, բայց դա այնքան հաճելի ու հետաքրքիր չի լինի, որքան սովորաբար: Վատ չեն անցնի գործնական բանակցությունները, ընդ որում՝ ձեզ մոտ ամենից լավ կստացվի հեռու ապագայի մասին խոսելը. ոչ ոք ձեր համարձակ ու մասշտաբային պլանների հանդեպ անտարբեր չի մնա:
Աշխատեք պահել մտերիմներին տված խոստումները, նույնիսկ եթե դա հեշտ չլինի: Հուսախաբ մի արեք նրանց, ովքեր ձեզանից շատ բան են սպասում: Ձեր ջանքերն ապարդյուն չեն անցնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հարմար օր է ինքներդ ձեզ հետ միայնակ մնալու համար: Պետք է մտածեք անցյալի իրադարձությունների ու ապագայի պլանների մասին: Շրջապատողները կխանգարեն ու կշեղեն ձեզ: Քիչ ծանոթ մարդկանց հետ հարկադիր շփումները կնյարդայնացնեն: Հնարավոր է՝ կարողանաք ոչ ոքի ցույց չտալ ձեր հույզերը, բայց դա հեշտ չի լինելու: Հեշտ չի լինի նաև կծող նկատողություններից, երկիմաստ կատակներից խուսափելը, որոնք կարող են վիրավորել ինչ-որ մեկին:
Ընկերների հետ լավ լեզու կգտնեք, բայց ձեզ հեռու կպահեք նրանցից, իսկ դա կարող է տհաճ կերպով զարմացնել: Մի շրջանցեք կարևոր զրույցները. մտերիմները ձեզ հետ քննարկելու բան կունենան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Անհանգիստ օր է: Այն շատ իրադարձություններ կբերի, և դուք ձանձրույթից բողոքելու առիթ չեք ունենա: Ձեր տրամադրությունը հաճախ կփոխվի, բայց շրջապատողները չեն կռահի դրա մասին. դուք ինքնատիրապետման հրաշքներ կցուցադրեք: Բայց հույզերը վերահսկելը դժվար կլինի, և արդեն օրվա կեսին հոգնածություն կզգաք: Մտածեք, թե ինչպես կարող եք կրճատել ծանրաբեռնվածությունը, հակառակ դեպքում երեկոյան լրիվ ուժասպառ կլինեք:
Օգտակար կլինեն պայմանների փոփոխությունը, զբոսանքն ու երազելը: Օրվա երկրորդ կեսը հիանալի է անօգուտ, բայց ուրախ զբաղմունքների համար: Ձեզ մի մեղադրեք ժամանակը զուր վատնելու համար, պարզապես վայելեք կյանքը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Բարենպաստ օր է ստեղծագործելու համար: Դուք փորձարկումներ կանեք, նոր հնարավորություններ կփնտրեք, կաշխատեք նույնիսկ սովորական գործերն այնպես անել, ինչպես մյուսները նախկինում չեն արել: Շրջապատողները կզարմանան ձեր ինքնատիպ որոշումների վրա, բայց կկասկածեն, որ ձեր գաղափարները լավն են:
Երեկոն հարմար է հանգստանալու համար: Աշխարհիկ միջոցառումներին մասնակցությունն անցանկալի է. դրանք ամենայն հավանականությամբ հոգնեցուցիչ ու ձանձրալի կանցնեն: Իսկ ահա տանը կարող եք հրաշալի ժամանակ անցկացնել, հատկապես եթե ձեզ ընկերակցեն ամենամտերիմ մարդիկ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Բարենպաստ օր է շփումների համար: Այն հետաքրքիր հանդիպումներ ու հաճելի անակնկալներ է խոստանում: Հնարավոր է ընտանիքի անդամների կամ մտերիմ մյուս մարդկանց հետ կապված կարևոր նորություններ ստանաք: Չի բացառվում՝ նորությունները ստիպեն ձեզ փոխել պլանները, բայց դրա համար միայն ուրախ կլինեք:
Կարող եք քննարկել աշխատանքի, կարիերայի կամ բիզնեսի զարգացման հետ կապված հարցերը: Մի շտապեք վերջնական որոշումներ ընդունել. պետք է հնարավորինս շատ ինֆորմացիա հավաքեք: Օրը հարմար է գործարքների ու գնումների համար, ընդ որում՝ նաև նրանց, որոնք նախապես չէիք պլանավորել: Հույս դրեք ինտուիցիայի վրա. գումարին վերաբերող հարցերում այն չի հիասթափեցնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ինչով էլ որ զբաղվեք, հույս դրեք առաջին հերթին սեփական ուժերի վրա: Նույնիսկ օգնություն խոստացած մարդիկ կարող են հուսախաբ անել, բայց ոչ իրենց մեղքով: Չի բացառվում՝ հին պայմանավորվածությունները ստիպված լինեք վերանայել, իսկ դուք նոր համախոհների կարիք կունենաք:
Ֆինանսական գործերում զգուշություն է անհրաժեշտ, ցանկալի է խուսափել չպլանավորված ծախսերից ու գնումներից: Բաց մի թողեք ձեր ունակությունները ցույց տալու, մտերիմներին ձեր տաղանդներով ու կարողություններով հետաքրքրելու հնարավորությունը: Վատ մի զգացեք պատմել ձեր հաջողությունների ու հաղթանակների մասին. հիմա դա որպես պարծանք չի դիտվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը լավ կդասավորվի, շատ գործերում կկարողանաք հաջողության հասնել: Կարևորը համառ լինելն է: Հենց դրա շնորհիվ անկախ պայմաններից կհասնեք ձեր ուզածին: Կարող եք հանդիպել մարդկանց, ովքեր ոչ միայն կիսում են ձեր նպատակները, այլ նաև պատրաստ են հուշել՝ ինչ է պետք նախաձեռնել: Ինտուիցիան կօգնի զատել լավ խորհուրդները վատերից:
Հավանական են շահավետ գնումներ, հնարավորություն կունենաք իրեր ձեռք բերել, որոնք երկար ժամանակ կուրախացնեն: Որոշ Այծեղջյուրների նվերներ ու հաճելի անակնկալներ են սպասվում: Տնային գործերը հոգնեցուցիչ ու ձանձրալի չեն թվա, դուք հաճույքով դրանց կնվիրեք ձեր ժամանակը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Եթե ժամանակը զուր չվատնեք, շատ բանի կհասնեք: Լավ է նոր գործեր ու նախագծեր ստանձնել, հատկապես նրանք, որոնք մանրուքներին ուշադրություն են պահանջում: Չեք շեղվի, նույնիսկ եթե շուրջը խառնաշփոթ լինի, սխալներ էլ չեք անի: Շատ զիջող չեք լինի իսկապես կարևոր հարցերում: Նման վարքը շրջապատողներին դուր չի գա, բայց թույլ կտա խուսափել շատ խնդիրներից:
Օրվա երկրորդ կեսը շատ անսովոր գաղափարներ կբերի, որոշ Ջրհոսներ էլ նոր մասնագիտական պլաններ կունենան: Դրանց իրագործմանն անցնելուց առաջ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Առավոտը հեշտ չի լինի, բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, գործերն էլ կհարթվեն: Օրվա կեսին հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, ովքեր կհուշեն, թե ինչպես է պետք հաղթահարել ծագած դժվարությունները: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող գործարքներով: Այդ ժամանակահատվածում հաջողակ կլինեք նաև սիրո մեջ. խոսքը նաև նրանց մասին է, ովքեր վաղուց արդեն դրան չէին հավատում:
Պետք է համառ ու հնարամիտ լինեք: Որոշ Ձկների արարքներ տհաճ կզարմացնեն շրջապատողներին, բայց օգուտ կտան հենց իրենց՝ նշանի ներկայացուցիչներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: