Աստղագուշակ հունվարի 12-ի համար.

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Իրերի հանդեպ անսովոր հայացքի շնորհիվ դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել, բարդ գործերում էլ շատ լավ արդյունքների կհասնեք: Առօրյա գործերը բարդ ու հոգնեցնող չեն թվա: Նոր առաջադրանքներ կհայտնվեն, որոնք լուծելով՝ շատ բան կսովորեք:

Օրը հարմար կլինի պետկազմակերպություններ այցելելու, փաստաթղթեր ձևակերպելու, պաշտոնական հարցումներ կազմելու համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են զարմանալի հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը լավ նորություններ կբերի: Դրանք կարող են վերաբերել ձեզ անձնապես կամ ձեր մտերիմներից մեկին, բայց բոլոր դեպքերում կազդեն ձեր ծրագրերի վրա: Ինչ-որ ուղևորություններ ու հանդիպումներ պետք կլինի հետաձգել, որպեսզի կենտրոնանաք ակտուալ հարցերի լուծման վրա: Բայց նոր հոգսերի հետ միասին նաև նոր հնարավորություններ կհայտնվեն, և դա ձեզ կուրախացնի:

Կուրախացնեն հին ընկերների հետ շփումները, նաև այն մարդիկ, որոնց հետ վերջերս եք ծանոթացել, հաճախ կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: Հաջող կանցնեն ուղևորությունները: Տանից հեռու հնարավոր են հաջող գործարքներ, շահավետ գնումներ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է կարևոր զրույցների, լուրջ հարցերը քննարկելու համար: Նույնիսկ եթե երբեմն տարաձայնություններ առաջանան, կկարողանաք դրանցից օգուտ քաղել, հնարավոր լուծումներից լավագույնը գտնել: Հավանական են հաճելի ծանոթություններ: Որոշ Երկվորյակներ այսօր և՛ նոր համախոհներ, և՛ իսկական ընկերներ կգտնեն:

Թեթև հաղթանակների վրա հույս մի դրեք. ամենայն հավանականությամբ նպատակին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Մակերեսին դրված որոշումները հազվադեպ հաջող կլինեն, բայց դուք ճշմարտությանը հասնելու համար ուժերը չեք խնայի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր դուք սովորականից ավելի տպավորվող կլինեք, հաճախ կտրվեք հույզերին: Ավելի օգտակար կլիներ ինքնատիրապետումը պահպանելը, հատկապես, եթե խոսքը կարևոր մի բանի մասին լինի: Կշռադատված որոշումները հաջող կլինեն, հենց դրանք թույլ կտան հասնել նրան, ինչին վաղուց եք ձգտում:

Օրը հարմար կլինի ստեղծագործելու համար: Դուք արագ կհասնեք հաջողության այնտեղ, որտեղ կարելի է զարկ տալ երևակայությանը, նոր բան հորինել: Ցուցումներին հետևելը ձանձրալի կլինի, ուրիշների կարգադրությունները կատարելը՝ նույնպես: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, շատերը պատրաստ կլինեն հետևել ձեզ:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հարմար կլինի ծրագրեր կառուցելու համար: Դուք շրջահայաց կլինեք, հաճախ հստակ կկանխատեսեք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Հասկանալի կդառնան այլ մարդկանց շարժառիթներն ու իրական մտադրությունները. հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա մոլորության մեջ գցել ձեզ ու խճճել:

Հաջող կանցնեն ուղևորությունները: Եթե մտերիմները ընկերակցեն ձեզ, դուք ճանապարհին հրաշալի ժամանակ կանցկացնեք, դրական հույզեր կստանաք: Բայց մենակ ճամփորդելն էլ վատ չի լինի, դուք շատ բան կսովորեք, կիմանաք այն, ինչը շուտով անպայման պետք կգա: Հավանական են շահավետ գործարքներ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հետաքրքիր, արդյունավետ օր է, որը հրաշալի կլինի և՛ առօրյա առաջադրանքները, և՛ լրիվ նորերը լուծելու համար: Դուք մանրուքներին ուշադիր կլինեք, և դա հաճախ թույլ կտա խուսափել սխալներից, ինչպես նաև ավելորդ շտապողականությունից ու խճճվելուց: Խորհուրդները հազվադեպ օգտակար կլինեն, իսկ ահա ինտուիցիայի հուշումներն արժե ուշադիր լսել:

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կհասկանաք, թե ինչ են նրանք ձեզանից սպասում: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Երեկոն հաճելի անակնկալներ ու անսպասելի նվերներ է խոստանում:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բաց մի թողեք ձեզ լավագույն կողմերով դրսևորելու հնարավորությունը: Հրաշալի օր է ձեր տաղանդները ցույց տալու, լավ գաղափարներով կիսվելու, ծրագրերի մասին պատմելու համար: Ձեզ ուշադիր կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում միայն սեփական գործերով էին հետաքրքրվում: Կարող եք նոր համախոհներ ու ընկերներ գտնել:

Այսօր ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, բայց դուք հանգստություն կպահպանեք, դատարկ բաների պատճառով չեք հուզվի: Քանի դեռ ուրիշները կասկածների մեջ են, դուք ճիշտ որոշումներ կընդունեք ու կյանքի կկոչեք դրանք: Կհաջողվի հետևում թողնել հին մրցակիցներին:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարևոր զրույցների օր է: Կարող եք քննարկել լուրջ հարցերը. դուք կգտնեք մարդկանց, որոնք կօգնեն դրանց լուծման հարցում: Գործնական բանակցությունները երբեմն լարված կանցնեն, բայց ձեզ կհաջողվի համոզել սեփական ճշմարտացիության մեջ, ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Օգտակար կլինի աշխատանքի մեջ նախաձեռնող լինելը:

Մտերիմները միշտ չէ, որ ձեզ ճիշտ կհասկանան, երբեմն նույնիսկ ամենահասարակ բաները պիտի մի քանի անգամ բացատրեք: Բայց դուք չեք բարկանա ու չեք նյարդայնանա, կպահպանեք խաղաղասիրական տրամադրությունը: Դա բոլորին շատ դուր կգա, շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ ու ընկերանալ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է գործերի մասին զրուցելու, աշխատանքային ծրագրերը քննարկելու համար: Համախոհների առանց դժվարության կգտնեք: Ձեր գաղափարները շատերին դուր կգան, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել մտածածն իրագործելու հարցում: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չեն բացառվում շահավետ գործարքները:

Հնարավոր են նոր ծանոթություններ: Հիշեք, որ առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել ու մի շտապեք վստահել այն մարդկանց, ովքեր չգիտես ինչու համակրանք են առաջացրել: Արժե մարդկանց ավելի լավ դիտել: Քիչ ժամանակ կանցնի, և դուք կհասկանաք, թե ինչ կա յուրաքանչյուրի մտքին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է շփումների համար: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, ընկերների հետ հանդիպումներն էլ ամենահաճելի տպավորությունը կթողնեն: Ինտուիցիան կօգնի մոտեցում գտնել ամենատարբեր մարդկանց, արագ փոխհասկացողության հասնել նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում: Հնարավոր են պիտանի ծանոթություններ: Կհաջողվի լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնցից շատ բան է կախված:

Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից. հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Որոշ Այծեղջյուրներ հնարավորություն կունենան միանալ հեռանկարային նախագծի վրա տարվող աշխատանքին:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող օր է աշխատանքի համար: Արագ կլուծվեն բարդ հարցերը, դուք գլուխ կհանեք նրանից, ինչը ուրիշների մոտ չի ստացվել: Կարող եք ղեկավարության հետ քննարկել ձեր կարիերայի զարգացման հեռանկարները. պարզ կդառնա, թե դեպի ուր է պետք շարժվել: Ձեր նպատակասլացությունը շատերի վրա լավ տպավորություն կթողնի:

Կուրախացնեն ընկերների հետ շփումները. նրանք լավ նորություններ կբերեն, կկիսվեն գաղափարներով, որոնք ձեզ մոտ անկեղծ հետաքրքրություն կառաջացնեն: Կարող են փոխվել ընտանեկան ծրագրերը: Դուք կգտնեք բարդ իրավիճակում հայտնված հարազատներին օգնելու ձևը:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ուշադիր է պետք լսել ինտուիցիայի հուշումները: Դրանք այսօր շատ օգտակար կլինեն, կօգնեն խուսափել սխալներից ու հակասական արարքներից, ճիշտ որոշումներ ընդունել: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կլուծվեն նախկինում փակուղու առաջ կանգնեցրած աշխատանքային խնդիրները:

Դուք հակված կլինեք մեծ նշանակություն տալ մանրուքներին, սրտին մոտ ընդունել այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք թույլ չեն տա դատարկ բաների պատճառով հուզվել, կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու, ուրախացնելու և ոգեշնչելու ձևը:

Понравилась статья? Поделиться с друзьями: