Աստղագուշակ նոյեմբերի 24-ի համար.

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լավ կանցնեն նույնիսկ այն հանդիպումները, որոնցից նման բան չէիք սպասում: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթների հետ լեզու գտնելը դժվար չի լինի. շատերին դուք կես խոսքից կհասկանաք: Նախկինում լարված հարաբերությունները անկաշկանդ ու ջերմ կդառնան: Որոշ Խոյեր կուզենան ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, և նրանք այդպիսի հնարավորություն կստանան:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չեն բացառվում արագ շահույթ խոստացող առաջարկները: Դրանց համաձայնելու կամ չհամաձայնելու որոշումը լավ է ինքնուրույն ընդունեք՝ առանց որևէ մեկից խորհուրդներ սպասելու:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք պիտի բարդ զրույցներ վարեք, քննարկեք այն թեմաները, որոնք կնախընտրեիք չշոշափել: Ճիշտ տոնն ու անհրաժեշտ բառերը գտնելը հեշտ չի լինի: Բայց դուք դա անպայման կանեք. կօգնեն փորձն ու առողջ բանականությունը: Մտերիմները սովորականից հաճախ կդիմեն խորհուրդների և օգնության խնդրանքով: Չի բացառվում պետք լինի ուղղել ուրիշների սխալները: Աշխատեք դրան հանգիստ վերաբերվել, ոչ մեկի վրա չբարկանալ:

Հավանական են ուղևորություններ, ընդ որում՝ որոշ Ցուլեր պիտի շատ արագ ճամփա ընկնեն: Ամեն ինչ հաջող կդասավորվի, դուք չեք զղջա կատարած ուղևորության համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրն առանց անակնկալների հազիվ թե անցնի: Ինչպես էլ դասավորվեն պայմանները, աշխատեք պահպանել ինքնատիրապետումը, չտրվել պահի հույզերին: Կշռադատված որոշումները հաջող կլինեն, իսկ ահա պահի ազդեցության տակ կատարած գործողությունների համար, հնարավոր է, ստիպված լինեք զղջալ:

Ցանկացած գործ սկսելիս պատրաստ եղեք, որ այն մեծ ժամանակ է խլելու: Դա վերաբերում է նաև հանդիպումներին ու բանակցություններին, որոնք կարող են ձգձգվել: Այնպես որ օրվա համար չափազանց շատ բան մի ծրագրեք, պատրաստ եղեք ձգձգումների: Եվ կիսատ մի թողեք սկսածը: Ամեն ինչ կստացվի, եթե համառ լինեք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Եթե այսօր լուրջ գործեր ստանձնեք, պատրաստ եղեք, որ արագ ու առանց դժվարությունների հաջողության հասնել չի ստացվելու: Ինչ-որ բան կարող է անհաջող դասավորվել, հավանական է խախտվեն հին պայմանավորվածությունները, չեն բացառվում ցավալի պատահարները, որոնց պատճառով պիտի վերամշակեք ծրագրերը:

Բայց դուք կհասնեք ձեր ուզածին, եթե սկսածը կիսատ չթողնեք: Մտածեք, թե ում կարող եք դիմել օգնության խնդրանքով: Շատ տեղին կլինի ընկերների աջակցությունը, բացի այդ, նրանց հետ հրաշալի ժամանակ կանցկացնեք: Օրը հարմար կլինի ընտանեկան գործերի համար, որոնք շատ ժամանակ չեն խլի:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Հավանական են անսովոր ու հաճելի իրադարձություններ, հաջող զուգադիպություններ, ինչպես նաև հանդիպումներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Այս հատվածը հարմար կլինի բարդ ու մասշտաբային գործեր ստանձնելու համար. դուք դրանցում հաջողության կհասնեք:

Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի պատրանքներ չկառուցելը, իրավիճակն իրատեսորեն գնահատելը; Դա թույլ կտա խուսափել զուր հույսերից ու հիասթափություններից. դուք նպատակին հասնելու ամենակարճ ուղին կգտնեք: Արժե զգույշ լինել գումարի հետ: Մի շտապեք գործարքների և գնումների հարցում:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է լուրջ հարցերը և ապագայի ծրագրերը քննարկելու, ձեր գործնական հետաքրքրություններն ու մասնագիտական նպատակները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Աշխատանքի մասին զրույցները կարելի է ոչ ֆորմալ միջավայրում վարել. չի բացառվում, որ ձեզ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն կամ հրաշալի խորհուրդներ տան:

Լավ կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ ճամփա կգնաք գործով, թե պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու համար: Տանից հեռու հնարավոր են հաճելի ծանոթություններ: Դրանցից կարող է և՛ ընկերություն, և՛ ռոմանտիկ պատմություն սկսվել:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք լավ բաներ կհասցնեք անել, ընդ որում՝ ոչ միայն ձեզ համար: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդուն, աջակցել մտերիմներից մեկին: Հաջողությամբ կլուծվեն վերջին ժամանակներս անհանգստացնող հարցերը: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում. տարաձայնությունները կքչանան, շատ բաների մասին կհաջողվի պայմանավորվել:

Օրը բարենպաստ կլինի ուսման համար: Դուք արագ կմտապահեք այն, ինչ պետք է, նոր գիտելիքներին կիրառում կգտնեք: Շատ Կշեռքների այսօր պետք կգա ամենատարբեր մարդկանց հետ արագ լեզու գտնելու ունակությունը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ անհանգիստ օր է սպասվում: Պատրաստ եղեք միաժամանակ մի քանի գործով զբաղվելուն: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, ստիպված եք լինելու հուզվել, բայց ի վերջո ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Լավ գաղափարներ կունենաք, կարևոր առաջադրանքները լուծելու նոր եղանակ կգտնեք, որը նախկինում բոլորին փակուղու առաջ է կանգնեցրել:

Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ, որոնցից երկարատև ընկերություն կսկսվի: Դուք լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա: Նույնիսկ նրանք, ում սովորաբար ոչ ոք դուր չի գալիս, միանգամից ուշադրություն կդարձնեն ձեր լավագույն հատկանիշներին:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին հավանական են փոքրիկ թյուրիմացություններ, սակայն դրանց պատճառով անհանգստանալու կարիք չկա: Նույնիսկ եթե ամեն ինչ ծրագրի համաձայն չընթանա, դուք կգտնեք իրավիճակը փոխելու, խնդիրներից խուսափելու և դրված նպատակներին հասնելու ձևը: Հաճույքով օգնության կհասնեն նոր ծանոթները, իսկ ընդհանուր գործերը ձեզ շատ կմտերմացնեն:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր հանդիպումներ ու կարևոր զրույցներ կբերի: Դուք բաց չեք թողնի պիտանի բաներ իմանալու, ինֆորմացիա ստանալու հնարավորությունը, որն էլ կօգնի կարևոր գործում հաջողության հասնել: Ընտանեկան ունեցվածքի հետ կապված նոր ծրագրեր կհայտնվեն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ բավական հոգնեցնող օր է սպասվում: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք: Ամեն ինչ հեշտությամբ չի տրվի, բայց դուք գլուխ կհանեք. կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Հավանական են անսպասելի ուղևորություններ: Որոշ Այծեղջյուրներ հնարավորություն կունենան լինել վայրերում, որոնց մասին շատ են լսել:

Հավանական են փոքրիկ տնային թյուրիմացություններ: Կենցաղային խնդիրների լուծումը ծախսեր է պահանջելու, բայց խոսքը մեծ գումարի մասին չի լինի: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար, ինչպես նաև մի մարդու հետ հանդիպելու, որին կուզենայիք դուր գալ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը հարմար կլինի վաղուց ծանոթ առաջադրանքները լուծելու համար. դրանք արագ կանեք: Ավելի ուշ կարող եք ինչ-որ ավելի հետաքրքիր բանի վրա կենտրոնանալ: Նման գործերում պետք կգա երևակայությունը, ինչպես նաև ուրիշների աչքից վրիպածը տեսնելու ունակությունը:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գումարի և ունեցվածքի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Այս հատվածը հաջող կլինի գործարար Ջրհոսների համար, որոնք շահավետ գործարքներ կկնքեն: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնք կօգնեն ձեզ մեծացնել եկամուտները:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին շրջապատողներին ճիշտ հասկանալը հեշտ չի լինելու, նրանց որոշ խոսքեր ձեզ վիրավորական կթվան: Կարևոր կլինի չտաքանալն ու բաց կոնֆլիկտից խուսափելը: Հարաբերություններում ներդաշնակությունը շատ շուտով կվերականգնվի, եթե ձեզ հանգիստ ու բարեհամբույր պահեք:

Դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, լավ փոփոխություններն էլ չեն ուշանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով: Այդ հատվածում որոշ Ձկներ պատասխաններ կգտնեն այն հարցերին, որոնց շուրջ երկար մտորել են:

Понравилась статья? Поделиться с друзьями: