ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հիանալի օր է ինչ-որ օգտակար ու կարևոր բան ստանձնելու համար: Լուրջ տրամադրված կլինեք, շատերին դուր կգաք, այնպես որ՝ ձեզ օգնել ցանկացողների պակաս չի լինի: Բայց ամենակարևոր հարցերը ստիպված եք լինելու ինքնուրույն լուծել, իսկ որոշ դեպքերում նաև պետք է ձեզ վրա վերցնեք ուրիշների համար պատասխանատվությունը: Օրվա կեսին մի քիչ հանգստանալու ցանկություն կունենաք:
Հավանական են անսովոր ծանոթություններ, հետաքրքիր հանդիպումներ: Նկատի առեք, որ այսօր սկսվող հարաբերություններն ամենայն հավանականությամբ երկար չեն շարունակվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Բարենպաստ օր է աշխատանքի համար: Մասնագիտական ոլորտում շատ բան կարող է դեպի լավը փոխվել: Առաջին հերթին՝ շանս կա, որ ձեր արժանիքները կգնահատվեն: Երկրորդ հերթին՝ չեն բացառվում առաջարկները, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա: Որոշ Ցուլեր կվերադառնան հին պլաններին, որոնք նախկինում չէին կարողանում իրագործել ու հիմա դրանք կյանքի կկոչեն:
Անսպասելի հեշտ կտրվի նախկինում փակուղու առաջ կանգնեցնող հարցերի քննարկումը: Լուրջ տարաձայնությունների հավանականությունը քիչ է: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հաճելի շփումների օր է: Բոլորին դուր կգաք, բոլորն էլ ձեզ դուր կգան, զրույցների շատ թեմաներ կլինեն: Միակ խնդիրն այն է, որ գրավիչ զրույցների մեծ մասը կավարտվի ոչ մի բանով: Պայմանավորվածությունները մշուշոտ կլինեն, իսկ համագործակցության պայմանները, որոնց համաձայնություն եք տվել, դեռ մի քանի անգամ կվերանայվեն: Այնպես որ՝ մի հավատացեք ամենին, ինչ կասեն:
Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ընկերների հետ ճամփա ընկնեք: Կարող եք ոչ միայն ուրախ ժամանակ անցկացնել, այլ նաև շատ հետաքրքիր բաներ իմանալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Շատ գործերում կարող եք հաջողությունների հասնել, բայց ամենալավը գլուխ կհանեք ուշադրության կենտրոնացում, լուրջ մոտեցում ու պատասխանատու վերաբերմունք պահանջող գործերից: Ամենադժվարն այնտեղ կլինի, որտեղ երևակայություն է պետք: Կարծրատիպերի գերին կդառնաք ու պարզապես չեք տեսնի ինքնատիպ և արդյունավետ լուծումները:
Գնումների հարցում մի շտապեք: Այսօր հակված կլինեք գերագնահատել ձեր ֆինանսական հնարավորությունները, գումար ծախսել թանկարժեք իրերի վրա, առանց որոնց էլ կարող էիք ապրել: Ցանկալի չէ վարկ վերցնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Դժվար կլինի կարևոր թվացող գործերի վրա կենտրոնանալը: Ձեզ անընդհատ կշեղեն մե՛կ խորհուրդներով, մե՛կ խնդրանքներով, մե՛կ հարցերով: Դրա հետ միասին պայմաններն այնպիսին կլինեն, որ պետք է բարեհամբույր լինեք և հաճախ չեք կարողանա կոշտ հակահարված տալ նրանց, ովքեր անհանգստացնում են ձեզ:
Օրվա երկրորդ կեսին մի քիչ հանգստանալու, հետաքրքիր վայրերում լինելու կամ ձեզ դուր եկող գործով զբաղվելու հնարավորություն կունենաք: Տրամադրությունը կլավանա: Շուտով նոր պլաններ կունենաք, իսկ մոտ ժամանակներս կկենտրոնանաք դրանց իրագործման վրա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը լավ նորություններ ու հաճելի անակնկալներ է խոստանում: Հաճախ դրանք կապված կլինեն աշխատանքի կամ բիզնեսի հետ: Օրինակ, հնարավոր են կարճատև, բայց շատ շահավետ համագործակցության առաջարկներ: Որոշ Կույսեր կկարողանան մասնակցել մեծ գումար ու համընդհանուր հարգանք խոստացող նախագծերի վրա տարվող աշխատանքին:
Անձնական հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն, խնդիրներ հազիվ թե ծագեն: Այստեղ կօգնի ինտուիցիան. նրա շնորհիվ ամենատարբեր մարդկանց մոտեցում կգտնեք, իսկ ձեզ համար թանկ մարդկանց առանց խոսքերի կհասկանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հետաքրքիր է լինելու: Օրվա իրադարձություններն արմատապես կփոխեն ձեր կյանքը, բայց միայն այն դեպքում, եթե պատրաստ լինեք վճռական քայլ անել ու ձեզ վրա վերցնել պատասխանատվությունը: Նրանք, ովքեր կասկածում են իրենց ուժերին ու հնարավորություններին, պետք է ավելի զգույշ լինեն: Չի բացառվում՝ օգնության կամ հին ծանոթի, փորձառու գործընկերոջ խորհրդի կարիքն ունենաք:
Վառ տպավորություններ շատ կլինեն, օրվա իրադարձություններն էլ երկար ժամանակ կհիշվեն: Շատ Կշեռքների անսովոր, հիշարժան հանդիպումներ են սպասվում: Վերջին շրջանում լարված հարաբերությունները դեպի լավը կփոխվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա սկիզբը գործերով ու հոգսերով լի կլինի: Այդ հատվածում ամեն րոպեն հաշվի մեջ կլինի: Շատ հարցեր լուծելն ավելի բարդ կլինի, քան մտածում էիք: Ստիպված եք լինելու ինչ-որ մեկին դիմել օգնության խնդրանքով, փնտրել մարդկանց, ովքեր ձեզ հետ կկիսվեն իրենց փորձով ու կհուշեն՝ ինչ անել: Ինչքան օրն առաջ գնա, այնքան հեշտ կլինի անհրաժեշտ արդյունքին հասնելը:
Երեկոյան հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ խոսքը գումարին, ներդրումներին ու գնումներին կվերաբերի: Այս շրջանը կուրախացնի նաև հաճելի շփումներով: Հնարավորություն կունենաք զրուցել մի մարդու հետ, ով ձեզ լավ է հասկանում, միշտ գտնում է անհրաժեշտ բառերը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը կուրախացնի լավ նորություններով ու հաճելի հանդիպումներով: Ընկերների հետ շփումները կոգեշնչեն, ուժ ու էներգիա կհաղորդեն, որոնք անհրաժեշտ կլինեն խոչընդոտները հաղթահարելու համար: Ունակ կլինեք հաղթել ուժեղ մրցակիցներին, պայմանավորվել նրանց հետ, ովքեր նախկինում չէին կիսում ձեր տեսակետը: Չի բացառվում՝ մարդիկ, որոնց հետ մրցակցում էիք, համակրանքով լցվեն ձեր հանդեպ, ձեր կողմն անցնեն:
Հաջող կլինեն գործարքներն ու խոշոր գնումները: Տնային գործերը հոգնեցուցիչ չեն թվա, նույնիսկ եթե ստիպված լինեք դրանցից միայնակ գլուխ հանել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա առաջին կեսն օգտագործեք մասնագիտական նպատակներին հասնելու, ձեզ լավագույն կողմերով դրսևորելու ու այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց աջակցությունն անհրաժեշտ է ձեզ: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կնվազի ու անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար ավելի ու ավելի մեծ ջանքեր պետք է գործադրեք:
Երեկոն ամեն ինչում զգուշություն է պահանջում: Ինչով էլ որ զբաղվեք, աշխատեք շատ ուշադիր լինել, ուշադրություն դարձնել մանրուքներին: Շտապողական որոշումները կարող են տհաճությունների հանգեցնել: Կուրախացնեն հարազատներին կամ մյուս մտերիմներին վերաբերող նորությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հնարավոր է առաջընթաց ամենակարևոր գործերում: Լավ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել ու միշտ կգտնեք նպատակին հասնող ամենակարճ ճանապարհը: Հավանական են դրամական մուտքեր: Մտածեք, թե ինչպես եք տնօրինելու գումարը, հակառակ դեպքում՝ այն կկորցնեք:
Օրը հարմար է սպորտով զբաղվելու, ակտիվ հանգստի ու աշխարհիկ միջոցառումներին այցելելու համար: Ցանկալի չէ ժամանակ անցկացնել տանը, միայնության մեջ. մռայլ մտքեր կունենաք, որոնցից չեք կարողանա ազատվել: Շատ Ջրհոսներ տհաճ հուշերին կտրվեն: Ընկերների հետ հանդիպումը կօգնի ցրվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Չնայած ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց հաջողության հասնելու շանս ունեք: Աշխատեք վերահսկել հույզերն ու նյարդայնությանը մի տրվեք: Վեճերը ժամանակի զուր կորուստ են. դրանք չեն օգնի կարևոր հարցերին պատասխաններ ստանալ: Հաճախ ավելի հեշտ կլինի ռիսկի դիմելու միջոցով ինչ-որ բարդ խնդիր լուծելը: Եթե ինչ-որ մեկին դիմեք օգնության խնդրանքով, անհաջողությունը համարյա անխուսափելի կլինի:
Աշխատեք կյանքից չբողոքել: Ինչքան քիչ բան շրջապատողներն իմանան ձեր խնդիրների մասին, այնքան լավ: Օրվա երկրորդ կեսին մտերիմներին ուրախացնելու հնարավորություն կունենաք: Բաց մի թողեք այն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: