Աստղագուշակ նոյեմբերի 27-ի համար.

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր ձեզ շատ ուշադիր են լսելու: Օգտվեք դրանից ձեր գաղափարներով ու ծրագրերով կիսվելու համար. դրանք շատերին դուր կգան: Հավանական են հաճելի հանդիպումներ: Նոր ծանոթներն արագ ձեր հանդեպ համակրանքով կլցվեն, իսկ մարդիկ, որոնց հետ վաղուց եք շփվում, հաճախ ձեզ կես խոսքից կհասկանան:

Օրը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Որոշ Խոյեր կհասկանան՝ ինչպես մեծացնել եկամուտները, մյուսները շահավետ գործարքներ կկնքեն: Գումարը դատարկ բաների վրա վատնել չեք ուզենա: Կարող եք մտերիմների համար նվերներ գնել. այստեղ ընտրության հարցում չեք սխալվի:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար կլինի կարևոր ու լուրջ գործերի համար, սակայն շտապել չարժե: Գործելուց առաջ համոզվեք, որ եկել է հարմար պահը, իսկ ձեր կողքին կան մարդիկ, որոնք պատրաստ են օգնել և՛ խորհրդով, և՛ գործով: Լավ է նախապատվությունը տաք հուսալի, փորձված մեթոդներին: Համարձակ փորձարկումների համար ամենահարմար օրը չէ:

Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Երկրորդին կուզենաք մենակ մնալ: Այդ հատվածը բարենպաստ կլինի ստեղծագործելու համար, հնարավոր են հաջողություններ ուսման մեջ: Կենտրոնանալով՝ դուք գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ բարդ է թվացել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր դուք դիտողունակ կլինեք, ուշադրություն կդարձնեք նրան, ինչ առաջ չեք նկատել: Դա կօգնի ճիշտ որոշումներ ընդունել, գլուխ հանել բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներից: Դուք պիտի կարևոր ու լուրջ գործերով զբաղվեք: Սխալներ հազիվ թե գործեք, շատ բան լավ կստացվի:

Օրը բարենպաստ կլինի տնային և ընտանեկան գործերի, մտերիմների հետ շփվելու համար: Հարազատների հետ տարաձայնություններ չեն լինի, դուք կկարողանաք պայմանավորվել բոլորի համար կարևոր ծրագրերի շուրջ: Երեկոն հեռվից հաճելի լուրեր կբերի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հարմար կլինի բարդ ու պատասխանատու գործ ստանձնելու համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես կարող եք անհրաժեշտ արդյունքի հասնել: Հին համախոհները չեն մերժի ձեր օգնության խնդրանքը, եթե դիմեք նրանց: Նոր ծանոթներն էլ կողքից դիտողի դերում չեն լինի: Չի բացառվում, որ ամենաօգտակար խորհուրդները հենց նրանցից ստանաք:

Նույնիսկ եթե այսօր ոչ մի կարևոր բան տեղի չունենա, կլինեն իրադարձություններ, որոնք երկար կհիշվեն, ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Կուրախացնի հին ընկերների հետ հանդիպումը: Եթե համաձայնեք նրանց առաջարկներին, ապա չեք զղջա դրա համար:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օգտակար կլինի ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին մտածելը, գլուխ հանելը, թե ինչում եք ճիշտ եղել, իսկ որտեղ եք սխալվել: Դուք կնկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չեք դարձրել ու կհասկանաք, թե ինչպես է պետք գործել հետագայում: Օգտակար կլինի ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ զրուցելը: Նրանք անպայման պիտանի խորհուրդներ կտան ու օգնություն կառաջարկեն:

Շփումների համար օրը բարենպաստ կլինի: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նույնիսկ ձեզանից շատ տարբերվող մարդկանց հետ: Որոշ Առյուծներ կհաշտվեն նրանց հետ, ում հետ վիճել էին: Մյուսները կվերականգնեն հին կապերը՝ իրենց մասին հիշեցնելով նրանց, ում հետ վաղուց չեն հանդիպել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր սովորականից հեշտ է լինելու: Կհաջողվի պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ ձեզանից տարբերվող մարդկանց հետ: Նման մարդկանցից դուք հետաքրքիր բաներ կիմանաք, և նրանց փորձը ձեզ շատ օգտակար կլինի:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չեն բացառվում անսպասելի այցերը: Հյուրերին ուշադրություն հատկացնելու համար պիտի փոխեք ծրագրերը: Օրվա երկրորդ կեսին հավանական են չծրագրված ծախսեր: Սպոնտան գնումները հաջող կլինեն: Դուք կգնեք հենց այն իրերը, որոնք վաղուց էիք ուզում ունենալ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Արժե օգտվել աստղերի աջակցությունից ու ստանձնել այն, ինչը երկար հետաձգել եք: Ամենանկատելի հաջողություններին կհասնեք երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնց մյուսներն ուշադրություն չեն դարձրել, և դա կօգնի արագ ստանալ անհրաժեշտ արդյունքը:

Օգտակար կլինի հին ծրագրերին վերադառնալը: Դրանց իրագործման հարցում հաճույքով կօգնեն հին ընկերներն ու մյուս մտերիմները: Մանր-մունր դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շրջապատողների հետ տարաձայնություններից խուսափել հազիվ թե ստացվի: Հակառակը, հնարավոր են վեճեր դատարկ բաների պատճառով, օրն ընդհանուր առմամբ առանց լարված պահերի չի անցնի: Բայց դուք ձեզ ճիշտ կպահեք, բոլորի հետ լավ հարաբերություններ կպահպանեք, կաջակցեք դրա կարիքն ունեցողներին:

Գործեր սպասվածից շատ կլինեն, անհապաղ լուծում պահանջող խնդիրներ կառաջանան: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ հենց հիմա, իսկ ինչն է լավ հետաձգել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների և զբոսանքների համար: Ընկերները կմիանան ձեզ, բոլորի համար ուրախ կանցնի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք: Օրը հարմար կլինի բարդ հարցերը քննարկելու համար: Անհաղթահարելի տարաձայնություններ չեն առաջանա: Հավանական են լավ նորություններ: Ամենայն հավանականությամբ դրանք կհայտնի հին ծանոթներից մեկը:

Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի, ավելի ուշ հուզական դաշտը կլարվի: Դուք կարող եք անհանգստանալ դատարկ բաների պատճառով, հուզվել՝ ինքներդ էլ չհասկանալով, թե ինչու: Շեղվելուն կօգնեն հետաքրքիր զբաղմունքներն ու նոր գործերը, ուսումը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը լավը կլինի նոր գործ ստանձնելու, վաղուց առաջ եկած գաղափարն իրագործելու համար: Դուք ժամանակը զուր չեք վատնի, ուստի շատ բան կհասցնեք անել: Շրջապատողներին միշտ հասկանալի չեն լինի ձեր արարքները, բայց ձեզ մտածածից հետ պահել ոչ ոք չի ուզենա:

Հավանական են հաճելի հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ: Դուք հրաշալի լեզու կգտնեք նույնիսկ ձեզանից շատ տարբերվող մարդկանց հետ, նոր ընկերներ կգտնեք: Հնարավոր է ռոմանտիկ պատմության սկիզբ, սակայն նոր հարաբերություններն ուզածի նման արագ չեն զարգանա:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անհանգիստ ու արդյունավետ օր է սպասվում: Դուք կկարողանաք օգտակար բաներ անել ոչ միայն ձեզ, այլև շրջապատողների համար: Ուրիշների խնդիրներն էլ հեշտությամբ կլուծեք, սեփական խնդիրներից էլ հրաշալի գլուխ կհանեք: Կհեշտանա այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ առաջ հաշտ չէիք:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, պիտանի նվերներ: Օրվա երկրորդ կեսին ուշադրություն կպահանջեն տնային գործերը: Չի բացառվում գնումներ անելու անհրաժեշտություն առաջանա: Դրանք հաջող կլինեն, դուք գումարը զուր չեք վատնի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք ինտուիցիային ուշադիր լսել: Այսօր նրա հուշումները ճշգրիտ ու օգտակար կլինեն: Օրը հարմար կլինի ծրագրեր կառուցելու համար. դուք ձեր ուժերը ճիշտ կգնահատեք, կկարողանաք կանխատեսել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Օգտակար կլինի կարևոր գործերի մասին մտածելը, որոշելը, թե ինչով եք զբաղվելու մոտ ժամանակներս, իսկ ինչն եք հետաձգելու:

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները, զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար, որը լավ տպավորություն կթողնի, երկար կհիշվի:

Понравилась статья? Поделиться с друзьями: