ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Այսօր ձեզ համար շատ կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Հաճախ այդ աջակցությունը կառաջարկեն ընտանիքի անդամները, քանի որ կտեսնեն, թե ինչ դժվարությունների եք բախվել: Վատ մի զգացեք կիսվել ձեր ապրումներով: Շատ օգտակար կլինի ուրիշի տեսակետը իմանալը. հնարավոր է՝ այն ձեզ ստիպի փոխել կարծիքը որոշ իրադարձությունների մասին:
Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի հյուրեր ընդունելը, ընտանեկան միջոցառումներ կազմակերպելը: Շատ բարենպաստ ժամանակահատված է հանգիստ, հարմարավետ միջավայրում շփումների համար: Այդպես կմոռանաք ձեր ապրումների ու տագնապների մասին և ձեզ ավելի լավ կզգաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Ամեն ինչ չէ, որ լավ կընթանա, բայց դուք վստահ կլինեք, որ հաջողությունն անպայման կժպտա ձեզ: Եվ դա տեղի ունենա, բայց օրվա երկրորդ կեսին: Իսկ առաջինը բավականին ձանձրալի, միապաղաղ գործերով լինի կլինի, որոնցից յուրաքանչյուրը հատուկ ուշադրություն կպահանջի: Բացի այդ, հնարավոր են տհաճ հանդիպումներ, զրույցներ, որոնք միայն ձեր զսպվածության շնորհիվ վեճով չեն ավարտվի:
Ինչքան երեկոն մոտենա, այնքան տրամադրությունը կլավանա: Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կունենաք: Այդ հանդիպումը դրական հույզեր կպարգևի: Այս ժամանակահատվածը հարմար է նաև ստեղծագործելու համար: Շատ Ցուլեր պարզապես չեն կարողանա անգործ նստել ու իրենց համար հետաքրքիր զբաղմունքներ կգտնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հնարավորինս զգույշ եղեք գումարին վերաբերող հարցերում: Սխալվելը հեշտ կլինի, իսկ սխալ որոշման հետևանքները՝ շատ տհաճ: Մնացած ամեն ինչում օրը բարենպաստ է: Կարող եք կենտրոնանալ աշխատանքի վրա ու նրանում մեծ հաջողությունների հասնել, կարող եք ուշադրությունը կենտրոնացնել անձնական գործերի վրա ու նշանակալի դրական փոփոխությունների հասնել նաև այդ ոլորտում:
Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում, այնպես որ՝ հոգ տարեք ձեր մասին: Այդ հատվածում լավ է խուսափել լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից. երկուսն էլ հիմա վատ կանդրադառնան առողջության վրա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Դրական միտումների ազդեցությունը շատ ուժեղ կլինի: Շատ գործերում կհաջողվի հաջողության հասնել: Լավ կանցնեն հանդիպումները, ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել: Ամենայն հավանականությամբ, նոր ծանոթները շուտով կուզենան ձեր մասին ավելի շատ բան իմանալ:
Ամենակարևոր հարցերը կարող եք քննարկել ոչ ֆորմալ միջավայրում. այդպես ավելի ուրախ կլինի ու ավելի հեշտությամբ համաձայնության կհասնեք: Հաջող կանցնեն ճամփորդությունները, հատկապես՝ ռոմանտիկ: Ընդ որում, նույնիսկ եթե բացառապես գործնական մտադրություններով ճամփա ընկնեք, միևնույն է, գոհ կմնաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք նահանջելու մասին չեք էլ մտածի: Համառությունը հրաշալի պտուղներ կտա: Կկարողանաք հաղթել հին թշնամիներին, արմատական դրական փոփոխությունների հասնել: Հավանական են դրամական մուտքեր, որոնք սկզբում համեստ կլինեն, իսկ հետո՝ ավելի նշանակալի: Մի շտապեք ծախսել ստացածը. շուտով գումարը շահավետ բիզնես-նախագծում ներդնելու հնարավորություն կլինի:
Պետք է ուշադիր լինեք ընտանեկան գործերին: Մտերիմները կարող են բախվել խնդիրների, որոնցից ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները, խոստումներ տալ, որոնք կատարելը դժվար կլինի: Պատահական սխալը, հաշվարկի մեջ աննշան թերացումը հաջողության տանող ճանապարհին համարյա անհաղթահարելի խոչընդոտ կառաջացնի: Կողքին կլինեն մարդիկ, ովքեր կկարողանան օգնել, բայց շատ կարևոր է նրանց ժամանակին դիմել:
Աշխատեք սրտին մոտ չընդունել փոքրիկ թյուրիմացություններն ու խնդիրները, կենտրոնացեք իսկապես կարևոր բաների վրա: Երբեմն իրավիճակին նոր հայացքը կօգնի հասկանալ, թե ինչ է պետք անել հետո: Նախկինում ստացած փորձը անօգուտ կլինի, իսկ ահա նոր գաղափարները լավը կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Այսօր ձեզ շատ հանդիպումներ են սպասվում, բայց շփումների համար ամենաբարենպաստ պահը չէ. երբեմն ձեզ համար մյուսներին պարզապես լսելն էլ դժվար կլինի: Հաճախ վեճեր կառաջանան, իսկ աննշան տարաձայնությունները կարող են լուրջ կոնֆլիկտի սկիզբ դառնալ: Հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին, երբեմն պարզապես չեք կարողանա լռել, չնայած՝ կիմանաք, որ դա ճիշտ լուծում կլիներ:
Օրվա վերջին ձեզ կհաջողվի խաղաղություն հաստատել ու փոխհասկացողության հասնել, բայց՝ մեծ ջանքեր գնով: Հնարավոր են հաճելի նորություններ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը դրական փոփոխություններ է խոստանում նաև այնտեղ, որտեղ դրանց ակնկալիքը չունեիք: Այն, ինչ նախկինում բարդ ու հոգնեցուցիչ էր թվում, հիմա հեշտությամբ կտրվի: Գործերից հրաշալի գլուխ կհանեք, անհրաժեշտ արդյունքների կհասնեք՝ օգտվելով էֆեկտիվ մեթոդներից, որոնք ինքներդ էլ կհորինեք:
Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, իսկ նրանց հետ շփումները դրական հույզեր կպարգևեն: Շատ լավ կանցնեն ընտանեկան տոները: Դրանք թույլ կտան ոչ միայն լավ ժամանակ անցկացնել, այլ նաև թեթև ու անկաշկանդ քննարկել կարևոր հարցերը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա իրադարձությունները ճիշտ գնահատելը հեշտ չի լինի, դժվար կլինի որոշելը, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ: Կարևոր է չշտապել ու պատրանքներ չկառուցել, հակառակ դեպքում ինքներդ ձեզ համար խնդիրներ կստեղծեք, որոնց լուծումը ջանքեր կպահանջի: Փոքրիկ գործերին ու աննշան ծախսերին թեթևամիտ մի վերաբերվեք. իրավիճակն ամեն ինչում լրջություն է պահանջում:
Մտերիմները պատրաստ կլինեն օգնության հասնել, այնպես որ՝ վատ մի զգացեք դիմել նրանց: Օրը հարմար է նախկինում ծագած խնդիրները քննարկելու ու դրանց լուծում գտնելու համար: Հնարավոր է տեսնեք այն, ինչ առաջ չէիք նկատել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Շատ նոր խնդիրներ կլինեն, որոնք արագ լուծել միշտ չի հաջողվի: Կարևոր կլինի ինքնուրույն գործելը: Միայն այդպես կկարողանաք հաջողության հասնել: Կարող եք քննարկել ապագայի երկարատև նախագծերն ու պլանները, բայց նկատի առեք, որ այսօրվա ցանկացած պայմանավորվածություն հետագայում վերանայվելու ու վերամշակվելու է:
Մի շտապեք ինքներդ ու մի շտապեցրեք նաև մյուսներին: Կարևոր քայլերի շուրջ մտորելու, կշռադատված որոշումներ ընդունելու ու հանգիստ զրուցելու համար ժամանակ կա: Ձեզ համար օգտակար կլինի ուրիշի տեսակետը լսելը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա առաջին կեսը բավականին բարդ կլինի: Այդ հատվածը բոլոր գործերին լուրջ վերաբերմունք է պահանջում, հատկապես՝ ֆինանսական գործերին: Հակված կլինեք հակասական որոշումներ ընդունել, հետևել վատ խորհուրդներին, շատ ծախսել այնպիսի իրերի վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք:
Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, երեկոն էլ դրական փոփոխություններ է խոստանում: Հավանական են լավ նորություններ, որոնք կարող են վերաբերվել ինչպես ձեզ, այնպես էլ մտերիմներից մեկին: Նշանի որոշ ներկայացուցիչների անսպասելի նվերներ ու սիրային անակնկալներ են սպասվում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Ամեն ինչ լավ կընթանա: Այսօր կարող եք գլուխ հանել այն գործերից, որոնք նախկինում շատ բարդ էին թվում: Հին ծանոթները կօգնեն՝ լավ խորհուրդներ կտան, կաջակցեն ձեր շատ նախաձեռնություններին: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Հազիվ թե այն կարևոր դեր խաղա ձեր կյանքում, բայց դրական հույզեր կպարգևի:
Վստահեք ինտուիցիայի հուշումներին, և այն կօգնի հասնել նպատակին: Հաճախ բարդ հարցին պատասխան ստանալու համար բավական կլինի ինքներդ ձեզ լսելը: Շատ կասկածներ կմնան անցյալում, ինքնավստահություն ձեռք կբերեք, որի կարիքը շատ ունեիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: