Աստղագուշակ նոյեմբերի 23-ի համար.

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին կարող է թվալ, թե բացարձակապես ամեն ինչ ձեր ուժերի սահմաններում է: Սակայն հատկապես բարդ առաջադրանքների լուծմանն անցնելուց առաջ աշխատեք օբյեկտիվորեն գնահատել ձեր հնարավորությունները: Չարժե օգնության ու աջակցության հարցով դիմել նոր ծանոթներին, նույնիսկ եթե նրանք ձեզ վստահեցնում են, որ պատրաստ են ձեռք մեկնել: Իսկ ահա հին համախոհները հուսախաբ չեն անի, ձեր ցանկացած խնդրանքի կարձագանքեն:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ ու հաճելի կանցնի: Այն բարենպաստ կլինի մարդկանց հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ հագեցած, հետաքրքիր օր է սպասվում: Այն կարող է անսպասելի իրադարձություններ բերել: Չի բացառվում, որ դրանց պատճառով պետք լինի փոխել ծրագրերը, հետաձգել այն գործերը, որոնցով վաղուց էիք պատրաստվում զբաղվել: Բայց ամենակարևոր ու շտապ գործերը դուք ժամանակին կանեք:

Շրջապատողների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն, դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Նրանք, ում հետ նախկինում իզուր փորձում էիք ընդհանուր լեզու գտնել, այսօր իրենք նախաձեռնող կլինեն, ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Հավանական են հաճելի անակնկալներ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է լրիվ նոր բան ստանձնելու համար: Եթե կասկածում եք ձեր գիտելիքներին, հոգ չէ, անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կհաջողվի արագ ստանալ: Բացի այդ, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել ու խորհուրդ տալ, հուշել, թե ինչպես է լավ գործել: Այսօր ընդունած որոշումները կօգնեն ձեզ բարձրանալ կարիերայի սանդուղքներով ու մեծացնել եկամուտները:

Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, իրադարձությունները, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն: Օրը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու, ընկերների հետ հանդիպելու կամ ռոմանտիկ ժամադրության համար:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լուրջ ու կարևոր գործերի համար օրը հազիվ թե հարմար լինի: Ձեզ համար դժվար կլինի մտքերը հավաքելը, տրամադրվելը: Բացի այդ, շրջապատողները հաճախ կշեղեն ձեզ խնդրանքներով ու հարցերով: Իսկ ահա առօրյա առաջադրանքները արագ կլուծեք: Խնդիրներ չեն առաջանա կազմակերպչական հարցերը լուծելիս ու փաստաթղթերը ձևակերպելիս:

Լարված հուզական դաշտի պատճառով դուք զգայուն ու խոցելի կլինեք: Նույնիսկ շրջապատողների անմեղ նկատողությունները կարող են վիրավորական թվալ, իսկ ցանկացած քննադատության դուք, ինքներդ էլ չուզենալով, սուր կարձագանքեք: Բայց կոնֆլիկտների ու խնդիրների այն չի հանգեցնի: Երեկոյան դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ներդաշնակությունն էլ կվերականգնվի:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն առանց վեճերի չի անցնի: Սակայն դրանք օգտակար կլինեն, կօգնեն իսկապես լավ որոշում ընդունել կամ էլ բարդ իրավիճակից լավագույն ելքը գտնել: Կոլեգաները կլսեն ձեր կարծիքը, ձեր ղեկավարությունն էլ դրա հանդեպ անտարբեր չի մնա: Շատերը կսկսեն ձեզ ավելի մեծ հարգանքով վերաբերվել:

Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Առյուծները, որոնք սխալներ կանեն, դրանց համար չեն զղջա: Սիրո մեջ էլ հաջողակ կլինեք, բայց միայն եթե նախաձեռնող լինեք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա: Չի բացառվում դրա պատճառով տարաձայնություններ առաջանան հին գործընկերների հետ, իսկ հին պայմանավորվածությունները խախտվեն: Բայց դժվարությունները ձեզ չեն վշտացնի, չեն ստիպի հրաժարվել մտածածից: Միայնակ կամ էլ ինչ-որ մեկի աջակցությամբ դուք կկարողանաք հասնել ձեր նպատակներին:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի: Հնարավորություն կունենաք վերադառնալ հին գործերին ու լուծել վաղուց ծագած հարցերը: Մյուս մարդկանց հետ լեզու գտնելը կհեշտանա, իսկ ամենամտերիմները ընդհանրապես ձեզ կես խոսքից կհասկանան:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Չարժե միանգամից հավատալ այն ամենին, ինչ ձեզ կպատմեն օրվա սկզբին: Չի բացառվում, որ ձեզ փորձեն խաբել կամ խճճել: Այնպես որ ստացված ինֆորմացիան ընդունելուց առաջ համոզվեք, որ այն համապատասխանում է իրականությանը: Այս հատվածը հարմար կլինի ինքնուրույն գործելու համար: Միայնակ դուք գլուխ կհանեք մի բանից, ինչն առաջ ուրիշների մոտ չի ստացվել:

Օրվա երկրորդ կեսը ձեզ կուրախացնի: Ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունն է ուղեկցելու, դուք ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ ձեզ համար ամենակարևոր մարդկանց հետ հարաբերություններում:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք օգտակար բաներ կհասցնեք անել: Արժե սկսել մի բանից, ինչն առաջ չի ստացվել. ամենայն հավանականությամբ այն պարզապես հրաշալի կանեք: Հավանական են պիտանի ծանոթություններ, չի բացառվում երկարաժամկետ համագործակցության սկիզբը, որը ձեզ համար շատ շահեկան կլինի: Որոշ Կարիճներ կմտածեն սեփական բիզնեսը զարգացնելու մասին ու կգտնեն մարդկանց, որոնք կկարողանան օգնել դրանում:

Նոր բաներ իմանալու, մյուսներից վաղ արժեքավոր ինֆորմացիա ստանալու հնարավորություն կունենաք: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի ու արագ ճիշտ եզրահանգումներ կանեք: Մտերիմները կլսեն ձեր կարծիքը, ուստի կկարողանան խուսափել սխալներից ու խնդիրներից:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հարմար կլինի աշխատանքի մասին խոսելու, ձեր մասնագիտական պարտականությունները, ներկա և ապագա առաջադրանքները քննարկելու համար: Չի բացառվում, որ լրիվ նոր ծրագրեր հայտնվեն, և հենց դրանց իրագործման վրա էլ պետք լինի կենտրոնանալ: Գործնական ոլորտում կարելի է ինտուիցիային ապավինել. այն հուսախաբ չի անի, ժամանակին կհուշի, թե ինչպես գործեք:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ձեզ համար թանկ մարդկանց: Օրվա երկրորդ կեսին աստղերը բարյացակամ կլինեն սիրահարված Աղեղնավորների հանդեպ: Այդ հատվածը հրաշալի կլինի ժամադրության համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անկախ պայմաններից դուք լավատես ու ինքնավստահ կլինեք: Ինչ-որ բան կարող է սպասվածի նման չընթանալ, բայց անհաղթահարելի խնդիրներ չեն առաջանա: Օրվա սկզբին լավ է հույս դնեք սեփական ուժերի վրա, իսկ ահա ավելի ուշ կգա համագործակցելու, համատեղ նախագծերին մասնակցելու ժամանակը:

Օրը հարմար կլինի ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին մտածելու, հասկանալու համար, թե որտեղ եք սխալներ թույլ տվել, իսկ որտեղ՝ ճիշտ եղել: Բացի այդ, մտերիմների հետ կարող եք քննարկել բոլորին անհանգստացնող կարևոր հարցը:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար օր է սեփական ծրագրերով ու գաղափարներով կիսվելու համար: Շատերը կուզենան օգնել ձեզ մտածածն իրագործելու հարցում: Ձեր նոր համախոհների շարքում շատ ազդեցիկ մարդիկ կլինեն, որոնց աջակցությունը չափազանց պիտանի կլինի:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Ջրհոսներ հաջողությամբ կլուծեն վերջին ժամանակներս անհանգստացնող ֆինանսական հարցերը: Օրը հաջող կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից. մտերիմների հետ շփումները հաճելի կլինեն: Ընկերները հաճույքով կարձագանքեն ձեր ցանկացած առաջարկի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գործերի վրա կենտրոնանալն այսօր սովորականից բարդ կլինի: Ոչ բոլոր Ձկները կկարողանան ճիշտ գնահատել իրենց ուժերը: Մի շտապեք ստանձնել նոր առաջադրանքները, նախ ավելի շատ ինֆորմացիա հավաքեք, համոզվեք, որ իսկապես կարողանալու եք դրանցից գլուխ հանել:

Ընտանեկան գործերը սովորականից մեծ ուշադրություն են պահանջելու: Չի բացառվում մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքն ունենա: Հավանական են չծրագրված ծախսեր: Խոսքը նշանակալի գումարի մասին չի լինի, այնպես որ հուզվելու կարիք չկա:

Понравилась статья? Поделиться с друзьями: